среда, 18 июля 2012 г.

***

Հայկական  արդի  սերիալների  յուրաքանչյուր   դրվագ հագեցված  է բռնության  տեսարաններով:
    Արյունը հոսում է, ինչպես գինին, անտարբերությունը  ներծծված  է  յուրաքանչյուրի դեմքին:
Հրազենը  ավելի հաճախ և ավելի շատ է օգտագործվում, քան գդալ, պատառաքաղը:
Սերիալում  նկարահանվող յուրաքանչյուրը  պրոֆեսիոնալ  կրակող է, սպանող  է, ահաբեկող է, կտտանքների մեծ  վարպետ է:
Նախ  նշեմ` թշնամուս  չեմ ցանկանա նման  երիտ-սցենարիստ, երկրորդն էլ  այսպիսի ծաղկող   դաժանությամբ օժտված սերիալներով, որոնցից շատերը  օր օրի    համեմվում են անհամությամբ, ի?նչ  կարող    են   տալ մեր ներկային, կամ այսպես մինչև  ու?ր կգնանք կամ արդյոք  տեղ կլինի?  գնալու : 

вторник, 17 июля 2012 г.

Օրենքն ընդդեմ բնության


Հաճախ եմ լինում Ղարաբաղում: Շրջում եմ գյուղերում, ծանոթանում հայ մարդու նիստ ու կացին: Սակայն միշտ չէ, որ ետ եմ վերադառնում հաճելի տպավորություններով: Մեծ ցավ եմ ապրում, երբ ակամա ականատես  եմ լինում այնտեղ կատարվող բարբարոսություններին:
Մեծ ցավ եմ ապրում, տեսնելով, թե ինչպիսի անմարդկային կերպով ոչնչացվում   են արժեքավոր ծառերը` մի դեպքում  ընչաքաղց ու ագահ  վարչակազմի կողմից, որպես  շինանյութ, մյուս կողմից  անկուշտ գյուղացու` մի դեպքում, որպես  վառելափայտ, իսկ  լավագույն դեպքում  հսկա ծառը տապալում են գետին անհոգ շարվում են շուրջը և նույնքան անհոգ, յուրաքանչյուրը խլում է իր բաժին միրգը:   Այդ պահին ես հիշում եմ քարե դարի  վայրի մարդուն` որսի ժամանակ:
Հերթական անգամ  Բերձորի Մոշաթաղ գյուղում էի և ականատես եղա  շատ  ցավալի փաստի: Գյուղապետի մասնակցությամբ  գետը նետվեց բարձր լարման հոսանքը, քիչ հետո  ջրից  դուրս բերվեց մի քանի տասնյակ կգ-ներով մեծ ու փոքր ձուկ, որից, իհարկե, բաժին հանվեց Բերձորում շնթռած վարչակազմի համար: Որոնք բոլորն էլ Հայաստանում խաղից դուրս մնացած  աչքածակ ու անտարբեր փորով մտածողներ  են:
Սոնասարում  կատարվածը ինձ ավելի մեծ ցավ պատճառեց. որսագողերը ոստիկաններն  էին: Նրանք անտարբեր կրակում էին  արդեն տասնյակ տարիներ կարմիր գրքում տեղ գտած  եղնիկներին ու քարայծերին, այդ պահին ես` անզորս, ընդամենը նրանց արարքը կարողացա վերնագրել` «ՕՐԵՆՔՆ ԸՆԴԴԵՄ ԲՆՈՒԹՅԱՆ»:
Սրտի   մեծ ցավով և որպես  ականատես ասում եմ, եթե քաղաքական այնպիսի մի այր, որ լինի անշահախնդիր և Մարդ մնացած, իրավասու լինի ղարաբաղյան հիմնախնդրի լուծման  շուրջ, ապա ես հազար անգամ համոզված  եմ, որ այդ  ՄԱՐԴԸ  շրջելով  Ղարաբաղ աշխարհը, և ականատես լինելով  կատարվող  բարբարոսություններին` նորից հազար անգամ  համոզված եմ, որ անհապաղ, առանց մեկ վայրկյան տատանվելու Ղ ԱՐԱԲԱՂԸ, կամ կդարձներ չեզոք գոտի, կամ էլ….  փրկելով այդ դրախտային ՊԱՏՄԱԿԱՆ  անկյունը հայի ոչնչացնող ձեռքից:
Մի՞թե այս  տասնյակ տարիներին  մեծ տերերը, շրջելով  գրաված    տարածքները, նույնպես, որպես ականատեսներ, արդեն չեն նկատել  ոչնչացնող ձեռքի մութ գործերը:
Մի՞թե  ծանրակշիռ պատճառ չէ, ընդ որում արդարացված, որպեսզի նրանք տարիներով ձգձգեն ղարաբաղյան հարցի հիմնախնդրի լուծումը…
Կարծում եմ` մտածելու տեղիք է տալիս:                              

суббота, 14 июля 2012 г.


Մի անգամ ես Երևանում
Քայլում էի շենքի բակում,
Հանկարծ բարձր շենքի տակից
Դեմս ելավ ստվեր մի ցից.
Նա մարդ էր մի`
Էն մեր անցած ժամանակի,
Որի վրա մնացել էր ոսկոր,կաշի,
Լուռ մոտեցավ լիքը լցված աղբամանին,
Աղբը նույնն էր `ոչինչ չկար,
Աղբամանում էն ամսվա աղբն էր հին…

Երկրում տիրող  գերքաղաքականացված դաշտը լավ առիթ է կոծկելու ծուլությունը,որը մարմին է առել յուրաքանչյուրիս մեջ…

Միջակ լրագրողուհին


Գործով գրողների միություն էի գնացել: Գործս չստացվեց, դե ես էլ տխուր կանգնել էի սրահի բաց դռների մոտ, որտեղ ինչ որ ասուլիս էր: Սրահից մի կին դուրս եկավ, նրան մոտեցավ երիտասարդ լրագրողուհին: Նա երկար ժամանակ հարցազրույց էր անց կացնում: Չգիտեմ ինչու` ինձ հետաքրքրեց կնոջ ով լինելը: Համբերատար սպասեցի մինչև կինը հեռացավ: Ես մոտեցա լրագրողուհուն, հարցրեցի, թե ով  էր այն կինը, պատասխանը եղավ`գրող է: Հետաքրքրությունս ավելի մեծացավ և փորձեցի իմանալ  գրողի անունը: Աղջիկը կմկմաց
վերհիշելով`Արմինե Ղոդիկյան`անկեղծ ասած ես էլ հիմա ստույգ չեմ հիշում, որի համար ներողամիտ եղեք:
Քանի որ գրող էր, ինձ ավելի հետաքրքրեց, փորձեցի լրագրողուհուց իմանալ, թե ինչ է գրել, աղջիկը կարճ պատասխանեց. չգիտեմ, չեմ կարդացել: Քաղաքավարությունից ելնելով` մի կերպ զսպեցի ծիծաղս, և  ես ոչ թե նորից հարցրեցի, այլ պոռթկաց իմ զարմանքը. իսկ ինչի? մասին էիք խոսում մի գրողի հետ, որի գործերը չեք կարդացել: Լրագրողուհին ոչինչ չպատասխանեց, միայն շտապեց խցկվել մյուս լրագրողների  մեջ: Իհարկե, ինձ էլ շիվարը տարել էր, մոռացած, որ գործս չի ստացվել, մեկ նայում էի անհայտ ու չընթերցված գրողի ետևից, մեկ էլ կարդալ չսիրող լրագրողուհու: Հետո տխուր լքեցի շենքը, մտածելով` որքան միջակ է ու որքան դեղին մեր լրատվությունը…

