суббота, 28 января 2012 г.

Նախօրեին

-Նա կտապալի ընտրությունները և նորից ետ կգա ինքը,- ինձ սթափեցրեց կողքի խոսող տղամարդը, որը ոգևորված հրապարակ էր հասել շուկայից` գնումները ձեռքին: 
-Նայեցե'ք, նկարի մեջ անգամ նա խրտվիլակի է նման,-նայեցի հարթակին, որտեղից խոսում էր առաջին նախագահը` մատնացույց անելով կիսակառույց շենքին, և ես ետ նայեցի ու տեսա ողջ հասակով ամրացված էր նոր նախագահի հսկա պատկերը:
Այո', նա հաղթողի տեսք ուներ, բայց որքան էլ հպարտ կեցվածք ունենար, ի?նչ կարող էտալ իր ժողովրդին այս քարուքանդ երկրից:  Իմ հայացքը սահեց ու կանգ առավ հարթակին, որտեղից արդեն լսվում էր քոչարին, իհարկե, ռեմիքս արված: Ելույթն ավարտելով` առաջին նախագահը գրպանից հանեց թաշկինակը, սկսեց պարել` սկզբում մենակ թափահարելով թաշկինակը, հետո նրան միացան պաշտոնանկ նախարարները և սնանկ մտավորականները. "Նա ամեն ինչի ընդունակ է".- անցավ իմ մտքով: Քոչարու թեժ պահին ես լքեցի հրապարակը` մի քիչ ամաչելով նրա փոխարեն: Դուրս եկա բազմության միջից, դեռ չէի հասել հյուսիսային պողոտա, երբ հանդիպեցի մի խումբ մարդկանց, որոնք տաքացած խոսում էին, ես դանդաղեցրի քայլերս.
-Որ եկել է, ուրեմն նա կհաղթի,- ասաց միրուքավոր մի տղամարդ:
-Ա'յ ընկե'ր, ի?նչ հաղթել, ի?նչ պարտվել: Նա ընդամենը պատվեր է կատարում, և բոլորն էլ լավ գիտեն: Նա դեռ 90-ականներին թքած ուներ ժողովրդի վրա,- սաստեց միրուքավորին ավելի տարեց մեկը, երբ մի ուրիշն ասաց.
-Ես քաղաքականությունից գուցե բան չեմ հասկանում, բայց մի բան շատ պարզ է: Նա` այդ առաջին նախագահը ոչ մի հստակ ծրագիր չունի, դուք չե?ք նկատել` նա կրկնում է բոլոր անցյալի լոզունգները:
-Իսկ գուցե ունի և դեռ վաղ է,- նորից հույսով խոսեց միրուքավորը, որի պատասխանը նյարդայնացրեց տարեց մարդուն:
Է~հ, միամիտ մարդ արդեն ո?րերորդ օրն է նա ժողովրդին փողոց է հանել և ոչ մի որոշակի քայլ:
-Իսկ ի?նչ եք կարծում պատերազմ կլինի,-ես ակամա մոտեցա և հարցրի: Իմ հարցին պատասխանեց տարեց տղամարդը.
-Ի?նչ պատերազմ, անցյալում դա այլ էր: Նա ընդամենը լավ հռետոր է, իսկ մնացածում հույսը դնում է խելոք գաղափարների վրա:
Նրանց զրույցը քիչ-քիչ վերածվեց վեճի, և ես թողեցի նրանց ու քայլեցի: Այնպիսի տպավորություն էր` կարծես ողջ քաղաքը հեղեղված լիներ ոստիկաններով և զինվորներով: Նրանք այնքան շատ էին, որ ես ստիպված էի քայլել հենց նրանց շարքերի միջով: Նայելով 18-ամյա նորակոչիկներին` ես զարմանում էի` մի?թե... Նրանց ինչու? են հանել ժողովրդի դեմ: Հանկարծ քիչ հեռվից մեկը ինձ էր կանչում, նայեցի` ծանոթ ոստիկան էր: Նա մոտեցավ և զարմացած հարցրեց.
-Դու?, ի?նչ ես կորցրել այստեղ:
-Այստե?ղ, պարզապես քայլում եմ:
-Ես լուրջ հարց եմ տալիս,- նրա պատասխանից իմ դեմքի ժպիտը չքացավ, և ես պատասխանեցի.
-Դե, հետաքրքիր է:
-Այս ամենը քեզ պետք չէ, իմ խորհուրդը` տուն գնա:
-Ինչու?
-Այսուհետ անվտանգ չէ, մեզ հրամայված է գազ բաղ թողնել, կամ ջրի շիթ, իսկ այսօր դեռ ձմռան վերջին օրն է:
-Իսկ ինչու?, և ո?վ է հրամայողը, եթե, ես որքան գիտեմ, նորընտիր նախագահը Մոսկվայում է:
-Ես չգիտեմ, ո?վ է հրամայել, բայց պարզ գիտեմ, որ դա հրաման է և պետք է կատարվի: Ցույցերը կցրեն, իսկ ես չէի ցանկանա դու այնտեղ լինեիր:
-Ինչպե?ս, մի?թե ոստիկանն ու զինվորը նույն ժողովրդից չեն,- զարմացած զայրացա ես:
-Դե գիտես` մեզ համար սա աշխատանք է, և ոչ ոք չի ցանկանում կորցնել այն:
-Պարզ է, մենք որպես ազգ դժբախտ ենք յուրովի,- փորձեցի փիլիսոփայել, բայց...
-Է~հ, ինչ դժբախտ, ինչ բան, տուն գնա' և վե'րջ, ես չէի ցանկանա ընդհարում լիներ, բայց եթե լինի...
-Ես ցուցարար չեմ,- հստակ պատասխանեցի նրան:
-Եթե նրանց մեջ ես, ուրեմն ո?վ ես,-ափսոս այդ պահին կանչեցին նրան, և ես մնացի նայելով նրա ետևից, հանկարծ նա նորից ետ վազեց և ականջիս շշնջաց.
-Տուն գնա', հավատացնում եմ զոհեր էլ կլինեն,-նա վազեց ու խառնվեց ոստիկաններին, իսկ ես, նրա վերջին խոսքերից քարացած, մեկ նայում էի բազմությանը, մեկ զինված ուժերին, մեկ էլ դառնում նայում էի գեր ոստիկանների խմբին, որոնք առանձին կանգնած անտարբեր հայացքով ուղեկցում էին յուրաքանչյուրին և յուրաքանչյուրի մեջ էլ տեսնում էին գործող իշխանության թշնամու: 

четверг, 26 января 2012 г.

Նա անցյալն է

Ես փնտրում էի ուրիշին, որն այդ պահին, կարծես կարդալով իմ միտքը, "Միացու'մ, միացու'մ" վանկատելով, երևաց ամբիոնին: Նա տիրական բարձրացրեց ձեռքը, և երաժշտությունը լռեց: Բարձրախոսից հնչեց վաղուց անցած, բայց ծանոթ ձայնը: Ես, քսան տարի ընդմիջումից հետո, նորից լսեցի նրան: Նա քիչ էր փոխվել, փոխվել էր նրա վերարկուի գույնը և հիմա առանց գլխարկի էր: Ես ոտքից գլուխ չափեցի նրան, և իմ հայացքը մեխվեց ու մնաց նրա վերարկուի փեշին: Վերարկուն հնամաշ էր, իսկ ահա փեշին ծխախոտի այրվածքի հետք կար: Քիչ բարձրացնելով հայացքս` այն մնաց նրա ձյունաճերմակ օսլայված վերնաշապիկին, որի օձիքը նրան ազդեցիկ տեսք էր տալիս: Ես հասկացա, որ առաջին նախագահը հագուստի հարցում անգամ հակասում է ինքն իրեն: Հայացքս, իմ զարմացած լսողության հետ, երկար մնաց նրա շուրթերին, որոնք խոսում էին հանգիստ, բայց ինչ որ տիրական շեշտ կար նրա հնչեղ հռետորական ձայնի մեջ: "Ահա', նրա հաղթանակի ուժը".-անցավ իմ մտքով: Ես երկար չէի կարողանում հայացքս կտրել այդ մարդուց, որը առաջին նախագահի դիրքից հասել էր հրապարակային ցուցարարի: Ես ցավով նկատում էի, որ նա յուրաքանչյուր խոսքի մեջ աշխատում էր անցյալի սեփական սխալներով մրոտել` նորընտիր` դեռ չաշխատած նախագահին: Աղմկող բազմության մեջ ես, անշարժ կանգնած, հայացքս սևեռել էի այդ մարդու վրա և մտովի զուգահեռ անցկացնում անցյալի ու կատարվողի միջև: Ավա~ղ, տարբերություն չգտա: Այն ժամանակ էլ նա եկավ, որպես ընդդիմություն, բայց մնաց որպես հաղթած: Այո', այն ժամանակ, ցավոք, այդպես էր, և պետք է այդպես լիներ, իսկ հիմա`հիմա այն է. նա շրջապատված է պաշտոնանկներով և պարտված է պաշտոնանկներով և պարտվածներով: Ես լուռ հայացքս թեքեցի  ետ և ամենուր տեսա շատ ոստիկանների, հետո հասկացա`նա անզոր է այս ոստիկանների և այն մեքենաների թափքերում խցկված անթիվ զինվորների դեմ: Նորից նայեցի նրան և համոզվեցի, որ ոչ ոք նրա շահերը չի պաշտպանի: Նա անցյալն է:

Ականատեսի աչքերով

 "Պայքա'ր, պայքա'ր մինչև վերջ" դեռ շատ հեռվից այս բառերը հասան իմ ականջին: Այն հնչում էր ռիթմիկ երաժշտության ներքո, և որքան էլ մարդ անտարբեր լիներ կատարվող իրադարձությանը, ակամա քայլերն ուղղում էր դեպի ազատության հրապարակ: Ես մի պահ հապաղեցի, ապա կլանված հնչող երաժշտության ռիթմով, խորացա բազմության մեջ: Հայտնվեցի առաջին շարքում, որտեղից պարզ կարողացա տեսնել անցած ժամանակի երկրի տերերին: Իմ մարմնով սարսուռ անցավ, քանի որ այն ժամանակ նրանց`այդ տերերին կարելի էր միայն էկրանով տեսնել: Իսկ հիմա ես շատ մոտիկից կարողանում եմտեսնել անգամ նախկին վարչապետին` Հրանտին, և մի պահ իմ հայացքը կանգ առավ այդ կարճահասակ, գանգուր մազերով մարդու վրա:  Հանկարծ իմ հայացքը նրանից սահեց ու մնաց հոկտեմբերի 27-ին սպանված հոր որդու վրա, որի հորը չգիտես ինրու?, սպանեցին, հետո որոշեցին, թե նա հերոս էր: Այդ պահին իմ գլխով մի միտք անցավ. "Մենք կենդանի հերոս չսիրող ազգ ենք", որին հետևեց մի ուրիշ միտք, որը պատկանում է հայկական թևավոր խոսքերի շարքին. "Գնա մեռի'ր, արի' սիրեմ": Հետո իմ գլխով մեկ այլ միտք էլ անցավ, որը շատ ավելի նման է հիշողության, երբ ժամանակին խոսում էին` իբր թե Պ. Սևակին նա է... Է~հ, չէ', չի' կարող, դա չար լեզուներն էին... Հետո իմ զարմացած հայացքը ռիթմիկ երաժշտության ներքո սահեց ու մնաց մի քանի օր վարչապետի կարգավիճակում եղած Արամի վրա, որի եղբորն էլ սպանեցին, որ հետո կարգեն սպարապետների շարքին, կարծես կենդանի սպարապետ հայազգին պետք չէր: Լավ, իմ հայացքը հանգիստ թողեց այդ երիտասարդին և սահեց առաջ, որտեղ ես տեսա կառավարությունից խռոված մտավորականների, որոնց յուրաքանչյուրի խոսքի մեջ անձնական վիրավորանք կար, բայց չհասկացա,  ո?ր ժամանակի իշխողներին էր վերաբերում նրանց ըմբոստ ճառերը: Գուցե նրանք չէի?ն գիտակցում, որ այդ օրն են հասել առաջին նախագահի ողորմածությամբ: Գուցե: Իմ հայացքի համար նրանք բոլորն էլ սովորական խռոված մարդիկ էին: 

суббота, 21 января 2012 г.

Հետաքրքիր խաչմերուկ

Երբ աշխատանք եմ փնտրում ինձ ցույց են տալիս դուռը` ասելով, թե մեծ եմ, դե ես էլ քայլերս ուղղում եմ դեպի կենսաթոշակային ֆոնդ, այնտեղ էլ նույն կերպ դուռն են ցույց տալիս` պատճառաբանելով, թե դեռ շատ երիտասարդ եմ: Հիմա շվարել մնացել եմ այս խաչմերուկին ու չգիտեմ, ինչպես անցկացնեմ գոնե մի տասնյակ տարի էլ, որ իրոք ծեր լինեմ` գոյատևելու կենսաթոշակով: Գուցե այս վերոհիշյալ օրենքից բացի կառավարությունն ունի ևս մի օրենք, որ մարդը կարողանա անցնել իր անպետք դարձած տարիքը առանց սնվելու, թե սա հատուկ ծրագիր է. մարդը թոշակին չհասնելու... 

