понедельник, 23 декабря 2013 г.

Ուշացել ենք

Եվ նորից քնած թասիբ ու սեր զարթնեց հայի մեջ, երբ լուր տարածվեց, թէ Հայաստանը միանում էՄՄ-ին: Հետաքրքիր է, իսկ ինչու? մինչ այդ բերաններս ջուր էինք առել և կույրի պես հետևում էինք , թէ ինչպես են ԼՏՊ-ն ու Ռ.Քոչարյանը բոլոր խոշոր ձեռնարկությունները պարտքի տեղ հանձնում ռուսին,/ իհարկե նախապես մի լավ թալանելով/:
Ինչու էինք շարունակում բերաններս ջուր առնել, երբ այդ նույն թալանող վարչակազմի թափթփուկները Սյունաց սարերը լիսկայի գլխավորությամբ վաճառվում էր մեր դարավոր թշնամի` պարսիկին:
Կարծում եմ այս ազգային ցավը այսօրվա չէ և ցավալին այն է, որ այն գալիս է դարերի խորքից, երբ առաջին անգամ մենք թույլ տվեցինք օտարներին մեր երկիրը բաժանել 4 մասի և երբ թույլ տվեցինք մի քանի անգամ վերաբաժանելուց հետո պարսիկին ու թուրքին վայելել իրենց բաժին հասած Հայաստանը այնպես, ինչպես սիրտները կուզի և վերջապես մի թէ դարերի պատմություն չունի ռուսի իրավունքը Հայաստանի վրա?:
Շուտ ենք մոռանում այն, երբ թույլ տվեցինք ռուսին մեր հողերի հետ վարվել այնպես, ինչպես հարկ կհամարի և հարկ համարեց ամեն կեղմից մի քիչ բաժին հանել Ադրբեջանին դեռ 21 թվին:
Մի թէ այդքան շատ ենք ատում ռուսին և եթե ատում ենք, ապա 3մլն հայը ինչ է շինում ռուսի հողի վրա և մի թէ 2մլն տկլոր տեղացիներով ինչ որ բան կարող ենք փոխել այդ խժռող ուժի մեջ, իհարկե ոչ որքան էլ ցանկանանք:
Մի թէ ուշ չենք արթնացել?:
Մի մոռացեք, մենք այն ազգն ենք, որ առանց մի կրակոցի թույլ էինք տալիս մեզ ազգովի բռնաբարելու և սպանելու և մեր անկարողությունը մեզ նվիրեց 1,5մլն զոհ:
Մենք այն ազգն ենք , որ միշտ ներսից իրար հոշոտելով, օտարի դուռն ենք բախում առանց ամաչելու օգնություն մուրալով:
Ինչու ենք շուտ մոռանում 1699թվականը, երբ առաջին անգամ օգնություն մուրացինք ռուսից, իսկ ռուսն ինչ?, մի ձեռքով շոյում էր մեր անիծված գլուխը, մյուս ձեռքով մեր արյունը քամելով հարկ հավաքում:
Ցավոք երբ հայը մի ետ հայացք է գցում, դուրս է գալիս բողոքելու տեղ չունի:
Հայը իր կուրծք ծեծող եսով ու երկպառակտվող էությամբ, արդեն դարերով ապացուցել է, որ ինքնուրույն պետականություն ունենալ չի կարող, չէ որ նրան խանգարում է ագահության` շատին տիրելու մոլուցքը, որից հայը հրաժարվում է միայն այն ժամանակ, երբ բնության հրամայականով դադարում է գործել նրա կենսական օրգանները::
Ահա մաքսիմալիստ հայը, որի մեջ ապրում է օտարամոլությունը, իրենը ավիրելու և օտարի առաջ վիզ ծռելու հատկությունը, իսկ օտարները ինչ?,ճանաչելով հայի տեսակը շարունակում են մի ձեռքով շոյել նրա գլուխը, իսկ մյուս ձեռքով ապտակել, որի ամոթալի հետևանքը, որպես կանոն կրում են հաջորդ սերունդները...

четверг, 29 августа 2013 г.

Առավել հրատապ խնդիրներ կան, քան ոստիկանի պաչն է...

Ուր? է նայում պաշտպանության նախարարությունը,  երբ ամեն օր  հենակետային դիրքերում զոհվում, կամ վիրավորվում է հայ զինվորը: Մի թէ պատերազմ է?:
Ինչու են զոհվում ու վիրավորվում  գյուղացիների ու կարիքավոր ընտանիքների զավակները:
Մի թէ բանակում էլ է աշխատում ծանոթ, անծանոթի տարբերակը?...
***

Սյունիքի արոտավայրերը լուռ, անտարբերությամբ հանձնեցինք պարսիկներին, թույլ տալով նրանց հաջորդ քայլը` վերոհիշյալ տարաձքում կառուցել սպանդանոցներ...
Ինչ ասել կուզի?...
Կարևոևը թողած մենք հայերս` միշտ էլ սկսել ենք վերջից, տանուլ տալով գլխավորը:
Ուր? է նայում գյուղնախարարը իր գրպանից զատ:
Ես ավելի քան համոզված եմ, որ այս ոստիկանները, ակտիվիստները շեղում են հանրության ուշադրությունը գլխավոր խնդիրներից, իրենց թեթևամիտ  պաչիկ-մաչիկներով և ընդամենը 10 տարի հետո Սյունաց սարերը Երևանի կեսով զավթած կլինեն  պարսիկ անվան տակ ադրբեջանցիները և նորից այն մեզ դաս չի լինի...
***

Եթե անցել է կոմունիստների ժամանակը, ինչու ենք մենք հանդուրժում  այդ հոտած ուղեղներին ամեն ասպարեզում` նախագահից մինչև վերջին չինովնիկը?...
***

ՄԻ թէ երեկվա մեր կառուցած այս պետական ապարատը միայն  ավիրող ուժ չի հանդիսանում?...
Ախր նա չկառուցելով նորը, ջարդում է բոլոր երեկվա կառույցները` սկսած արժեքավոր  շինություններից, մինչև անտառային տարածքները:
***

Կանցնեն օրեր ու տարի,
Բայց դե ով ?է ետ գալիս
Այն հեռավոր ճամփեքից,
Այն ազգադավ ճամփեքից,
Որ տանում է հեռուներ
Ազգս ավեր ու անտեր...
***

понедельник, 26 августа 2013 г.

Երբ 2011-ին  Ճապոնիայում տեղի ունեցավ  մեծ ողբերգություն, աշխարհի շատ տերություններ օգնություն առաջարկեցին, իսկ ճապոնացիները շատ քաղաքավարի այն մերժեցին:
Մենք` հայերս այդպիսին չենք:
Եթե մեծ տերերը կամ օտարությունում ծվարած հայը փորձում է մեզ չօգնել ամեն տարի, ապա ինչ եք կարծում մի? թէ  մենք` հայերս, չենք գտել լուծման բանալին...
Մեր պետականության առաջին  դեմքերը` կաթողիկոսից մինչև նախագահ առանց քաշվելու բազմամիլիոն էկրաններից  փող են մուրում:
Հետո էլ ասում են` թe մուրացկանությունը շահավետ չէ...
***

Ընթացող քսանամյա անկախությունը չծնեց և ոչ մի ընդդիմադիր: Որը ամբիոնից մի միտք հնչեցրեց, որպես այլախոհ, գործող իշխանությունը փակեց նրա բերանը ստոր մի պաշտոնով...
***

Հայաստանը այսօր պատկանում է այն երկրների թվին, որտեղ գոյություն ունեն  ագահ հարուստներ և  անչափ թշվառներ...
***

Նպաստառու եմ`
Նպաստ են տալիս ու տեղում գանձում`
Լույսի պարտքերը մարելու համար,
Հույսի նշույլը քամելու համար,
Բայց մի?թե հային էլ սնունդ պետք չէ
Ապրելու համար...
Այս անկախությունը
Չարքաշությունից
Տարբերելու
ԵՎ փրկելու  համար..
***

Եթե...


Եթե Հայաստանի այսօրվա անգամ փոքրիկ տարածքում բնակվեր ցանկացած մի այլ ազգ, համոզված եմ`  բոլորն անխտիր այսօր կզբաղվեին  մրգագործությամբ, գինեգործությամբ, մեղվաբուծությամբ` Հայաստանը դարձնելով մրգի համաշխարհային խոշոր մատակարար:
Թէ չէ մի բուռ աչքածակ ու ծույլ  ժողովուրդ միֆ անկախություն են սարքել ու բզկտելով, ծվեն-ծվեն են անում այս փոքրիկ երկիրը, բաժանված տարբեր ճամբարների, իրենց ստեղծած խնդիրների համար լուծում պահանջելով օտարներից:
Բա սա ազգ է?, բա այսպիսի բարոյալքվող ազգը գոյատևելու իրավունք ունի?:
Ես ամեն օր ցավով համոզվում եմ` հայը մի ազգ է, որը ընդունակ է մեջք ծռելու  օտարի առաջ` նախագահից մինչև ռաչպար, և այս հատկությունը ունի սողալով փրկվելու միտում...

понедельник, 19 августа 2013 г.

ՀԻՇԱՉԱՐ ՆԱԽԱԳԱՀԸ

Սերժ Սարգսյանը հիշաչար նախագահ է: Նա լավ գիտի, որ ժողովուրդը ոչ մի անգամ  չի ընտրել իրեն և արդեն քանի տարի  կառչած  աթոռից մուռ է հանում հայ ժողովրդից` իր անտարբեր վերաբերմունքով
Թե' արցախյան խնդրի լուծմանը,
Թե' մարդասպանություններին,
Թե' ծաղկող կոռուպցիային,
Թե' հաց ու ջրի թանկացմանը,
Թե' ծաղկող արտագաղթին,
Թե' արդարադատության անարդարությանը,
Թե' մեռնող մշակույթին,
Թե' ոռնացող երգ- երաժշտությանը,
Թե' ասֆալտ փռող, հավաքող քաղաքապետին,
Թե' դատարկվող սահմանամերձ գյուղերին,
Թե' փթթող աղքատությանը...
ԵՎ նա, մուռ պահած, թքած ունի իր բորբոսի համով թքով, և թքում է նա ամեն երևույթի վրա, որից պարտադրված  զզվում է յուրաքանչյուրը...
***


ԵԿԵՔ ԱՅՆՊԵՍ ԱՆԵՆՔ,ՈՐ...

Եկեք ազգովի գոնե այնպես անենք, որ  Չարենցները, Բակունցները, Վազգեն սարգսյանները, Կարեն Դեմիրչյանները, Նաղդալյանները, Խորխոռունիները , Հրաչ Մուրադյանները, Վարդգեսները, Բուդաղյանները, Ավետյանները... ընկնեն թշնամու գնդակից և ո'չ ազգակցի, չէ  որ այն հարիր չէ  դարերի մշակույթ կրող ժողովրդին:
Այս երևույթով մենք` հայերս, նմանվում ենք նմանակին հոշոտող  վայրի ցեղերի:
***

Շիրազը երգեց հայոց եղեռնը, որն արեց թուրքի կեռ յաթաղանը,
իսկ ով կերգի արդի եղեռնը, որ անում են  այն հայոց չարքերը...
***