ՀԱԿ-ի հերթական սխալը


Առավոտից խորհրդարանի դուռն ու կտուրը ողողել էին ոստիկանները, որոնք միահամուռ պաշտպանում  էին խորհրդարանը իր "բնակիչներով", բայց չկարողացա   հասկանալ, թե ումից: Ես այնտեղ ո'չ ժողովուրդ տեսա, ո'չ էլ ընդդիմություն: Ընդամենը մի քանի արկածախնդիր ՀԱԿ-ից, մեկ էլ լրագրողների կանանց մի կույտ: Անմարդ բողոքի ցույցը ուղղված էր  երկու օլիգարխիկներին, որոնց անունները կարդացի երկաթյա ձողերին փակցված թղթերի վրա: ՀԱԿ-ը, թե ՀՀՇ-ն, մի?թե իր անձնական վիրավորանքի պաստառներով ցույց չի  տալիս իր անզորությունը, թե' հասարակությանը, թե' կառավարությանը: Խոսք չունեմ` մենք ազգովի սգում ենք ՎԱՀԵԻ ողբերգական մահը, բայց արժե?` նորից ինքնահաստատվելու համար շահարկել նահատակի անունը:

четверг, 12 июля 2012 г.

***

Այն մեծ գողերը կերան փողերը,
Ջարդում են, փշրում մարդկանց կողերը,
Սեփական ճահճից ելք են փնտրում,
Եվ ի?նչ եք կարծում, մի?թե չեն գտնում:
Այն բիրտ իրենքի ստահակներին
Եթեր են թողնում փողերի հաշվին,
Մասնավոր մտքով հաճոյախոսում,
Ամբոխի վրա սև խաչ են քաշում:
Այն պաչտված օրվա հաղթողները խև,
Ապրում են խալխի փողերով այն սև,
Պատնեշը ճղած ու ելքը գտած գողերն այսօրվա
Խելագար ամբոխի թիրախն է վաղվա:

Անտառի արքան

Այս "ազգի ջոջը" որքան է տարված ինքը իրենով,
Որ մոռացել է բնությանն արդար ինքն է նախարար,
Նա ծառ չի սիրում, պաշտում է կոճղեր` անտառում ավեր,
Սիրում է կանաչ գույն, բայց ոչ ծառերի ու ծաղիկների,
Պաշտում է կանաչը, բայց թղթի տեսքով,
Ապահովված է ամեն բարիքով,
Չէ? որ "արքան" է մեր անտառների...
ԱԵս ինչպե?ս անեմ,
Որ նա չավիրի, այլ միշտ արարի
Եվ կոճղերի տեսքով անտառ չսիրի:


среда, 11 июля 2012 г.

Ճակատագրական "Այո"-ն

Մի խեղճ ժողովուրդ մի տարաժամի
Փնտրում էր դուռը իր ապագայի,
Մի խեղճ ժողովուրդ կարկաչելու տեղ
Կարկամել կանգնել, մի բուռ է դարձել,
Մի խեղճ ժողովուրդ իր իսկ էությամբ
Ծով համբերության գերի է դարձել,
Մի ողջ ժողովուրդ փորձության պահին
Իր իսկ "Այո"-ով իր տունն է քանդել:

Օլիգարխ տերտերները

Մեր այս վանքերի բազմությունից է?,
Թե տերտերների անհոգությունից
Ամեն մի վանքի բացումից հետո
Արտագաղթն է նոր թափ ստանում:

Մի?թե այդ մարդկանց չի վերաբերվում
Ազգին հավաքել մի բռունցք դարձնել,
Թե չէ իրենք են հավաքվել մի տեղ
Ու վայելում են երկիրն այս անտեր:

вторник, 10 июля 2012 г.

Հայոց դժոխք


Ասում են թե,կամք չունի ժողովուրդը` իմ մասնատված,
Ժողովուրդն իմ կամազրկված` կամքի համար թանկ վճարած,
Որ էջում է գրված մնում, թե ազատ է ժողովուրդը իր կամքի մեջ:
Ո'չ,  ազա'տ չէ, այլ անտեր է ժողովուրդը այս կյանքի մեջ,
Այս ցերեկվա խավարի մեջ, մեր սեփական այս ջոջերի ցոփության մեջ,
Վերնահարկի տնտեսական տգիտության այս չափի մեջ,
Վերադասի շարասյան անհամության այս համի մեջ:
Ահա', ո'վ է, ժողովուրդն իմ կամազրկված, ո'չ իր կամքով, այլ զրկողի,
Եվ ցավն այն է, որ զրկողն էլ, զրկվողն էլ հայ են կոչվում:
Մեկն ուտելով հոռանում է և ամեն ցավ մոռանում է,
Մյուսը, միշտ մատակարար, հյուծվում դառնում է ուրվական,
Ու՞մ ձեռքով է և ու՞մ կամքով, որ գրվել է օրենքն այս խեղաթյուրող,
Խեղաթյուրող ու խոշտանգող` ավաղ զոռով իր գործն անող…
Ժողովուրդը միշտ անցածին է փառք տալիս, հույս է կապում ու համբերում:
Մեկը չկա խելքի բերի, համբերության զենքը խլի, կամքով զինի,
Կամքով զինի գեթ մեկ անգամ, չջլատի ու չխափի, իր պաշտոնում չվարանի,
Իր պետական նոր պաշտոնում անձնական ախորժակի մեծ համ չզգա,
Խավարից լույս նա բարձրանա, ժողովրդի այս դառնության համը զգա,
Թո'ղ մոռանա ազգի գլխին չարիք դարձած շահն անձնական…
Այդ շահեկան շահն անկոտրում` թող մի պահ էլ մնա անտեր,
Որ տեր կանգնի ժողովրդին` ցավից կծկված, ցավի կամքով կամազրկված,
Որ հետո էլ անմահանա, դառնա կուռքը ստվեր դարձած այս սերունդի…
Մեկ, մեկ էլ, երբ մեզ հիշում ենք ու դառնում ենք մեր հիմքերին,
Հիշում ենք մեր նախնիներին, որ շինեցին եկեղեցին,
Մի՞թե չկա ուրիշ մի բան, որ դեռ կոչվի հիմք հայության,
Որ մի քիչ էլ շահի պահի, այս կարիքի ծովը ցրի:
Մի՞թե այդքան մեծ է մեղքը մեր այրերի, որ չեն հիշում ուրիշ կառույց,
Թո'ղ լինի դա խաղապարտեզ, կամ էլ դպրոց, մանկապարտեզ…
Բնակարան շինելու տեղ կառուցում են բազում վանքեր,
Մի՞թե վանքի շինությունով կդարմանեն ցավը ազգի,
Գուցե վանքի շարասյունով, այս անհամար համալիրով
Աստծուն էլ են ուզում քծնել…
Կաշառել է ուզում նրան  վայ բարերարն ազգակործան,
Թե ուզում է թեթևանա, մեղքի բեռից ազատություն նա ստանա,
Լավ է մի նոր բնակարան նա կառուցի, թափառող ազգակցին պատսպարի:
Լավ է մեկին հացի, պահի,այն փոքրիկին նա տուն տանի,
Որ դողում է իր այն մտքից, թե անտուն է,
Եվ փողոցի նույն անկյունում նա մուրում է…
Թե չէ այս խեղճ հայաթափվող Հայաստանում,
Բազմաքանակ այս վանքերում,
Ո՞վ մոմ վառի, մատաղ անի`
Մեծ մեղքերը թոթափելու,
Թոթափելու', բայց ոչ երբե'ք իրեն վրա մեղք բարդելու…

понедельник, 9 июля 2012 г.

