воскресенье, 7 апреля 2019 г.

Միշան(596-րդը)


Երեկոն աննկատ իջնում էր ճամբարի վրա, բայց ընթրիքին դեռ ժամանակ կար։ Նաիրիի հետ վրան մտավ Միշան՝ հագած կաճ վարտիք և հաստ կուրտկա։
-          Բարի երեկո։
-          Բարի երեկո,- պատասխանի հետ զարմացած նայեցի նրան։
-          Ինչ որ բան այն չէ՞,- անհանգստացավ նա։
-          Ամեն ինչ կարգին է, բայց չե՞ք մրսում։
-          Երբեմն, ուրիշը չունեմ։ Մեկն է, այն էլ հատուկ առիթների համար է,- ծիծաղեց նա, ապա նստեց նստարանին։
-          Ռուսաստանի ո՞ր մասից եք։
-          Մոսկվայի մարզից եմ։
-          Երկա՞ր ժամանակ է, ինչ Եվրոպայում եք։
-          Այո՛, իսկ Գերմանիայում ընդամենը երկու ամիս է։ Շվեցարիայում էի։
-          Ծնողներիդ հե՞տ եք։
-          Ո՛չ, մայրս Հունաստանում է, իսկ հայրս անհայտ է,- պատասխանելիս նա նկատելի տխրեց և ափսոսացի իմ տված հարցի համար։
-          Միշա՛, գնացի՛նք,- մահճակալի մյուս կողմից ձայն տվեց Նաիրին, երբ վերջացրեց լվացքը կախել մահճակալի կողքերով՝ չմոռանալով վերցնել խաղաքարերը։
-          Հաճելի էր ձեզ հետ, մի ուրիշ անգամ կշարունակենք,- ասաց նա,  հետևեց  Նաիրիին։

Комментариев нет:

Отправить комментарий