20-րդ դարի մայրամուտի հետ մայր մտան նաև բազում ՄԱՐԴ- հայեր...
***

ՍԱՖՐԱԶՆԵՐԻ ՄՈՌԱՑՎԱԾ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ

 Մարիամ Աստվածածին վանքը, արդեն քանի-քանի դար բազմել է  բարձր ժայռի կատարին:
Ներքևից դիտողին թվում է` այն, մի տեսակ հպարտությամբ, իր շուրջն է նայում, ուր թագավորում է ժամանակի անտես թաթը, որի տակ էլ անհետանում են հազարավոր պատմամշակույթային  արժեքաքվոր  հուշարձաններ:
Վանքի տակից  դարերով հոսող սառնորակ ու մաքուր ջրերը մինչ այսօր էլ խորհրդավորություն են ներշնչում, բայց այսօր, անգեղակոթցու ավիրող ձեռքի ողորմածությամբ, այն հունը կորցրած ավիրում է շատ պատմական արժեքներ:
Մարիամ Աստվածածին վանքի տակի փոքրիկ քարայրին կից դուրս են ցայտում երեք միանման աղբյուր, որը  մի ժամանակ ուժ էր տալիս վանքի տակի փոքրիկ ջրաղացին:
Եկեղեցու իսկական  դեմքն աղավաղվեց, երբ 90-ականներին "վայ" անգեղակոթցու շնորհիվ  ավազածածկ եղավ գավիթի հուշաքարը, որը սերունդներին հուշում էր 1699թվի Անգեղակոթի գաղտնի ժողովի մասին` Իսրայել Օրու գլխավորությամբ:
Ժամանակին վանքի գավիթում թաղվել են նշանավոր մարդիկ, եկեղեցին ունեցել է մեծ գերեզմանատուն:
Երբ հաստատվեց կոմունիստական դիկտատուրան, վանքը  72 տարի ծառայեց, որպես  ցորենի շտեմարան, այդ ընթացքում գերեզմանատունը դարձավ մեքենաների բանուկ ճանապարհ, իսկ մյուս մասերը ծառայեցին որպես գոմաղբի լցման ու չորացման տեղեր:
Շատ  խաչքարերի վրա կառուցվել են գոմեր:
Ցավոք, այսօր վանքի շրջակայքը պատված է աղբակույտերով և աթարի դեզերով, չնայած այն մի քանի տարի է, ինչ գործում է:
Անգեղակոթցին այսօր անտարբեր ծամում է իր մի կտոր քրտինքով վաստակած հացը և անտարբեր նայում Սաֆրազների մոռացված հուշարձանին...

воскресенье, 18 августа 2013 г.

Իշխանությունը և ընդդիմությունը իրար բերան թքած, ժողովրդի  երեկվա մոլորության արդյունքն են...
***

Բարբաջում են  ազգային խորհրդարանում` տաքուկ ու հարմարավետ, երկրի երեկվա  թյուրիմացությունները, որոնք աննկատ ու սողալով հայտնվեցին այնտեղ...
***

Երկար ժամանակ մնացի կանգնած պատերազմի  մայթին, ուր մահացու չէր, բայց վտանգավոր էր, քանզի այնտեղ թևածում էր սառը մահը, որին կարելի էր տալ ամեն անուն` սով, ցուրտ, մութ, սարսափ, անտարբերություն և կրակոցնե~ր, կրակոցնե~ր...

***

Այս բիրտ աշխարհքում կարիքը այնքան զգացմունք ունի...
Այն ցուրտ է, սոված, մութ է ու անտուն`
 Ահա կարիքը անուն առ անուն...
***

Հին  դեմքերով նոր կառավարությունը ժամ առ ժամ կանգնում է ժողովրդի բկին, որը ոչ կուլ տալ գիտի և ոչ էլ թքել և այսպես ևս հինգ տարի և հինգ տարի հետո, դարձյալ  կիսախեղդ, կիսասոված ու աչքածակ հայը կհավատա  անցած ընտրությունների կրկնվող, խունացած խոստումներին և նորից կգնա ընտրելու նույն ազգային թյուրիմացությանը և այսպես անվերջ և այսպես մինչև վերջ...

суббота, 17 августа 2013 г.

Եթե  հարկ լինի  ես կմեկնեմ  պատերազմ, բայց ոչ երկրի  տերերին օժանդակելու, կամ հավատալով  անզուսպ իդեալներին, այլ կգնամ պատերազմ, օգնելու  մարտնչող ու անօգնական զինվորին
***

Հայաստանի բնությունը  պիտի պաշտպանել`
1. Կառավարությունից
2.  Ոստիկանությունից` /մինչև վերջին շարքայինը/
3.  Զին ուժից ` /նախարարից մինչև վերջին սպա/
4.  Բնապահպանության նախարարից` /մինչև վերջին անտառապահը/

Ահա հիմնականում այս վերևների ողորմածությամբ է, որ այսօր Սևանը ծփում է առանց կենդանական աշխարհի,  իսկ հարյուրավոր արհեստական անտառներ վեր են ածվել  կոճղերի...
***

Իմ սրտի մի անկյունում ես ունեմ  իմ սիրելի հերոսները, որոնք մնացել են որպես ազատամարտիկ:
Նրանք չեն հարստահարել հարազատ  ժողովրդին, չեն հղբացել գրաված տարածքների ավարով:
Նրանք  հայի այն տիպն են, որոնք անկախ ամեն ինչից  պատրաստ են կյանքը դնել զոհասեղանին, անկախ ամեն ինչից...
***

среда, 14 августа 2013 г.

Ամեն ասպարեզում  օտար մեղավոր ենք փնտրում արդարացնելու սեփական  բացերը, բայց ուր ?  էր նույն օտար թուրքը, երբ բացվել էր  առաջին նախագահի անհատակ ախորժակը և այնքան նա տարվեց իր  լափելու հատկությամբ, որ անգամ երկար ժամանակ մոռացավ երկրի իսկական տերերին  ի դեմս`  Վիկտոր Համբարձումյանի  և Նառ Հովհանիսյանի , որոնք ավա~ղ  հոգին ավանդեցին  մոռացության, ցրտի ու սովի ճիրաններում:
Ուր էր թուրքը այն ժամանակ ,երբ առաջին նախագահը  հայ ժողովրդից կերտեց չարչի, այս դեպքում կարծում եմ , պարզապես չարչի  նախագահին չարչի ժողովուրդ էր պետք...
***

20-րդ դարը  հոգին ավանդեց հայ ժողովրդին մատուցելով անմոռաց 88-ը, որում երկրաշարժը շարժեց աշխարհի գութը և այդ պահի ուր?  էր թուրքը, երբ հենց ընչաքաղց հայը իր ձեռքով գողանում էր աղետյալին մատուցվող օտարի օգնությունը և որքան վայ հայեր հղբացան աղետի գոտու տարաբախտ ժողովրդին  տրվող օգնության հաշվին...

***

որտեղ էր թուրքը, երբ հայ վերադասը, բացի իր քաղաքացուն օրը ցերեկով գնդակահարելուց, նաև կարողանում էր վտարել երկրից, դարձնելով նրան <<խոպանչի>>, մի թէ այս երևույթը չծնեց արտագաղթ?...
***

Ու էր թուրքը, երբ երկրի հայ տերերը  վարձու պատմագրի վայ գրչով  հերոսացնում էին լևոններին, վանոներին, ռոբերտներին, բլեյաններին , աշոտներին, գալուստներին, հրանուշներին , հերմինեներին` այս ազգադավ ցուցակը կարելի է անվերջ շարունակել, բայց թողնենք այս անօգուտ գործը և հարցնենք դարձյալ` ուր ? էր  թուրքը, երբ վերը նշվածները կայացան, քայլելով իրենց իսկ ձեռքի զոհը դարձած բազում հերոսների դիակների վրայով:
***

Թուրքն?  է մեղավոր  այսօրվա ընչազուրկ, կարիքի ծովում խեղդվող , կիսասոված ազատամարտիկի  վիճակի համար...
***

Հայը եզակի ազգ է իր տեսակով, նա գիտի ծնել հազարավոր հերոսներ և նույնքան  դավաճաններև իր իսկ սնուցած նույն դավաճան ձեռքով, վերջ տալ իր իսկ հերոսի կյանքին...
Ուր?  էր թուրքը, երբ այս հերոս ու դավաճան ծնող  ժողովուրդը դառնում է լպրծուն ու կաշառասեր և այն  ցավոք ունի կրկնվող հաճախականություն` ընտրությունից, ընտրություն ;
ԵՎ վերջապես ուր? է  թուրքը, երբ մեր պետականությունը խեղդվում է արտագաղթի ու  սնանկացման ճիրաններում?...
***


вторник, 13 августа 2013 г.

Մեր մեջ մի տեսակ խրոնիկական է դառնում ուրիշներին մեղադրելը` համամիտ եմ, բայց որքանով է մեղավոր  թուրքը, երբ 1921թվին ողջ զորքը լքեց  Մազմանյանին, ստիպելով նրան պատիվը փրկել ինքնասպանությամբ:
Զզվելի է մեր հարմարվողական արյունը, քանի որ երբ երկիրը այրվում էր ցեղասպանության բոցերի մեջ , հայ տղամարդը կռվում էր անգամ  թուրքական բանակում:
***

Որպես ազգ` ով ենք մենք?, խաչագող?, թէ? բոշա, կարծում եմ և մեկը և մյուսը:
Վանքից խաչ գողացող ազգը չի կարող սրբություն ունենալ:
***

Ուր  էր թուրքը?, երբ հայը նախագահի դեմքով սարքեց  եղեռնական հոկտեմբերի 27-ը:
Մի? թէ ոճիրը պիտի անպայման կատարվի օտարի ձեռքով, որպեսզի այն  ցեղասպանություն  կոչենք:
***

Մի? թէ 2008-ի  մարտի  1-ին թուրքը կրակեց  հայ ժողովրդի վրա: Ո`չ, այն գործող նախագահի դեմքով, հայի ոճրագործ ձեռքն էր:
***

Որտեղ ?էր թուրքը 90-ականներին, երբ 6-րդ բաժինը, որպես հայ` օրը ցերեկով փողոցներում <<սամասուդ>> էր անում , գնդակահարելով ըմբոստներին և իսկական հայրենասերներին, նրանց` ովքեր դեմ էին երկրի թալանին:
Ով ?  էր մեզ գնդակով  մահը մատուցում հենց  փողոցում: Թուրքը?...
***

Մենք հայերս` տարօրինակ  հասկացողություն ունենք, տանել չենք կարողանում կենդանի հերոսներին, բայց հենց հաջողվում է վերացնել նրան, մի այլ տարօրինակությամբ նահատակների հիշատակին մոմ ենք վառում,  ոռնո~ւմ ենք ու ոռնո~ւմ.....
***

Եվ մեր ազգային մեղքերը փաթաթելով այլազգիների վզին` փորձում**ենք օտարել այն և օտարից պատասխան պահանջել:
***

Դարերից եկող  քրիստոնեա  հայ ժողովրդին իր խավարի ճիրաններում է պահել հայոց եկեղեցին` ազգին մատուցելով համբերության անսպառ բաժակը:
***

Ավա~ղ, Սասունցի Դավիթը մնաց  որպես  միֆ, քանզի երբեք չունեցանք  նման իրական այրեր և երկիր Նաիրին տանուլ տվեցին Աշոտ Երկաթները` իրենց թուլամորթ ու խռովկան էությամբ, և ո?վ էր տվել նրան "Երկաթ" մականունը: Միթե նա չէր մի ողջ ժողովուրդ թողել դաժան պարսիկի քմահաճույքին: Բայց վայ վարձու պատմագրի ողորմածությամբ` նա պատմության էջում մնաց որպես դրական կերպար:
***

Սասունցի Դավթին հաղթող որքան մելիքներ ծնեց ժողովուրդը ու փաթաթեց հենց իր վզին:

***
Ինչու? երբ ցանկացել են խժռել մեզ մեծ տերություննեը, անպայման դրան նպաստել է մի սրիկա պետական հայ այր:

***
Երբ կարդում ես հայոց պատմությունը, ցավով  տեսնում ես, որ ամեն հայրենասերին բաժին է ընկնում տաս դավաճան և ցավոք այն անհերքելի փաստ է:
***

Մի թէ հայկական խավարամետ եկեղեցին չի նպաստել հայկական հարցի լուծման ձախողմանը, մերժելով  Իսրայել Օրուն, մի թէ նույն եկեղեցին չի խավարել Աբովյանի, Կոմիտասի և շատ նման լուսավոր մտքեր, ստիպելով նրանց աշխատել ու արարել հարևան Վրաստանում:
Մի թէ հայ ժողովրդի ապագայի լույսը միշտ չի խավարել այդ հարստահարիչ եկեղեցին:

***

Ատում ենք թուրքին մեր հայրենասիրության  կոշտ ատելությամբ, բայց ուր էր թուրքը, երբ սպանեցինք  եղիցի լույսը ի դեմս Պարույր Սևակի:
Ոճիրներ, ոճիրներ, որ գործում ենք սեփական ձեռքերով` սեփական ազգի հանդեպ:

***

Ինչու չենք հանդուրժում իսկական հերոսին և նրան խժռում ենք  ստոր դավերով:
Ինչու պատեհ, անպատեհ մեղավոր ենք փնտրում թուրքի մեջ, ուր էր թուրքը, երբ 
հայի դավադիր ձեռքը մահաթորձ  արեց  Անդրանիկ Օզանյանի  դեմ, պարտադրելով նրան` ազգային հերոսին  գիշերով լքել երկիրը  և հոգեմաշ լինել օտար ամայի  խաչմեչուկի մի պանդոկում:
***


воскресенье, 11 августа 2013 г.

Տարօրինակ է  երկրի օրենքն այս,
Ով շատ է լափում, բարձր է դասվում
Օրենքի տերն է նա միշտ համարվում,
Պարտքեր հնարում, կյանքեր կործանում...

***

Վերևից ասում են` պարտք ենք օրենքին,
Ինչպես  հասկանալ?, պարտքով է գրվել,
Օրենքն այդ հնարվել,
Խեղճ մահկանացուներիս
Վզին փաթաթվել
Ու  անտանելի
Մի բեռ է դարձել...
***


Մի թէ օրենքը միայն այն ուժն է,
Որ մեղադրում է թույլին, տկարին,
Որ ուժով է միշտ իր գործը անում,
Ճիշտը ուրանում,
Ու անգետներով մեզ ապականում

***


ԱՅՆՔԱՆ ԷԼ ՄԵԶ ՊԵՏՔ ՉԵՆ...

Այնքան էլ պետք չեն մեզ այս  սուտ սարքերը`
Խորհրդարան  դարձած այս մեծ չարքերը,
Որոնց կոչում  են ուղեղ հարմարանք,
ԵՎ  որտեղից են ի մի հավաքել,
Կարծես ջոկել են ու համակարգել,
Այս  համակարգի հարմարանքի մեջ,
Կարծես կցված են մեկը մյուսից:
Երբ ժողովուրդը լսում է նրանց,
Շատ չեն ամաչում, խայթելով միմիանց...
Այս երկրի համար ավելորդ չէ սա
Համբերող ազգի հատուկ չափն է սա,
Որ միշտ ինչ որ հարց անվերջ քննարկվի
ՈՒ վերջում ասվի` դեռ վերջը չէ սա....
Այնքան էլ պետք չեն մեզ այս սարքերը,
Ազգին բեռ դարձած այս նոր կարգերը,
Այս համակարգող նոր ուղեղները,
Զարկերակ մարող այս մոդելները,
Մի  թէ մեզ պետք են?...




***



Քսանամյա հայրենիքիս կառավարության մասին խոսելիս, ես վախենում եմ օգտագործել  Մարդ կոչումը:
Ժողովուրդը խելքի կգա ու  ինձ կքարկոծի

***

Դու մի աշխատիր  նահատակների անունով երթվել, միայն նրա համար, որ գանձարանից  հեշտ օգտվելու պատրվագ  ունենաս...

***


Որտեղ ես տեսել մարդ մի բանական,
Ավերի երկիրն իր հայրենական,
Մայր լեզվով խոսի, մայր լեզվով սիրի
ԵՎ նույն լեզվով էլ նա դավեր նյութի...

***



суббота, 10 августа 2013 г.

Մարդը անճար ու տկար է դառնում,
Երբ հյուծված մարմինը արև է տենչում,
Երբ գանձ ու գահը էլ չի որոշում,
Երբ ամենն արդեն անցյալ է կոչվում...
շշնջում անվերջ վերջին ակոսից,
Մարդը տրտմած տրվում երազին,
Որում զետեղված անկատար ուղին
Փայփայում է նա, մնում անուրջին,
Երբ կիսատ ճամփից սին սփոփանքի
Ելնում է ուժը, տանում դեպի վիհ...
Արդեն թույլ տկար և գլխապատառ
Մարդը ճգնում է բռնած երազից,
Որում ցնորք է, մեկ էլ ծիածան:
Տքնում է` սակայն չի հասնում երբեք,
Մինչև մարում է լույսը աչքերի,
Մինչև խամրում է գույնը անուրջի...


..................

Մի թէ ժողովուրդը  կառավարության համար ինչ որ բանի պետք է, բացի ընտրությունից,  ընտրություն, որպես կիսաքաղց գլխաքանակ

...............................

Երանի  գոնե  մի օր էլ ես ապրեի  հեռուստացույցի Հայաստանում` աշխատանք կունենայի, հիպոտեկով տուն կգնեի, կյանքում գեթ մեկ անգամ  իրական վերադաս կտեսնեի:
Ծառուկյանի բարեգործությունից գեթ մեկ անգամ կօգտվեի, կհավատայի Յիրիկյանի  ,,անկաշառ,,  բարեգործությանը և որպես գյուղի մարդ կհավատայի  ՀՀԿ-ի նախընտրական խոստումներին և այդպես լավ կապրեի....

....................................................

Հայաստանի  անկառավարելի կառավարությունը  քայլում է  ժողովրդի վրայով և յուրաքանչյուր քայլից հետո,  որքան ցավոտ է , և որքան խորը  նրա  թողած ոտնահետքը?


.................................................................................




вторник, 6 августа 2013 г.

Կեցցե', առաջին նախագահը

Ես` 90-ականների ազգիս մրսացած զավակը, իրավացիորեն ժխտում եմ ԼՏՊ-ի հայ լինելը և նրան տալիս եմ "Գայլ" մականունը: Նաև, քանի որ այդ տարիներին ես մեծ հավատով ու լավատեսությամբ առաջին անգամ գնացի ընտրության և ընտրեցի անկախացած  հայրենիքիս առաջին նախագահին:
Որքա~ն վիրավորվեցի և ընդմիշտ խռովեցի առաջին նախագահից, երբ նա իմ վստահությունը և իր պաշտոնը չարաշահեց և ինձ դարձրեց սնանկ ու հիասթափված:
Այն օրվանից, առհամարհելով նրան, ես դադարեցի ընտրություններին մասնակցել:
Իմ խիղճը քաղաքական դաշտում մաքուր է, բացի առաջին մեղքից:
Այլևս չեմ ընտրում:
Առաջին նախագահը իսպառ փոխեց իմ կարծիքը, և ես վաղուց դադարել եմ հավատալ կառավարությանը և ընտրություններին:
Կեցցե~, առաջին նախագահը...

Թող որ չլիներ...

Թող որ չլիներ այն հուսախաբ անող 88-ը...
Որը իր ավերիչ երկրաշարժով, հայոց դարավոր վերքին ավելացրեց ևս մեկ չսպիացող վերք...
Թող որ այդ երկու ութով չպայթեր  ղարաբաղյան խնդիրը...
Թող որ  88-ով  չսվինահարվեր մի ողջ ադրբեջանահայություն
Թող որ 88-ի  վայրի ազատության  սաղմը մեռներ իր որջում
Թող որ  չլիներ մեծ տերությունների  գիշատիչ որոշումը և երկու դարավոր հարևանների արյունը չհեղվեր ի շահ իրենց քաղաքականության
Թող որ այդ նույն հարևան  երկրների ժողովրդի զավակները հերոսանային ու փառք վայելեյին, ոչ թէ հետմահու, այլ  խաղաղ կյանքում...
Թող որ ղարաբաղյան գոյամարտը 88-ով, հայ ու ադրբեջան ժողովրդից  չտարանջատեր ազգային տիղմը և կարգեր ժողովրդի գլխին...
Թող որ այդ չարաբաստիկ    88-ը  շրջանցեր  հայ ժողովրդին..
Թող որ......



ՈՍՏԻԿԱՆԸ

Քո` ռազմական անշունչ կեցվածքով,
Շատ ես նմանվում դու մեխանիզմի,
Քո սև մահակով ահ ես սփռում,
Եթե շատ է պետք կյանք չես խնայում, բայց ընկածինը,
Ցույցերի պահին հերոս ձևանում,
Աջ ու ձախ խփում, համբավ վաստակում:
Ճիշտ շատ ես նման դու մեխանիզմի,
Լավ մատակարար քո վերադասին:
Դու անտեսում ես մեծ մեղավորին,
Եթե քծնել է ու բան խոստացել,
Միևնույն է, թե ինչ է գողացել...
Դու շուտ ես տեսնում այն անզոր ձեռքը,
Որ փախցնում է չնչին մի պատառ գոյատևելու...
Եվ, ներարկելով քեզ մտքեր անմիտ,
Այս նույն մտքերով քեզ միշտ շահում է ,
Շահում, բայց ոչ երբեք հարգելու համար,
Այլ ինչ որ մի տեղ կարգելու համար...
Դու աջն ես դարձել մեր այն այրերի,
Որոնց շատ է պետք ուղիղ վայրենի,
Որ վերացնի միտքը հայրենի,
Որ միշտ կաշկանդի միտքը այն այրի,
Այն միտք արարող, բայց ոչ ավիրող...
Մի?թե չի ծնել քեզ ժողովուրդն այն,
Որ քո ծնունդով կրակն է ընկել...
                       ***
Կրակն է ընկել, բայց ո'չ մոխիր դառնալու համար,
Այլ միայն հույսով, որ մի օր քեզանից քեզ է կերտելու,
Կերտելու է նա ժողովրդավար, իր ազգը սիրող,
Վերևը ատող, 
Ճիշտը սփռող,
Բայց ոչ երբեք իր հացը մուրող,
Ծերունու ձեռքից պատառը խլող:
Բա'վ է այս ցավը,
Հասի'ր ինքդ քեզ
Եվ քո կոչմանը...

суббота, 3 августа 2013 г.

Մենք ինքներս ենք ծնում ու աճեցնում  հայ տզրուկներին, որոնց հետո կարգում ենք մեր արյունատար երակներին, և  երբ նրանք մեզ արյունազրկում են, նոր հասկանում ենք, որ մեռնում ենք հյուծվելով:  ՈՒզում ենք նորից ելնել ու սատկացնել այդ տզրուկներին /վերադասին/, և դա կոչվում է հեղափոխություն:

........................

Էս ժողովուրդը` մեկ է  էլ խելքի եկողը չէ: Ամեն չորս տարին մեկ ականջները կախ  լսելու է ու հավատալու  ընչաքաղց թեկնածուների սին գաղափարը:
Ես այս դեպքում միայն մի ելք եմ տեսնում` ելք գտնել` դաս տալու  խաբվելուն սովոր ժողովրդին...

вторник, 30 июля 2013 г.

 ՆԱՌ ՀՈՎՀԱՆԵՍՅԱՆՆ ու  ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ  զոհ  դարձան  առաջին նախագահի  վարած  վայրի քաղաքականությանը: Նա անվերապահորեն նվիրվել էր ցրտի, սովի  ու խավարի  պլանի  կատարմանը և այդ պլանի  գերակատարման զոհն էին նման անգնհատելի  անհատներ, որոնք հոգին ավանդեցին  կարիքի ճիրաններում:
Մի թէ այս փաստը անբարոյականության և ցինիզմի  դրսևորում չէ?...

...............................


Կոմունիստական  կառավարությունը թևածելիս գառան մորթով գայլերը դեռ  ձևի մեջ էին, եվ  արդեն քսան տարի է  գայլերը երթի մեջ են առանց գառան մորթու.
.......................................


Հոգնած ու ճմրթված, ճարպից այլանդակված խորհրդարանային դեմքերն են որոշողը խեղճերիս ապագան...
.............................................
Մի թէ այսօրվա  հայոց ջոջերի  կարճամտությունից չէ, որ ջուր են ծեծում...

..........................................

Կարիքը մարդուն գայլացնում է: Հայոց խորհրդարանը ինչպես է դիմակայելու կարիքի ծովում ձևավոևվող  վաղվա բազմահազարանոց ոհմակին?...

.......................................................

Ասում  են`  ինչպիսին  երկրի խորհրդարանն է , այնպիսին էլ  ժողովուրդն է,  մի թէ հայ ժողովուրդը այդքան վատն է?...
.......................................................


Գիտեմ թագավոր անունը Լևոն`
ՈՒներ Կիլիկիա և մեծ լեգեոն
ԵՎ Մեծն Տիգրան,
Որի օրոք կար և ծով Հայաստան...
Այսպես հասել ենք մինչև Արշակին,
Որ գերվեց մնաց դաժան պարսիկին...
...
Մեր ժամանակի Լևոնից, այսօր, 
Հայը փախել է` նախընտրելով աքսոր,
Տիգրան Մեծ չեկավ հայոց նոր գահին,
Հայոց սարերս` Տարոնով, Մուշով գերի է փուրքին:
Արշակի տեղն էլ բազմեց մի Ռոբերտ,
Պարսիկն էլ Հայքում բացեց մի նոր երթ...

........................

Խեղճ գյուղացուց հարկ հավաքող պառլամենտ,
Ազգդ քեզ համար լոք նեկտար է մի համեղ,
Միայն եթերից տեսնում են միշտ քեզ.
Քանզի ճիշտ կյանքում խաբկանք ես դու մեծ...

................................

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ
Երբ որ դու անցնես քո ժամանակից,
Գրվես պատմություն  էն էլ կես էջից,
Թե պատմագիրը չլինի վարձու,
Էդ կես էջում էլ նման չես մարդու...

..........................




понедельник, 29 июля 2013 г.

Հայաստանի երրորդ նախագահի օրոք երկրում ծաղկեց  հանցավոր օլիգարխիան, որը և ճզմեց ու ոչնչացրեց ընդդիմությունը, իսկ ժողովուրդը հայտնվեց  զինուժի և ոստիկանության  աքցանի մեջ...

..............................................

Երկար ժամանակ մնացի կանգնած պատերազմի  մայթին, ուր վտանգավոր էր, բայց ոչ մահացու, քանզի  այնտեղ թևածում էր սառը  մահը, որին կարելի էր տալ  ամեն անուն` սով, ցուրտ,  մութ, վախ,  անտարբերություն և կրակոցնե`ր, կրակոցնե`ր.........


Բռնատիրություն


Հայրենի քարաստանիս այսօր իշխում է ուժը, որի կամակատարն է դարձել մի ողջ ժողովուրդ: Հայաստանում ուժային դիկտատուրան թվացյալ անկախության հետ բերեց ու հաստատեց ողորմած ՀՀՇ-ն, որի օրոք քարն անգամ տնքաց...
Խավար էր ու ցուրտ մարդկանց հոգում ու ամենուր: Փողոցները լցվեցին անկախության ջատագովների ուրվականներով, որոնք դարձան անտուն-անտեղ մուրացկաններ: Հայրենիքս դարձավ բռնատիրության օրրանը, որը և սրբորեն որդեգրեցին ու կյանքի կոչեցին հետագա երկու նախագահները.......

воскресенье, 21 июля 2013 г.

ԵՎՍ ՀԻՆԳ ՏԱՐԻ


...
Երկիր  Նաիրիս` շնչով  զարթոնքի  նոր գարունը նշեց  նորընտիր  նախագահի հին կերպարով:
ԵՎ եվս  հինգ տարի հայոց քարաստանս  տեղապտույտ  կկատարի  սոցիալ-տնտեսական  ոլորտում:
ԵՎՍ հինգ տարի հայ գյուղացին  գոյատևման շունչ կփնտրի  հանդ ու դաշտ ընկած, քարից հաց քամելով:
ԵՎՍ հինգ տարի կշարունակվեն դատարկվել  հայկական քարուքանդ գյուղերը:
ԵՎՍ հինգ տարի  մենաշնորհները կթևածեն անմրցունակ շուկայում, թելադրելով սեփական խաղի կանոնները:
ԵՎՍ հինգ տարի մանր չինովնիկները արգելք կհանդիսանան հատուկ ծրագրով` երկրի կայացմանը:
ԵՎՍ հինգ տարի հայ տեղացին  ճկռած կմնա քսանամյա  անտերության լծի տակ:
ԵՎՍ հինգ տարի  կարդարացվեն ու կհերոսացվեն ազգային ստահակները:
ԵՎՍ հինգ տարի  մշակութային միջակ նախարարությունը կնսեմացնի  հազարամյակների ազգային մշակույթը:
ԵՎՍ հինգ տարի  գիտության և կրթության նախարարությունը  կաղճատի դասագրքերը:
ԵՎՍ հինգ տարի չկրթված դիպլոմավորները կլրացնեն թափուր աշխատատեղերը, որից կհառնեն մանր չինովնիկները:
ԵՎՍ հինգ տարի աթոռակռիվ խաղացող իշխանությունը զարկ կտա  կանաչ տարածքների բնաջնջմանը` ի օգուտ քմահաճ քսակավորների:
ԵՎՍ հինգ տարի արդարադատությունը անվերապահորեն կծառայի ստվերային ուժերին և այդ հինգ տարում նա չի նկատի ձի գողացողին և ցմահ կդատի  ձու գողացողին:
ԵՎՍ հինգ տարի հայ զինվորի միտքը  կթրծվի ոչ թէ պետականամետ, այլ իշխանամետ բարբաջանքով:
ԵՎՍ հիհգ տարի բանակը կծառայի անտարբեր ու գիրացած  զինվորական վերադասի կլանին:
ԵՎՍ հինգ տարի գրողների միությունում հարդը կբարձրանա ,ցորենը կիջնի:
ԵՎՍ հինգ տարի մարզպետերի, քաղաքապետերի,գյուղապետերի, ոստիկանապետի, ռեկտորների, բժշկապետերի, քմահաճ նախարարների, դպրոցի տնօրենների  եսի բնազդը կթևածի , ոտնահարելով սահմանադրությունը:
ԵՎ վերջապես եվս հինգ տարի հայը կդատապարտվի սպասելուն, այս անգամ ոչ թէ հույսով, այլ իսկապես փոխելու, քանի որ երեք մեծագույն չարիքներից և ոչ մեկը հնարավորություն չի ունենա բռնագրավելու  ՀՀ նախագահական աթոռը: 

суббота, 20 июля 2013 г.

88-ը  դարձավ  հայ տեղացու  ստվերը , որը ուղեկցում է նրան առ այսօր` առաջին նախագահի   ուրվականով, հաճախ երևալով սովի, ցրտի  ու խավարի պատկերով...

...
ԵՎ  ինչ?  համադրություն `
Ճահիճը լճի?  հետ,
Իսկ կոբրան ճիճուի?,
Թե համեմատենք
ՉԻ լինի լսեք `
Մենք կսայթակենք...




...
Բռնատիրություն ու լոք նենգություն
Թառել է ուսին այն մարդ հիմարի,
Թեկուզ ծանր է բեռն այդ սոսկալի,
Սակայն  տանում է մարդը նիմարավարի...
...


Ճգնում է  տիրել հիմարավարի
Մարդը ընտրելով բարդը անարգել
   ԵՎ  դուրս է եկել հիմա ավարի,
Ինչը կարող է նրան խանգարել?...

...


Գոյություն ունի երկու տեսակ հայ. մեկը Արաբոներն են, Ավոներն են, Կռպոյաններն  են, Արթուրներն են, Աչիքգյոզյաններն են, Հրաչ Մուրադյաններն են, Օվչյաններն են, Մահտեսյաններն են, Սեֆիլյաններն են:
Մյուս տեսակը սերժերն են , կճոյաններն են, ռոբերտներն են, մանվելներն են, Աշոտ մինասյաններն են, լիսկաներն են , Աշոտ բլեյաններն են, սաշիկներն են, Տիգրան սարգսյաններն են, վանոներն են, Արթուր  բաղդասարյաններն են, Արտաշես գեղամյաններն են և հայի այս երկու տեսակն էլ 90-ականներին ելան պայքարի  արցախյան գոյամարտում, ուր  առաջին տեսակը, իր արյամբ  ճանապարհ հարդեց դեպի  պատմական հողերի վերամիավորում:

Երկրորդ տեսակը, առաջինի ետրից սողալով, այրելով, թալանելով հայրենական  ու ազերիների բանկերը, հոռանալով դարձավ օձ  ու փաթաթվեց  սեփական ժողովրդի վզին  և քաի  որ նրանց թույնը  ակնթարթային  մահացու չէր, նրանք պարզապես սկսեցին ճզմել ու ճզմել  հայ  ժողովրդին, քամելով նրանից վերջին կաթիլ  համբերությունը...
...


Անտաղանդները այսօր իշխում են  տաղանդը` անտեր մնացած...

...


Եթե ուզում ես  մարդ մնալ, քչով  կշտացիր`  միևնույն է քեզ չի մնալու...
...



Ինչի մոտենում ես, ինչ որ մեկինն է, իսկ  ընդհանուրը անտեր է երկիրը...
...