Այն "խաղաղ" ցույցերը











Այն ցույցերի խաղաղ շնչով ինչե~ր տարան ավիրելով,
Եվ ի~նչ բերին` նոր անուններ որոնելով:
Հայրենասեր շնչի ներքո, ավիրող մի ուժի խելքով,
Բերեցին մեզ կառույցներն այն, նախատեսված հոգու թալան,
Խոսքի, մտքի, "ազատության", գաղափարի չտեսության,
Մեր այրերի մարած մտքի կաղապարի ծանրություն,
Մեզ խորտակող, ազգ ուրացող, ազգից հեռու թմբկահարող,
Ազգի մասին փնթփնթացող, բայց դե հստակ ոչինչ չասող,
Այս մտքերի շարասյունը մեզ բերեցին այն ցույցերը:
Մեր ազգային աթոռախտի "վիրուս" բերին,
Այդ նույն ախտով տառապողի մի ողջ ոհմակ մեզ բերեցին:
Որքան բոբիկ մտքեր բերին, ինչու չէ` բոբիկ ոտքեր:
Մեզ փշրող բազմաբնույթ ու բազմաոճ ձայներ մուրող ձեռքեր բերին,
Որքան տեղի ու անտեղի հարկեր գանձող մտքեր բերին
Հարկատուից շուտ նեղացող, գալիքի դեմ դավեր նյութող անձեր անթիվ:
Խավար սփռող, լույսեր մարող, որքան "լույսի մարդ" բերեցին:
Գրպան նայող ու նոր միայն վիրահատող` կյանքի գինը չհասկացող,
Կյանքից կառչած մարդկանց միտքը վիրահատող,
Հատող ձեռքի մի բազմություն մեզ բերեցին այն ցույցերը:
Որքան ցեցեր բազմացրին, ազգի գլխին ծանրացրին,
Որքան սառած` ավելի ճիշտ միտքը մարած դեմքեր բերին,
Մարդ հոշոտող, իր սև գործում չվարանող օտարամոլ մի գանգ բերին
Ու բերեցին կառույցներն այն մարդ ուրացող, այն գարշապար պարողների երթը նորից,
Որ պարում են մեր այրերը մինչև այսօր ու ոչ հոգնում, ոչ էլ մի պահ վարանում են:
Ազգ ուրացող, վարկի հաշվին փող մուրացող, որքան ձեռքեր ու նենգ սարքեր մեզ բերեցին:
Մորն ուրացող մեղքեր բերին, ինչու չէ և փողոցային այս մուրացող
Մանուկների թախիծով լի աչիկները մեզ բերեցին ու չտարան:
Տրորված այս բողբոջների, այս չծաղկող գարունները մեզ բերեցին այն ցույցերը:
ազգի ցավով նախատեսված, սեփականի համն զգացած,
Այն բազմաթիվ ցույցերն անվերջ`միթե սա էր զարթնել մեր մեջ:
Վերից վարը չտարբերող, այն ցույցերը միտք ավիրող,
Ինչու եկան ու ավիրին և ուր տարան մեր լավերին:

Օլիգարխին

Ինչպե?ս ես դու դարան մտնում ու լռում,
Եվ խփում ես հենց թիկունքից, հռհռում,
Երբ քո դիրքից տապալում ես խեղճ զոհին,
Նորից տրվում քո սուտ ու սին գործերին:

Որքան կուզեմ` անցնես դառնաս պատմություն, 
Եվ այդ էջը թող քեզ դառնա մի ամոթանք պարտության,
Որ քո տենչը ծրագրի վերածած,
Սողում ես դու տաք անկյունում ծվարած:

Խաբում ես դու քո անկյունից խավարի,
Քո նեղ մտքով միշտ ձգտում ես օգնության ավարի,
Ժողովրդին ցույց ես տալիս մյուս դեմքդ "մարդկային",
Երբ խոսում ես երկնագույն էկրանից ազգային:  

воскресенье, 8 июля 2012 г.

Հայրենիքիս դիմագիծը

Երբ մութուցուրտ տարիներն էին, Պետրոսյանի ողորմածությամբ, կար միայն մեկ ու մեծ չարիք, դա Վանոն էր: Այնուհետ եկավ երկրորդը` ավելի մեծը` Քոչարյանն էր: Հետո կարծես դարձավ սովորություն. բազմացան ու բազմացան: Տարիների հետ վաստակեցինք էլ Լֆիկ Սամո, էլ Նեմեց Ռուբո, էլ Դոդի Գագո, էլ Գրզո, էլ Սաշիկ, էլ Լիսկա, էլ գող փիսո ու քաճալ շուն: Բազմանում են ու բազմանում, հայրենիքիս անկախությունը վերածելով անարխիայի` մսխելով 72-ամյա Հայաստանը, որպես յուղոտ պատառ: Հնարավո?ր է թոթափել այս լուծը, չէ? որ այն վեր է ածվում սարդոստայնի:    

суббота, 7 июля 2012 г.