воскресенье, 8 января 2012 г.

Վերադարձ 2004թ.

*** 
 Ես վերադարձա, ու երբ ոտքս դիպավ հայրենի հողին, խորը շունչ քաշեցի` մտածելով, թե իմ տանն եմ, ուր կա ազատություն, ուր չկա վախ, և ես ինձ անտեր չեմ զգա, ու, որ ես իմ երկրի տերն եմ, իսկ երկիրն էլ իմ տերն է, տեր է սիրող մոր նման` բարի և հյուրասեր: Մտածեցի ու հողն իմ համբուրեցի և համբուրեցի հողն իմ հայրենի, խաչակնքելով փառք տվեցի Աստծուն, որ վերջապես կա մի երկիր, որն իմն է և այն էլ անկախ...
  Այն երջանիկ գլխապտույտ պահից անցել են տարիներ. անցել ու սպառվել են նաև իմ սպասումներն ու ցանկությունները, և ես հոգնած, ուժասպառ ու չարաչար խաբված հուսալքություն եմ ապրում:
  Ո?վ ծվեն, ծվեն արեց իմ հավատը, ո?վ. մի?թե ես նորից պետք է բռնեմ օտարության ճամփան: Ես անզոր եմ իմ մայր լեզվով նկարագրելու այն հոգեկան, ինչու չէ նաև ֆիզիկական չարչարանքներն ու նվաստացումը, որ կրել եմ այս մի քանի տարվա ընթացքում աշխատանք որոնելիս:
  Պատկերացնու?մ եք, փնտրում եմ, փնտրում ու ոչինչ չեմ գտնում, գտածս էլ ի?նչ, օրավարձով մի քանի դրամ, դրանով արի ու ապրի այս թանկ ու կրակ հայրենիքում:
   Ասում են` ՀՀ իշխանությունը հոգում է, որպեսզի վերադառնան օտարություն մեկնած բազում հայեր, դե ես էլ եկա, որ զգամ այդ հոգածությունը և հաստատվեմ հայրենիքում: Եկա, որ ապրեմ, սակայն եկա ու տեսա, որ իմ հայրենիքը դարձել է թշվառների և անզգա վաշխառուների երկիր:
  Ոյո', եկել եմ, որ մնամ, մնամ ու ապրեմ իմ հայրենի եզերքում, տվե'ք ինձ աշխատանք, աշխատանք, որը ինձ չի ստիպի զգալ ստրուկի կարգավիճակում: Օգնե'ք անծանոթ հայուհուս: Ո?վ գողացավ իմ հույսերը, և ո?վ փակեց ճանապարհը դեպի լավատեսություն, որով եկա, սակայն չհասա: Ճանապարհ դեպի ժողովրդավար պետություն, և որն է այդ ճանապարհը. շուրջ բոլորը հակառակն եմ զգում:
***
Երեկո է: Ես ուժասպառ աշխատանք փնտրելուց դառնում եմ տուն, և ճանապարհին տեսնում եմ հիասթափված դեմքեր, որոնք անցումներում նստած կամ մոտենում են, կամ աղտոտ փողոցում հաց ու կանաչի վաճառում: Ինչու? հայի կյանքը վերածվեց համբերության, և նա լուռ հանդուրժում է ներքին կեղեքողներին: Ինչու? լռեց պայքարը, ո?վ փոխեց նրա ձևը: Մի?թե մենք այն նույն հաղթանակ կրող ազգը չենք, որ կերտեցինք արցախյան հաղթանակը:
  Ի?նչ անել, ինչպե?ս մի ելք գտնել, եթե իմ պայքարը լիներ պայքար արտաքին թշնամու դեմ, ապա ես գիտեմ, որ գործ ունեմ զենքի հետ, բայց այս պայքարը կռիվ է ինքս ինձ հետ, ախր ես սիրում եմ իմ հայրենիքը, իսկ հայրենիքը ինձ...
