суббота, 6 апреля 2019 г.

Վրացիները(596-րդը)


Ճաշից հետո եկավ Նաիրին՝ առանց ընկերների։ Նա մի տեսակ խուճապահար էր։
-          Ի՞նչ է պատահել, մյուսներն ու՞ր են,- տեսնելով, անհանգստացա ես։
-          Անցակետում են, ես հազիվ փախա արգելապատի վրայով։
-          Լուրջ բա՞ն է պատահել։
-          Պատկերացնու՞մ եք՝ վրացիները մարկետում գողություն արեցին, անցակետին չհասած՝ ոստիկանները եկան։
-          Իսկ ի՞նչ էին գողացել,- տուրք տվեցի իմ հետաքրքրասիրությանը։
-          Առանձնապես մեծ բան չէր՝ շամպուն,- ուսերը թոթովեց վրդոհված Նաիրին։
-          Էլ ինչու՞ ես անհանգստանում, թող չգողանային։
-          Իմ անցաթուղթը Գիոի մոտ է, եթե ստուգեն, կգան նաև իմ հետևից, իսկ դա լավ սկիզբ չէ ազուլի համար։
-          Կարևորը մաքուր ես, անհանգստանալ պետք չէ, պարզապես զգու՛յշ եղիր,- իբր խորհուրդ տվեցի ես։
Նաիրին բարձրացավ անկողինը և քնեց կամ քնած ձևացավ։ Բավականին ժամանակ անցավ, այդպես էլ ոչ ոք չեկավ նրա հետևից, իսկ հետո եկան վրացիները գինովացած, կարծես ոչինչ էլ չէր պատահել, հանգիստ ներս մտան և անհետացան սավանապատ իրենց բաժնում։

Комментариев нет:

Отправить комментарий