Լևոն Տեր-Պետրոսյան: Ռեզյումե (:Ճ)


Անուն Ազգանուն                        Տեր-Պետրոսյան Լևոն
Ծննդյան տարեթիվ, վայր          1945, հունվարի 9, Սիրիայի Ջանֆիդայ գյուղում
Ազգություն                                    հայ էլի
Հասցե:                                           Ազատության հրապարակ
Հեռ:                                                19-88-92թթ
Email                                              talan@mail.am
Ընտանեկան կարգավիճակը    առանց Վանո
Կուսակցական պատկանելիությունը` ՀՀՇ, ՀԱԿ, …, տեսնենք
Կրթությունը`
1968- 1972թթ.- ԵՊՀ, Ընդհանուր Թալանագիտության ֆակուլտետ, Թալանված մազութի և մետաղի արտահանման բաժին, ՀՀ թալանը մասնագիտությամբ, պաշտպանել է “Հետխորհրդային Հայաստանի թալանը և վաճառքը” ատենախոսությունը, որի հիման վրա պրակտիկա է անցել տվյալ երկրում:
Աշխատանքային փորձ
1992-1998թթ. - Թալանել է երկիր` մասնավորապես ՀՀ-ն:
1992-1998թթ. հանձնել է նաև այլումին, պղինձ, մեծ մասշտաբներով, խորհրդային տարիների սովորության համաձայն գերակատարելով պլանը (ֆոռերով պարսկաստան): Հերոսաբար պարսկական պեչենիով և դերբիով փրկել է հայությանը սովից, մոմով`մթից, անտառներով էլ`ցրտից: Մտածելով բնակչության անվտանգության և էկոլոգիայի մասին անցել է ավանդական մեթոդներին`ճրագին և ցախին`չխնայելով անտառները և պարաֆինը:
Այնուհետ աշխատանքի փորձը փոխանակելու դասընթացներ է անցկացրել ՀՀ այլ պաշտոնյանների հետ, որոնք անձնազոհաբար աշխատում են առ այսօր:
1998-2008թթ. վերապատրաստվել է արտերկրում
2008թ-ից աշխատանք է փնտրում մասնագիտությամբ: Հնարավորության դեպքում կաշխատի նաև այլ երկրներում բացառապես մասնագիտությամբ:     
Նախասիրությունները` Պղինձ, այլումին, ձութ, վերջերս նաև քոչարի 
Ուտելիքները` Պեչենի, դերբի, լոբի, ձեթ, ալյուր (բացառապես օգնության)
Սիրած վայրերը`  մութ ու ցուրտ տեղեր

ՀՀՇ-ն հառնեց Հայոց աշխարհում,
Լեռներն էլ փլվեց, կարծես նույն տարում,
Հառնեց մի հուժկու սիրիացի Լևոն,
Որին կոչեցին հայոց մեծ պարոն:

пятница, 6 июля 2012 г.

Ինչու? կա կարծիք, թե հայերս հայրենիքում լավ չենք ապրում: Մի?թե վատ ապրող ժողովրդի 7 կանանցից 5 կտառապի ճարպակալությամբ, և 10 տղամարդուց 6-ը: Մի?թե վատ ենք ապրում: Գուցե պարզապես ծու?յլ ենք, և մեր զբաղմունքը այսուհետ ծամելն է:

четверг, 5 июля 2012 г.