  Մտածում եմ` մեկ էլ վեր կենամ գնամ, ախր ու?ր գնամ, ես ինձանից ինչպե?ս գնամ: Սա իմ երկիրն է, և ես, որպես լիիրավ քաղաքացի իրավունք ունեմ աշխատելու և ապրելու: Ես իրավահավասար մարդ եմ, այնպես ինչպես իրավահավասար Աստծո առաջ: Իմ կարծիքով` նույն իրավունքով էլ պետք է ապրենք ու անցնենք բոլորս մեր կյանքի ճամփան:
  ***
  Ողջ տիեզերքում ու?մ ի?նչ հոգն է, թե ի?նչ է կատարվում Հայաստանում: Մենք ոչինչ չունենք աշխարհի ուշադրությունը սևեռելու, որպեսզի այդ մեծ տերերն էլ գոնե շահից ելնելով գան ու կարգ ու կանոն հաստատեն այս կարգազանց երկրում:
  Մեծ տերերին ի?նչ, թե ով է այսօր հաղթում կամ տանուլ տալիս այս քարաստանում և, վերջիվերջո, նրանց ի?նչ, թե ով ում գլուխն է սափրում, և այդ սափրած գլուխը ում գլխին են կարգում:
  Անօրինականությունը եղել է բոլոր ժամանակներում, բայց այսքան հաստատված և այն էլ սկսվի պետական այրերից, և որոնք ուռճացան ստվերային տնտեսության հաշվին, այ սա նոր տեսություն է, ինչպես աշխարհի մի քանի հետամնաց երկրներում, այնպես էլ Հայաստանում:
***
Կորցրել եմ այն ժամանակը, երբ ազգս մի բռունցք դարձած փորձում էր գտնել պետականություն և անկախություն, չէ? որ այն դարեր շարունակ քաղցր երազ է եղել յուրաքանչյուր հայի համար: Գտա'նք: Գտանք և' պետականություն, և' անկախություն, սակայն դարձյալ սայթակեցինք, ա~խր կորցրեցինք ամենակարևորը` պետական այրերի մարդկային կերպարը, որից պետք է ծնունդ առներ ժողովրդավարությունը, և իմ հայրենիքի անկախությունը կայացած համարվեր:  Չկայացավ: Չկայացավ, քանի որ ժողովրդի ոտքի տակ լպրծուն քար հայտնվեց, և այդ քարը բերովի էր: Հարց եմ տալիս. մի?թե հայ ժողովրդի ազատությունը չի վերածվել անտերության:
***
Ես կհարմարվեմ իմ նորմալ կենցաղի փլուզման հետ, եթե գոնե երեկվա Արցախյան հաղթանակի կայացման խնդիրը այսքան անորոշ չլիներ: Եթե ես կարողանայի ինձ վերագտնել Արցախում: Ախր Արցախը դարձել է կոռումպացված և ստվերային: Այնտեղ օրենքը դուրս է մնացել օրենքից և մտել ուրիշ մի խաղի մեջ, քանի որ վարչակազմի հիմնական կորիզը Հայաստանում խաղից դուրս մնացած աչքածակեր են: Այո', վարչակազմը ծառայում է անօրինականությանը, Արցախում համատարած հատվել են ու հատվում են արժեքավոր շատ ծառեր, իսկ գետերում էլեկտրականության միջոցով անխտիր վերացվում են ծատ արժեքավոր ձկնատեսակներ, դեռ չասած` թե ինչ անգթորեն, այն պարազիտ վարչակազմը, իր հաճույքի համար վերացնում է առանց այն էլ աղքատ կենդանական աշխարհը:
  Ձե'զ եմ հարցնում, հայրենասե'ր հայեր. ցանկացած դիտորդ` լինի դա ամերիկացի, թե եվրոպացի, հայամետ , թե ոչ, մի?թե իր քվեն կտա նման ժողովրդի օգտին, չէ? որ մինչև Արցախի անջատումը հարևան երկրից, այնտեղ բնություննը դրախտ էր:
  Պարզվում է, որ, ցավոք, իմ ազգի մեջ վատը մեծամասնություն է կազմում, թե չէ էսպես չէր լինի: Է~հ ի?նչ արած թացն էլ չորի հետ վառվում է: Լավ ասենք, մի քանի տարի էլ լավ ապրեցին, բա հետո, նրանք չեն մտածում, թե ինչ են թողնում եկող սերնդին:
***
  Ամեն անգամ, երբ դուրս եմ գալիս փողոց, առաջին քայլն անելու նոր սկսվող օրվա, և այդ միտքն է` աշխատանք գտնելը, և հենց այդ առաջին քայլն էլ հիասթափություն է բերում, և չի լքում այն զգացումը, որ հայրենիքում նոր խաղ է սկսված, և իմ նման բազում մարդիկ դուրս են մնացել այդ խաղից, և որ խաղի կանոնները փոխվել են, և այդ խաղում հաղթողներ չկան: Կա միայն քծնանք և միշտ ձևանալ, թե հաղթել չգիտես, և այդ կանոններին ծառայում են նրանք, ովքեր գտել են ապրելու նոր ձևը:
  Ես էլ գիտեմ ապրելու ձևը, սակայն այդ ձևի հնարն եմ կորցրել, կորցրել եմ այն ժամանակ, երբ կորցրեցի հասկանալ մեր պետական այրերի այսպես վարվելու պատճառը:
  Է~, օգնություն մուրացող պետականությունը երբեք չի հոգա ժողովրդի կարիքը, եթե նույնիսկ ցանկանա` մի պարզ պատճառով. մեր պետական ապարատում աշխատող տղաներն էլ են ուզում գոնե արտաքինից նմանվել այն երկրների ներկայացուցիչներին, որ իրենք էլ հաշվեհամար ունենան շվեյցարական  բանկում, որ իրենց կանայք ու երեխաներն էլ հանգստանան այն էկզոտիկ կղզիներում, և որ իրենց սեղանին էլ լինի ինչ սրտներն ուզի... Բա?...
  ***
Լինում են պահեր, երբ հերթական անգամ գլուխս խփում եմ պետական այրերի փակ դռներին և ուզում եմ էդ ցավացող գլուխս առնել ափերիս մեջ ու գոռալ: Մեկ էլ մտածում եմ` ախր լսող չկա, ու?մ ինչ, թե մի գլուխ էլ հուսահատ ճչում է... Ցավալին այն է, որ ինչ կատարվում է իմ հայրենիքում ո'չ թուրքի ձեռքի գործն է, ո'չ թաթար-մոնղոլի, ո'չ պարսիկի և ո'չ էլ մի պատմություն դարձած թշնամու, այլ հենց հայն է հային այսպես խեղում, հոգով անդամալույծ դարձնում: Բա որ մեր հայոց այրերը այսպես ոգևորված սկսել են ժողովրդի հոգու թալանը, չե?ն մտածում, որ վաղը օտար մեկը ոտնձգություն անի մեր սուրբ հողի վրա, էդ խեղճ ու կրակ, թալանված հոգով ժողովրդից ի?նչ զինվոր պետք է դուրս գա, որ հայրենի սահմանը պաշտպանի, թե? հույսները դրել են ռուսի վրա:
  Օ~, ոչ չարաչար կսխալվեն դարձյալ, չէ? որ "ուրիշի ձի նստողը շուտ է իջնում": Միշտ պետք է հիշենք 1915 թվականը, երբ ռուսի ողորմածությամբ կորցրեցինք Էրզրումն ու Մուշը, իսկ 1921-ին էլ նույն հաջողությամբ Ղարաբաղն ու Նախիջևանը:
  Ինչու? հայոց պատմության մեջ չկա շրջադարձ, որ ունենա շլացնող հաղթանակի պատմական էջեր, որ մարդ կարդա ու զգա, որ հեռու չէ այն օրը. երբ ինքը կունենա հզոր հայրենիք:
  Օ~, քավ լիցի, ես չեմ ժխտում, իհարկե, կան հերոսներ, սակայն ի?նչ, բոլորի վախճանն էլ պարտությունն է կամ մատնությամբ սպանությունը: Էնպես որ ժողովուրդը չի սխալվում "Ձուկը գլխից է նեխում"... Ես մի ցավոտ բան եմ նկատել, երբ ճիշտ ես ասում կամ գրում, կարծես սկսում ես ակամա բողոքել: Մի?թե հայի եսը դարեր շարունակ իր տունը չի քանդել, քանդում ու կքանդի: Էս հազարամյակների պատմությունը մեզ` հայերիս դաս չի լինում, խրատվենք ու ես-ից անցնենք մենքի, որն, անկասկած, միշտ վերածնող հաղթանակներ կբերեր: Ախր հոգնել եմ ես-ից, մենքի անցնել էլ չեմ կարող, իսկապես մենակ եմ ու մոլորված. մարդ էլ մոլորվի? իր հայրենի եզերքում...
