суббота, 30 июня 2012 г.

Ավտոբուսը ինչ կարող է փոխել, եթե ղեկին այսպիսի վարորդ է

Այսօր ժամը 20,00-ին ռայկոմի կանգառից նստեցի 32 համարի, 4461 պետ համարանիշով, մանուշակագույն միջքաղաքային ավտոբուսը: Հասանք մոնումենտի կանգառ, այ քեզ անակնկալ, ավտոբուսի վարորդը նկատեց երկու մարմնավաճառ կանանց, կանգնեցնելով ավտոբուսը` ուղղակիորեն, ուղևորների ներկայությամբ նրանց կանչեց իր մոտ: Մարմնավաճառները, վարորդից ավելի մակարդակով գտնվեով, մերժեցին, պատճառաբանելով, թե ուղևորներ կան, ինչպես գանք: Ուղևորներից մեկն էլ վարորդին դիտողություն անելով` ասաց.
-Հո, սա մասնավոր տաքսի չէ, ձեզ կարգի հրավիրեք:
 Բայց ավա~ղ փողոցային կիրքը լափել էր վարորդի կարգապահությունը: Առանց այդ էլ այդ վարորդը աչքի էր ընկնում իր խախտումներով լի երթևեկությամբ:
Եվ ահա մեկ տհաճ անակնկալին հետևեց մյուսը. վարորդը գտավ ելքը: Անմիջապես հաջորդ կանգառում, բոլոր ուղևորներին` մոտ 12 հոգի, իջեցրեց, հայտարարելով, թե սա վերջին կանգառն է, հետո էլ ուղևորներն են քիչ ճանապարհը շարունակելու համար, այնինչ վերջին կանգառը ՀայԷլեկտրոն էր, իսկ ուղևորներն էլ 12 հոգի էին:
Ուղևորները իջան` յուրաքանչյուրը հոգու խորքում թքելով նրա երեսին, և մի կին էլ արտահայտվեց. "քիչ խմեիր, որ տեղդ իմանայիր": Վարորդն էլ ջղայնացած և շտապելով պատասխանեց. "Ես խմիչքից հեռու եմ": Եվ ավտոբուսը կտրուկ շրջադարձով` շտապեց դեպի մարմնավաճառ կանայք...