Կոմունալ ծառայությունները անզոր են

Ժամը 19.00-ին Գ. Նժդեհի հրապարակի անցումով բարձրացա շատրվանների մոտ, առաջին զգացածս անտանելի քլորահոտն էր: Հետո շուրջս նայեցի, անմիջապես իմ դեմ դուրս եկան 6 հարբած ու փնթի տղամարդ: Երեքը, ինչ որ բան ծամելով, շարունակեցին քայլել, իսկ երեքը նստեցին հրապարակի սալահատակին: Նրանցից երկուսը տեղավորվեցին ծառերի տակ, իսկ մեկը, որ ավելի հարբած էր, մնաց արևի տակ: Հանկարծ նրա ծամող բերանից սկսվեց այնպիսի լուտանքներ թափվել, որ համաշխարհային հայհոյագիտությունը անզոր է նման անվայել բառեր բարձրաձայնել: Մոտիկ կանգնած տղամարդիկ իրար նայեցին, ապա նստարաններին շարված արևածաղիկ չրթող կանանց: Ես շարունակեցի քայլել, մինչև մի շրջան կատարեցի. հարբածը փռվել էր ողջ հասակով ու քնել: Ես հենվեցի պատին` նայելով շուրջս: Կանայք նստած շարունակում էին չրթել ու չրթել: Իսկ նրանց աչքաթող արված երեխաները վազում էին շատրվանների պատերի վրայով և ամեն նայելիս` ինձ թվում էր` հիմա ջուրը կնկնեն:
Նյարդերս չդիմացավ, շարունակեցի քայլել և ինձ համար մի ցավոտ փաստ էլ պարզ դարձավ, որ ոչ մի կոմունալ ծառայություն չի կարող մայրաքաղաքի բնակիչների դեմն առնել, մինչև երրորդ սերունդ...
Ժամը 21.00-ին ես քայլեցի տուն, և Գ. Նժդեհի հրապարակը այդ երկու ժամում մեր քաղաքացիների կողմից արդեն հագեցած էր աղբով, իսկ անկարգ կին թե տղամարդ շարունակում էին իրենց արևածաղիկային չրթոցներով նշել սահմանադրության օրը: Ասենք միայն թղթի վրա գոյություն ունեցող սահմանադրությանն ի?նչ տոն: 

ՀՀ "անվճար" բուժօգնությունից օգտվելը մեծ ռիսկ է

Այսօր պատրաստվում էի գնալ հանրապետական հիվանդանոց բարեկամուհուս տեսակցության . նա պարկած էր ծննդաբերական "անվճար բաժնում", չնայած որ քույրերն էլ էին փող ուզում, բժիշկներն էլ: Եվ մինչև տեղ կհասնեի իմացա, որ ժամանակից շուտ դուրս են գրել, դե ես էլ զարմացած ճանապարհս փոխեցի և գնացի նրա տուն: Քանի որ ընդամենը մեկ օր առաջ էր ծննդաբերել, և շարունակելով զարմանալ, առաջին հարցս եղավ այն, թե ինչու? են այդքան շուտ դուրս գրել: Բարեկամուհիս, որ ետծննդաբերական 12 կար էր ունեցել, փոքրիկը անհաս էր ու հյուծված: Նա ցավից ճռռալով պատասխանեց.  "Ասեցին տեղ չկա, ու առանց երեխային կշռելու` տուն ուղարկեցին": Ես մի քիչ նստեցի: Այդ ողջ ընթացքում խեղճ կինը ոչ փոքրիկին կերակրել կարողացավ, ոչ էլ նստել: Ես վախենում էի ձեռք տալ նորածնին. համոզվեցի, որ նա ոչ թե հարազատի կարիք ուներ, այլ լիարժեք բուժօգնության:
Հիմա ի?նչ, հայը իր երկրում քանի? գլխի տեր է, որ կյանքը վտանգելով, օգտվի "անվճար" ծառայություններից: Ինչու? եմ "անվճար" բառը չակերտավորում, դե հասկանում եք` այն այնքան էլ իր նպատակին չի ծառայում:

вторник, 3 июля 2012 г.

Նեմեց Ռուբո

Նեմեց Ռուբոն իր վարքագծով ցախ արեց խորհրդարանում ծվարած արյունարբու ոհմակի դիմագիծը, Նեմեց Ռուբոյի դեմքը` դա խորհրդարանի այսօրվա դեմքն է; նախագահն էլ ժողովրդին համոզում է` հավատալ: Ու?մ: Նեմեցի?ն, թե... Հայ ժողովու'րդ, ի զե'ն, առա~ջ, ջախջախելու և վտարելու նեմեցներին: Այսուհետ նրանց հերթն է խոպանչի դառնալու... Հո?, մեր ճակատին գրած չէ "խոպան", հա~,  խոպան գոյատևելու...