  Մի չար կատակ էլ է նոր կյանքի կոչվելն իմ երկրում, երբ ինչ որ բան ես ուզում ձեռնարկել կամ մի բան ես ուզում դու էլ ունենաս, հազար տեր կգա ու գլխիդ կկանգնի, բայց արի ու տես ընդհանուր վերցրած անտեր է երկիրը. այ քեզ քաղաքականություն...
  Աստված ինձ արարել է և տվել աշխատելու շնորհք և իմ աշխատանքով ապրելու, երեխա մեծացնելու, իմ նույն այդ աշխատանքով հայրենիք սիրելու և հզորացնելու, և այս ամենի հետ Տերն ինձ արարել է նույն կերպով այն մեկի, որն այսօր ինձանից խլել է իմ իրավունքը:  Հիմա ասացե'ք իմ ինչի?ն է պետք այն օրենքը, որի մեջ չկա իրավունք և որի մեջ ինձ պատին է սեղմել ուժը, և այդ ուժը Աստծո կամքը չէ արդեն, այլ մեր հայոց "ողորմած մեծերի"...
  ***
  Երբ դուրս եկա օտար երկրից, էնտեղ ասացի,-"գնում եմ ապրեմ"- ասացի, մտածեցի ու վերադարձա: Սակայն եկա, ի?նչ տեսա: Եկա ու տեսա իմ երկրի նաիրյան դալար բարդին գլուխը կախած խորը վիշտ ունի և առանց Չարենցի ոչ մի ելք չունի, եկա ու տեսա նրա վզին ցախ ու փայտի պլան դրած, չգրված օրենքով, հատում են ու հատում առանց ափսոսանքի, և եղբայրական երկրի կանաչապատումն անգամ հայրենիքում հաստատված նոր կարգերը սխալ հանեցին անտառներին` նոր տեսք տալով. կոճղերի պատը...
   Եկա ու շատ բան տեսա, քաղաքական աշխարհում չլսված ու չտեսնված այնպիսի բաներ, որ գործում էր հատուկենտ երկրներում` ի թիվս Հայաստանի: Եկա ու տեսա ժողովրդից շատ կուսակցություններ, որոնք գաղափարով մեկը մյուսի կրկնությունն էր: Ես սա հենց այնպես չեմ գրում: Երբ նոր էի վերադարձել, տեսա երկրում օրենքը չի գործում, որոշեցի իմ լավատեսությունը իսպառ չվերածել հոռետեսության: Դիմեցի կուսակցություններին. որի դուռը ծեծեցի, պարզվեց, որ նրանցից յուրաքանչյուրը ուրիշ ցավով է տառապում.մեկը դուրս է մնացել իշխանության շարքերից և ուզում է մուռ հանել, մյուսը ոչնչով աչքի չի ընկնում, պարզապես կուսակցություն է էլի, թող լինի, մեկով ավել, մեկով պակաս, ի?նչ է խանգարում:
  Էսպես փորձեցի ժողովրդի գլխին փորձաքար դարձած բոլոր կուսակցությունների համը և մի ցավալի բան պարզեցի ինձ համար. ժողովրդին պառակտող ուժը հենց վերոհիշյալներն են: Դե պատկերացնու?մ եք` կառավարությունը որքան էլ վատը լինի, նա մեկն է, և ժողովուրդն էլ  է մեկը, իսկ պատկերացնու?մ եք` որքան կուսակցություն, այնքան էլ ժողովուրդ, և ցավալին այն է, որ այս երևույթը մեր պատմության մեջ նոր բան չէ, այս բազմակուսակցությունների գաղափարը միշտ էլ հանդիսացել է երկրի ջլատող գլխավոր ուժը:
***
  Ինձ համար հերթական օրվա առավոտը սկսվում է փնտրումով, որին ուղեկցում է մի հոգնատանջ հույս` հույս, որը քանի քանի տարիներ չարիք է դարձել հայ ժողովրդի գլխին: Արդեն մեկ տասնամյակից ավելին է, ինչ ամբիոնից մեզ կերակրում են հույսով, հույս, որ հաճախ մեռնում է, և ամեն մի մեռնող հույսի հետ մի հայ շինական պակասում է հայրենիքից. նա գնում է շենացնելու օտար քաղաքներ և այնտեղ ապրում այն հույսով, թե մի օր հայրենիքը իրեն տուն է կանչելու...
  Ինչու?, երբ ես աշխատանք եմ փնտրում նման եմ մուրացողի, տպավորությունն այնպիսին է, որ ոչ թե փնտրում եմ, այլ մուրում: Ինչու? է զգացողությունն այսքան ստորացուցիչ, գուցե աշխատանք տվողը ստրկատիրության բնազդ ունի, կամ նրա մեջ գլուխ բարձրացրած նյութապաշտության քաղցը սպանել է նրա մեջ ժամանակի զգացողությունը, որ սա ոչ թե 14-րդ դարն է, այլ 21: Իմ հայրենիքի ամեն մի անկյունում առկա է կարոտը, ուրախ և կոշտ ժողովրդի կարոտը, կառուցող ձեռքի: Եվ ոչ այն ձեռքի, որ այսօր իր բարեգործությամբ ծախսում է բազմաքանակ վանքեր կառուցելուն: Ակամա ժպիտ է առաջանում դեմքիս այն մտքից, թե մի քանի տարի հետո յուրաքանչյուր տեղացի հայիս մեկ վանք է ընկնելու: Բա որ էսպես գնանք, մեր խոյացող վանքերում էլ աղոթող չի լինի, բա որ աղոթող չլինի, բա մեր մեծերի  մեղքերի համար ո?վ պետք է մոմ վառի և Աստծո առաջ մեղա գա: Այո', կարոտ է կառուցող ձեռքի, այն ձեռքի, որ կոչվում է ժողովրդի ձեռք, ոչ անհատ վաշխառուի, որ խանութ շինելուց բացի ուրիշ բան չգիտի: Չգիտեմ, բայց էսպիսի ձեռք, որքան ուզեք: Հայրենիքս չունի այն ձեռքը կառուցող, որ պետք է շենացնի հայոց ոստանը, հայկական գյուղը, արարող ձեռքի շնորհիվ թոթափի ավերականման տեսքը: Այո', կուզեի` երկիրս ունենա այն հզոր ձեռքը, որն ունենա կառուցելու բանալին և այն չի օգտագործի իր անհագ ափը լցնելուն:
***
   Երբ հերթական անգամ քայլում եմ Երևանի փողոցներով, սիրտս ցավում է ու մոռանում եմ իմ դառը վիճակը, երբ տեսնում եմ իմ քաղաքամայր Երևանի մութ ու վանող փողոցները կամ մայթերից կարոտ ճանապարհները, ուր նախկին մայթերի վրա շարված են անթիվ, անկանոն բենզալիցքակայանները, մեկը չկա հարցնի. այս տգեղությունը մինչև ե?րբ, մինչև ու?ր, և ո?վ է այն անճաշակ քաղաքապետը, որը թեև զուրկ է գեղագիտությունից, սակայն քաղաքապետ է : Ես հասկանում եմ, և ինքը քաղաքապետը պետք է հասկանա, որ քաղաքի տեսքը քաղաքապետի դեմքն է և ցանկացած շինարարական անկարգություն քաղաքապետի արատն է և ինքը` քաղաքապետը պետք է վիրավորվի իր անձը արատավորող վարքաբեկողից: Ախր մենք` հայերս, ընդամենը մի մայրաքաղաք ունենք, թե քաղաք, թե մայրաքաղաք, ուրիշ երկրների պես չունենք տասնյակ զարգացած արդյունաբերական քաղաքներ: Միայն մի հատիկ քաղաք, էն էլ հազիվ կաղալով փախչում է օրինազանցներից:
***
   Իմը տիրելու հույսով վերադարձա և հիմա սարսափում եմ հավերժ կորցրածի վախով: Ես այս ամենում մի բան եմ հասկացել և վստահ եմ, որ մինչև չվերանա էս "ախպերական" առ ու ծախը ոչ ես կգտնեմ իմը, ոչ էլ իրենցը կորցրած բազում հայեր...
  Կարծես թե ոչ մի տեղ ոչինչ չմոռացանք, բայց ինչու կորցրեցինք: Կորցրեցինք, երբ հավատացինք, երբ վստահեցինք "ախպերներ" դարձած մի քանի արկածախնդիր "ազգասերների": Այդ բոլոր տղաներն էլ ամեն հարցից մի քիչ գլուխ հանելով եկան ու հայ ազգին տնից հանեցին փողոց ու էն հանելն էր` մինչև միամիտ ազգս սթափվեց, ետ դարձավ տուն, տեսավ այդ նույն "քաջ" տղաները հասցրել են լույսն էլ կտրել, ջերմությունն էլ, և հայ մարդը մնաց խավարում հոգեպես թե ֆիզիկապես: