суббота, 30 апреля 2011 г.

ՀՀ առաջին նախագահին

Նա մարդ էր նիհար` հատած գրպանով,
Երբ առաջին անգամ տեսանք էկրանով,
Նա շռայլ բաշխեց կարծիք դրական,
Որը և դարձավ ճակատագրական:

Երեկվա գողերը

Այն մեծ գողերը կերան փողերը
Ջարդում են փշրում մարդկանց կողերը,
Սեփական ճահճից ելք են փնտրում
Եվ ինչ? եք կարծում, միթե? չեն գտնում...
Այս բիրտ օրենքի ստահակներին
Եթեր են թողնում փողերի հաշվին,
Մասնավոր մտքով հաճոյախոսում
Ամբոխի վրա սև խաչ են քաշում,
Այն պարտված օրվա հաղթողները խև
Ապրում են խալխի փողերով այն սև...
Պատնեշը ճղած մի ելքը գտած գողերն այսօրվա
Խելագար ամբոխի թիրախն է վաղվա...
2001թ.
Հլու հնազանդ ինչ? ենք քարշ տալիս դեպի ապագան,
Եվ ուր? ենք տանում բեռն այսքան դաժան:
Մեր ժամանակի մեռած գանգերի այս տերությունը?,
Մերը չդարձած այս հայրենիքի նոր տեսությունը?,
Աղաներ դարձած բազում հայերի չտեսությունը?,
Մայր Հայաստանի ավերակ դարձած լքվածությունը?,
Եվ իմ հայ ազգի քարավան դարձած ձգվածությունը?,
Եվ ինչի? համար, ինչ? ենք քարշ տալիս դեպի ապագան
Եվ ուր? ենք տանում բեռն այսքան դաժան:
1998թ.

среда, 27 апреля 2011 г.

***

Ով? առաջին քարը գցեց քարկոծելու հայրենիքս,
Ով? առաջին դուռը բախեց սպանելու, թալանելու,
Ով? առաջին լույսը մարեց ժողովրդին խարխափելու,
Ով? առաջին հույսը մարեց հայրենիքս դատարկելու...

пятница, 15 апреля 2011 г.

Իմ իրավունքը

Աղերսում եմ ձեզ...
Մեղմություն մտցրեք օրենքում նորի,
Գոնե վարանեք մի պահ խաբելիս
Եվ կասեք?, որն է ճշմարիտը հիմա
Օրենքը ստի?, թե? սուտն օրենքում...
Աղերսում եմ ձեզ
Մի մոռացեք, որ թեկուզ ռամիկ
Ես էլ եմ ուզում վերցնել մի բուռ
Ապրելու համար Տիրոջ պարգևած
Ու սնվել, որպես ստամոքսի տեր
Եվ թովիչ խոսքեր ասել ու լսել
Ցատկել մի քիչ վեր,
Բայց ոչ գլխից վեր
Հասնել ակունքին հնարավորի
Ու չլինի այնպես, ինչպես հենց հիմա
Հաց հանապազորը դարձել է անհաս
Տկարը նվաստ, ինչպես ստրուկ
Միայն յուր վավեր է դառնում,
Երբ ընտրվողը ծախվող է փնտրում
Նորից եմ պնդում
Չլինի այնպես, ինչպես հենց հիմա
Հաղթելու համար գտնել լիրբ մեկին
Ստիպել քծնել պարտվողի դերում,
Եվ ես, որպես ես
Պատառն եմ փնտրում իմ բաժին կյանքի
Բայց ոչ շինծու ժպիտ շաղ տալով
Այլ պնդելով, որօրենք գրողը
Լոկ բառերի կույտ թղթին չշարի,
Պարզապես օրենքը ես էլ հասկանամ,
Որպես հասկացող,
Այնտեղ գտնեմ իրավունքն իմ,
Որպես ապրող...
Աղերսում եմ ձեզ...

среда, 13 апреля 2011 г.

Փողից մարդիկ

Մեր ժամանակներում փողից հաճախ մարդիկ են ծնվում, և փողից ծնվածներն են, որ վերածվում են հաստատուն սրիկաների:

Հիշողություն

90 տարի առաջ էր, որ կատարվեց մի ոճրագործություն և այն կոչվեց ցեղասպանություն, և հայ ժողովուրդը մաս առ մաս հիշում է այն ու ամեն եկող ու անցնող դարից լուծում պահանջում: Միթե նման հիշողություն ունեցող մի ժողովուրդ կարող է մոռանալ ընդամենը 20 տարի առաջ կատարվածը: Թե Հայաստանում ձեռնամխելի են միայն մեծ հանցագործները:

Վերջին Ճիչը

Ինչպես խորհրդարանի 90 տոկոսը, այնպես էլ Րաֆֆի Հովհաննիսյանը, վաղուց սպառվել է` որպես քաղաքական միտք, իսկ ցուցադրական ծոմապահությունը վերջին ճիչն էր քաղաքական դաշտից կառճելու: 

воскресенье, 10 апреля 2011 г.

***

88-ի սկսածը որդեգրեց ու կյանքի կոչեց այն պահին, երբ իր կատարածից սարսափած ՀՀՇ-ն թողեց գահը և այդ թափուր ու թալանված գահին բազմող նորը սրբորեն շարունակեց  ազգաթալան գործը , որի պատգամն էր վերացնել  յուրաքանչյուր գաղափար, եթե այն բխում է ազգի շահերից:
Երբ հայ մարդու  հոգում սարսափը կյանքի կոչվեց և տարիների  հետ այն գիրացավ ու իշխեց     նաև   միտքը` վտանգվեց նաև  շատ փարոս մտքեր, որոնց բաժինն էր գնդակը, կամ վտարումը հայրենիքից:
ՀՀՇ-ի հիմնադրածի շարունակությունը հայ մարդուն  սարսափից տարավ ու կորցրեց վհատության գիրկը : Քսանյոթի հոկտեմբերյան արյունոտ դեպքերից հետո, որը կատարվեց ոչ թուրքի, այլ  հայոց երկրորդ ընտիրի կողմից հայ մարդը մնաց  հոգով դատարկ ու հուսախափ և նրան հույս տվեց օտարության ճամփան: Իսկ օտարությունն էլ ինչ?, օտարությունը երկար տարիներ կլանում ու խժռում է հայ մարդու միտքը և յուրաքանչյուր լուսավոր գաղափար կյանքի կոչում ի բարորություն սեփական երկրի բքարգավաճման : Իսկ հարազատ երկրում  արդեն քանի, քանի երկար տարիներ  հայը անկախ երկրի անձնագրով դարձել է թափառական ու չարչի:
ԵՎ զտվում էր ազգը, և հայ մարդը մի բռունցքից տարանջատվեց ու քանի,քանի երկար տարիներ ելնողը եինում, իջնողը իջնում և այս ելնող ու իջնող ժամանակի մեջ էր, որ աննկատորեն խեղվում և վտարվում էր մեծատառով մարդը-հայը:
Դե մնացածն էլ ինչ?, մնացածն էլ դարձան մի բուռ, բայց ոչ բռունցք, և այդ մի բուռ դարձածը սկսեց իր «իրավունքով» սնել ու բազմացնել արյունածուծ ուրիշ տիպի հայերի, որոնք ծնվել էին 88-ին և պետք է բազմանային մինչև մեր օրերը: