среда, 18 июля 2012 г.

***

Հայկական  արդի  սերիալների  յուրաքանչյուր   դրվագ հագեցված  է բռնության  տեսարաններով:
    Արյունը հոսում է, ինչպես գինին, անտարբերությունը  ներծծված  է  յուրաքանչյուրի դեմքին:
Հրազենը  ավելի հաճախ և ավելի շատ է օգտագործվում, քան գդալ, պատառաքաղը:
Սերիալում  նկարահանվող յուրաքանչյուրը  պրոֆեսիոնալ  կրակող է, սպանող  է, ահաբեկող է, կտտանքների մեծ  վարպետ է:
Նախ  նշեմ` թշնամուս  չեմ ցանկանա նման  երիտ-սցենարիստ, երկրորդն էլ  այսպիսի ծաղկող   դաժանությամբ օժտված սերիալներով, որոնցից շատերը  օր օրի    համեմվում են անհամությամբ, ի?նչ  կարող    են   տալ մեր ներկային, կամ այսպես մինչև  ու?ր կգնանք կամ արդյոք  տեղ կլինի?  գնալու : 

вторник, 17 июля 2012 г.

Օրենքն ընդդեմ բնության


Հաճախ եմ լինում Ղարաբաղում: Շրջում եմ գյուղերում, ծանոթանում հայ մարդու նիստ ու կացին: Սակայն միշտ չէ, որ ետ եմ վերադառնում հաճելի տպավորություններով: Մեծ ցավ եմ ապրում, երբ ակամա ականատես  եմ լինում այնտեղ կատարվող բարբարոսություններին:
Մեծ ցավ եմ ապրում, տեսնելով, թե ինչպիսի անմարդկային կերպով ոչնչացվում   են արժեքավոր ծառերը` մի դեպքում  ընչաքաղց ու ագահ  վարչակազմի կողմից, որպես  շինանյութ, մյուս կողմից  անկուշտ գյուղացու` մի դեպքում, որպես  վառելափայտ, իսկ  լավագույն դեպքում  հսկա ծառը տապալում են գետին անհոգ շարվում են շուրջը և նույնքան անհոգ, յուրաքանչյուրը խլում է իր բաժին միրգը:   Այդ պահին ես հիշում եմ քարե դարի  վայրի մարդուն` որսի ժամանակ:
Հերթական անգամ  Բերձորի Մոշաթաղ գյուղում էի և ականատես եղա  շատ  ցավալի փաստի: Գյուղապետի մասնակցությամբ  գետը նետվեց բարձր լարման հոսանքը, քիչ հետո  ջրից  դուրս բերվեց մի քանի տասնյակ կգ-ներով մեծ ու փոքր ձուկ, որից, իհարկե, բաժին հանվեց Բերձորում շնթռած վարչակազմի համար: Որոնք բոլորն էլ Հայաստանում խաղից դուրս մնացած  աչքածակ ու անտարբեր փորով մտածողներ  են:
Սոնասարում  կատարվածը ինձ ավելի մեծ ցավ պատճառեց. որսագողերը ոստիկաններն  էին: Նրանք անտարբեր կրակում էին  արդեն տասնյակ տարիներ կարմիր գրքում տեղ գտած  եղնիկներին ու քարայծերին, այդ պահին ես` անզորս, ընդամենը նրանց արարքը կարողացա վերնագրել` «ՕՐԵՆՔՆ ԸՆԴԴԵՄ ԲՆՈՒԹՅԱՆ»:
Սրտի   մեծ ցավով և որպես  ականատես ասում եմ, եթե քաղաքական այնպիսի մի այր, որ լինի անշահախնդիր և Մարդ մնացած, իրավասու լինի ղարաբաղյան հիմնախնդրի լուծման  շուրջ, ապա ես հազար անգամ համոզված  եմ, որ այդ  ՄԱՐԴԸ  շրջելով  Ղարաբաղ աշխարհը, և ականատես լինելով  կատարվող  բարբարոսություններին` նորից հազար անգամ  համոզված եմ, որ անհապաղ, առանց մեկ վայրկյան տատանվելու Ղ ԱՐԱԲԱՂԸ, կամ կդարձներ չեզոք գոտի, կամ էլ….  փրկելով այդ դրախտային ՊԱՏՄԱԿԱՆ  անկյունը հայի ոչնչացնող ձեռքից:
Մի՞թե այս  տասնյակ տարիներին  մեծ տերերը, շրջելով  գրաված    տարածքները, նույնպես, որպես ականատեսներ, արդեն չեն նկատել  ոչնչացնող ձեռքի մութ գործերը:
Մի՞թե  ծանրակշիռ պատճառ չէ, ընդ որում արդարացված, որպեսզի նրանք տարիներով ձգձգեն ղարաբաղյան հարցի հիմնախնդրի լուծումը…
Կարծում եմ` մտածելու տեղիք է տալիս:                              

суббота, 14 июля 2012 г.


Մի անգամ ես Երևանում
Քայլում էի շենքի բակում,
Հանկարծ բարձր շենքի տակից
Դեմս ելավ ստվեր մի ցից.
Նա մարդ էր մի`
Էն մեր անցած ժամանակի,
Որի վրա մնացել էր ոսկոր,կաշի,
Լուռ մոտեցավ լիքը լցված աղբամանին,
Աղբը նույնն էր `ոչինչ չկար,
Աղբամանում էն ամսվա աղբն էր հին…

Երկրում տիրող  գերքաղաքականացված դաշտը լավ առիթ է կոծկելու ծուլությունը,որը մարմին է առել յուրաքանչյուրիս մեջ…

Միջակ լրագրողուհին


Գործով գրողների միություն էի գնացել: Գործս չստացվեց, դե ես էլ տխուր կանգնել էի սրահի բաց դռների մոտ, որտեղ ինչ որ ասուլիս էր: Սրահից մի կին դուրս եկավ, նրան մոտեցավ երիտասարդ լրագրողուհին: Նա երկար ժամանակ հարցազրույց էր անց կացնում: Չգիտեմ ինչու` ինձ հետաքրքրեց կնոջ ով լինելը: Համբերատար սպասեցի մինչև կինը հեռացավ: Ես մոտեցա լրագրողուհուն, հարցրեցի, թե ով  էր այն կինը, պատասխանը եղավ`գրող է: Հետաքրքրությունս ավելի մեծացավ և փորձեցի իմանալ  գրողի անունը: Աղջիկը կմկմաց
վերհիշելով`Արմինե Ղոդիկյան`անկեղծ ասած ես էլ հիմա ստույգ չեմ հիշում, որի համար ներողամիտ եղեք:
Քանի որ գրող էր, ինձ ավելի հետաքրքրեց, փորձեցի լրագրողուհուց իմանալ, թե ինչ է գրել, աղջիկը կարճ պատասխանեց. չգիտեմ, չեմ կարդացել: Քաղաքավարությունից ելնելով` մի կերպ զսպեցի ծիծաղս, և  ես ոչ թե նորից հարցրեցի, այլ պոռթկաց իմ զարմանքը. իսկ ինչի? մասին էիք խոսում մի գրողի հետ, որի գործերը չեք կարդացել: Լրագրողուհին ոչինչ չպատասխանեց, միայն շտապեց խցկվել մյուս լրագրողների  մեջ: Իհարկե, ինձ էլ շիվարը տարել էր, մոռացած, որ գործս չի ստացվել, մեկ նայում էի անհայտ ու չընթերցված գրողի ետևից, մեկ էլ կարդալ չսիրող լրագրողուհու: Հետո տխուր լքեցի շենքը, մտածելով` որքան միջակ է ու որքան դեղին մեր լրատվությունը…

ՀԱԿ-ի հերթական սխալը


Առավոտից խորհրդարանի դուռն ու կտուրը ողողել էին ոստիկանները, որոնք միահամուռ պաշտպանում  էին խորհրդարանը իր "բնակիչներով", բայց չկարողացա   հասկանալ, թե ումից: Ես այնտեղ ո'չ ժողովուրդ տեսա, ո'չ էլ ընդդիմություն: Ընդամենը մի քանի արկածախնդիր ՀԱԿ-ից, մեկ էլ լրագրողների կանանց մի կույտ: Անմարդ բողոքի ցույցը ուղղված էր  երկու օլիգարխիկներին, որոնց անունները կարդացի երկաթյա ձողերին փակցված թղթերի վրա: ՀԱԿ-ը, թե ՀՀՇ-ն, մի?թե իր անձնական վիրավորանքի պաստառներով ցույց չի  տալիս իր անզորությունը, թե' հասարակությանը, թե' կառավարությանը: Խոսք չունեմ` մենք ազգովի սգում ենք ՎԱՀԵԻ ողբերգական մահը, բայց արժե?` նորից ինքնահաստատվելու համար շահարկել նահատակի անունը:

четверг, 12 июля 2012 г.

***

Այն մեծ գողերը կերան փողերը,
Ջարդում են, փշրում մարդկանց կողերը,
Սեփական ճահճից ելք են փնտրում,
Եվ ի?նչ եք կարծում, մի?թե չեն գտնում:
Այն բիրտ իրենքի ստահակներին
Եթեր են թողնում փողերի հաշվին,
Մասնավոր մտքով հաճոյախոսում,
Ամբոխի վրա սև խաչ են քաշում:
Այն պաչտված օրվա հաղթողները խև,
Ապրում են խալխի փողերով այն սև,
Պատնեշը ճղած ու ելքը գտած գողերն այսօրվա
Խելագար ամբոխի թիրախն է վաղվա:

Անտառի արքան

Այս "ազգի ջոջը" որքան է տարված ինքը իրենով,
Որ մոռացել է բնությանն արդար ինքն է նախարար,
Նա ծառ չի սիրում, պաշտում է կոճղեր` անտառում ավեր,
Սիրում է կանաչ գույն, բայց ոչ ծառերի ու ծաղիկների,
Պաշտում է կանաչը, բայց թղթի տեսքով,
Ապահովված է ամեն բարիքով,
Չէ? որ "արքան" է մեր անտառների...
ԱԵս ինչպե?ս անեմ,
Որ նա չավիրի, այլ միշտ արարի
Եվ կոճղերի տեսքով անտառ չսիրի:


среда, 11 июля 2012 г.

Ճակատագրական "Այո"-ն

Մի խեղճ ժողովուրդ մի տարաժամի
Փնտրում էր դուռը իր ապագայի,
Մի խեղճ ժողովուրդ կարկաչելու տեղ
Կարկամել կանգնել, մի բուռ է դարձել,
Մի խեղճ ժողովուրդ իր իսկ էությամբ
Ծով համբերության գերի է դարձել,
Մի ողջ ժողովուրդ փորձության պահին
Իր իսկ "Այո"-ով իր տունն է քանդել:

Օլիգարխ տերտերները

Մեր այս վանքերի բազմությունից է?,
Թե տերտերների անհոգությունից
Ամեն մի վանքի բացումից հետո
Արտագաղթն է նոր թափ ստանում:

Մի?թե այդ մարդկանց չի վերաբերվում
Ազգին հավաքել մի բռունցք դարձնել,
Թե չէ իրենք են հավաքվել մի տեղ
Ու վայելում են երկիրն այս անտեր:

вторник, 10 июля 2012 г.

Հայոց դժոխք


Ասում են թե,կամք չունի ժողովուրդը` իմ մասնատված,
Ժողովուրդն իմ կամազրկված` կամքի համար թանկ վճարած,
Որ էջում է գրված մնում, թե ազատ է ժողովուրդը իր կամքի մեջ:
Ո'չ,  ազա'տ չէ, այլ անտեր է ժողովուրդը այս կյանքի մեջ,
Այս ցերեկվա խավարի մեջ, մեր սեփական այս ջոջերի ցոփության մեջ,
Վերնահարկի տնտեսական տգիտության այս չափի մեջ,
Վերադասի շարասյան անհամության այս համի մեջ:
Ահա', ո'վ է, ժողովուրդն իմ կամազրկված, ո'չ իր կամքով, այլ զրկողի,
Եվ ցավն այն է, որ զրկողն էլ, զրկվողն էլ հայ են կոչվում:
Մեկն ուտելով հոռանում է և ամեն ցավ մոռանում է,
Մյուսը, միշտ մատակարար, հյուծվում դառնում է ուրվական,
Ու՞մ ձեռքով է և ու՞մ կամքով, որ գրվել է օրենքն այս խեղաթյուրող,
Խեղաթյուրող ու խոշտանգող` ավաղ զոռով իր գործն անող…
Ժողովուրդը միշտ անցածին է փառք տալիս, հույս է կապում ու համբերում:
Մեկը չկա խելքի բերի, համբերության զենքը խլի, կամքով զինի,
Կամքով զինի գեթ մեկ անգամ, չջլատի ու չխափի, իր պաշտոնում չվարանի,
Իր պետական նոր պաշտոնում անձնական ախորժակի մեծ համ չզգա,
Խավարից լույս նա բարձրանա, ժողովրդի այս դառնության համը զգա,
Թո'ղ մոռանա ազգի գլխին չարիք դարձած շահն անձնական…
Այդ շահեկան շահն անկոտրում` թող մի պահ էլ մնա անտեր,
Որ տեր կանգնի ժողովրդին` ցավից կծկված, ցավի կամքով կամազրկված,
Որ հետո էլ անմահանա, դառնա կուռքը ստվեր դարձած այս սերունդի…
Մեկ, մեկ էլ, երբ մեզ հիշում ենք ու դառնում ենք մեր հիմքերին,
Հիշում ենք մեր նախնիներին, որ շինեցին եկեղեցին,
Մի՞թե չկա ուրիշ մի բան, որ դեռ կոչվի հիմք հայության,
Որ մի քիչ էլ շահի պահի, այս կարիքի ծովը ցրի:
Մի՞թե այդքան մեծ է մեղքը մեր այրերի, որ չեն հիշում ուրիշ կառույց,
Թո'ղ լինի դա խաղապարտեզ, կամ էլ դպրոց, մանկապարտեզ…
Բնակարան շինելու տեղ կառուցում են բազում վանքեր,
Մի՞թե վանքի շինությունով կդարմանեն ցավը ազգի,
Գուցե վանքի շարասյունով, այս անհամար համալիրով
Աստծուն էլ են ուզում քծնել…
Կաշառել է ուզում նրան  վայ բարերարն ազգակործան,
Թե ուզում է թեթևանա, մեղքի բեռից ազատություն նա ստանա,
Լավ է մի նոր բնակարան նա կառուցի, թափառող ազգակցին պատսպարի:
Լավ է մեկին հացի, պահի,այն փոքրիկին նա տուն տանի,
Որ դողում է իր այն մտքից, թե անտուն է,
Եվ փողոցի նույն անկյունում նա մուրում է…
Թե չէ այս խեղճ հայաթափվող Հայաստանում,
Բազմաքանակ այս վանքերում,
Ո՞վ մոմ վառի, մատաղ անի`
Մեծ մեղքերը թոթափելու,
Թոթափելու', բայց ոչ երբե'ք իրեն վրա մեղք բարդելու…

понедельник, 9 июля 2012 г.

Այն "խաղաղ" ցույցերը











Այն ցույցերի խաղաղ շնչով ինչե~ր տարան ավիրելով,
Եվ ի~նչ բերին` նոր անուններ որոնելով:
Հայրենասեր շնչի ներքո, ավիրող մի ուժի խելքով,
Բերեցին մեզ կառույցներն այն, նախատեսված հոգու թալան,
Խոսքի, մտքի, "ազատության", գաղափարի չտեսության,
Մեր այրերի մարած մտքի կաղապարի ծանրություն,
Մեզ խորտակող, ազգ ուրացող, ազգից հեռու թմբկահարող,
Ազգի մասին փնթփնթացող, բայց դե հստակ ոչինչ չասող,
Այս մտքերի շարասյունը մեզ բերեցին այն ցույցերը:
Մեր ազգային աթոռախտի "վիրուս" բերին,
Այդ նույն ախտով տառապողի մի ողջ ոհմակ մեզ բերեցին:
Որքան բոբիկ մտքեր բերին, ինչու չէ` բոբիկ ոտքեր:
Մեզ փշրող բազմաբնույթ ու բազմաոճ ձայներ մուրող ձեռքեր բերին,
Որքան տեղի ու անտեղի հարկեր գանձող մտքեր բերին
Հարկատուից շուտ նեղացող, գալիքի դեմ դավեր նյութող անձեր անթիվ:
Խավար սփռող, լույսեր մարող, որքան "լույսի մարդ" բերեցին:
Գրպան նայող ու նոր միայն վիրահատող` կյանքի գինը չհասկացող,
Կյանքից կառչած մարդկանց միտքը վիրահատող,
Հատող ձեռքի մի բազմություն մեզ բերեցին այն ցույցերը:
Որքան ցեցեր բազմացրին, ազգի գլխին ծանրացրին,
Որքան սառած` ավելի ճիշտ միտքը մարած դեմքեր բերին,
Մարդ հոշոտող, իր սև գործում չվարանող օտարամոլ մի գանգ բերին
Ու բերեցին կառույցներն այն մարդ ուրացող, այն գարշապար պարողների երթը նորից,
Որ պարում են մեր այրերը մինչև այսօր ու ոչ հոգնում, ոչ էլ մի պահ վարանում են:
Ազգ ուրացող, վարկի հաշվին փող մուրացող, որքան ձեռքեր ու նենգ սարքեր մեզ բերեցին:
Մորն ուրացող մեղքեր բերին, ինչու չէ և փողոցային այս մուրացող
Մանուկների թախիծով լի աչիկները մեզ բերեցին ու չտարան:
Տրորված այս բողբոջների, այս չծաղկող գարունները մեզ բերեցին այն ցույցերը:
ազգի ցավով նախատեսված, սեփականի համն զգացած,
Այն բազմաթիվ ցույցերն անվերջ`միթե սա էր զարթնել մեր մեջ:
Վերից վարը չտարբերող, այն ցույցերը միտք ավիրող,
Ինչու եկան ու ավիրին և ուր տարան մեր լավերին:

Օլիգարխին

Ինչպե?ս ես դու դարան մտնում ու լռում,
Եվ խփում ես հենց թիկունքից, հռհռում,
Երբ քո դիրքից տապալում ես խեղճ զոհին,
Նորից տրվում քո սուտ ու սին գործերին:

Որքան կուզեմ` անցնես դառնաս պատմություն, 
Եվ այդ էջը թող քեզ դառնա մի ամոթանք պարտության,
Որ քո տենչը ծրագրի վերածած,
Սողում ես դու տաք անկյունում ծվարած:

Խաբում ես դու քո անկյունից խավարի,
Քո նեղ մտքով միշտ ձգտում ես օգնության ավարի,
Ժողովրդին ցույց ես տալիս մյուս դեմքդ "մարդկային",
Երբ խոսում ես երկնագույն էկրանից ազգային:  

воскресенье, 8 июля 2012 г.

Հայրենիքիս դիմագիծը

Երբ մութուցուրտ տարիներն էին, Պետրոսյանի ողորմածությամբ, կար միայն մեկ ու մեծ չարիք, դա Վանոն էր: Այնուհետ եկավ երկրորդը` ավելի մեծը` Քոչարյանն էր: Հետո կարծես դարձավ սովորություն. բազմացան ու բազմացան: Տարիների հետ վաստակեցինք էլ Լֆիկ Սամո, էլ Նեմեց Ռուբո, էլ Դոդի Գագո, էլ Գրզո, էլ Սաշիկ, էլ Լիսկա, էլ գող փիսո ու քաճալ շուն: Բազմանում են ու բազմանում, հայրենիքիս անկախությունը վերածելով անարխիայի` մսխելով 72-ամյա Հայաստանը, որպես յուղոտ պատառ: Հնարավո?ր է թոթափել այս լուծը, չէ? որ այն վեր է ածվում սարդոստայնի:    

суббота, 7 июля 2012 г.

Լևոն Տեր-Պետրոսյան: Ռեզյումե (:Ճ)


Անուն Ազգանուն                        Տեր-Պետրոսյան Լևոն
Ծննդյան տարեթիվ, վայր          1945, հունվարի 9, Սիրիայի Ջանֆիդայ գյուղում
Ազգություն                                    հայ էլի
Հասցե:                                           Ազատության հրապարակ
Հեռ:                                                19-88-92թթ
Email                                              talan@mail.am
Ընտանեկան կարգավիճակը    առանց Վանո
Կուսակցական պատկանելիությունը` ՀՀՇ, ՀԱԿ, …, տեսնենք
Կրթությունը`
1968- 1972թթ.- ԵՊՀ, Ընդհանուր Թալանագիտության ֆակուլտետ, Թալանված մազութի և մետաղի արտահանման բաժին, ՀՀ թալանը մասնագիտությամբ, պաշտպանել է “Հետխորհրդային Հայաստանի թալանը և վաճառքը” ատենախոսությունը, որի հիման վրա պրակտիկա է անցել տվյալ երկրում:
Աշխատանքային փորձ
1992-1998թթ. - Թալանել է երկիր` մասնավորապես ՀՀ-ն:
1992-1998թթ. հանձնել է նաև այլումին, պղինձ, մեծ մասշտաբներով, խորհրդային տարիների սովորության համաձայն գերակատարելով պլանը (ֆոռերով պարսկաստան): Հերոսաբար պարսկական պեչենիով և դերբիով փրկել է հայությանը սովից, մոմով`մթից, անտառներով էլ`ցրտից: Մտածելով բնակչության անվտանգության և էկոլոգիայի մասին անցել է ավանդական մեթոդներին`ճրագին և ցախին`չխնայելով անտառները և պարաֆինը:
Այնուհետ աշխատանքի փորձը փոխանակելու դասընթացներ է անցկացրել ՀՀ այլ պաշտոնյանների հետ, որոնք անձնազոհաբար աշխատում են առ այսօր:
1998-2008թթ. վերապատրաստվել է արտերկրում
2008թ-ից աշխատանք է փնտրում մասնագիտությամբ: Հնարավորության դեպքում կաշխատի նաև այլ երկրներում բացառապես մասնագիտությամբ:     
Նախասիրությունները` Պղինձ, այլումին, ձութ, վերջերս նաև քոչարի 
Ուտելիքները` Պեչենի, դերբի, լոբի, ձեթ, ալյուր (բացառապես օգնության)
Սիրած վայրերը`  մութ ու ցուրտ տեղեր

ՀՀՇ-ն հառնեց Հայոց աշխարհում,
Լեռներն էլ փլվեց, կարծես նույն տարում,
Հառնեց մի հուժկու սիրիացի Լևոն,
Որին կոչեցին հայոց մեծ պարոն:

пятница, 6 июля 2012 г.

Ինչու? կա կարծիք, թե հայերս հայրենիքում լավ չենք ապրում: Մի?թե վատ ապրող ժողովրդի 7 կանանցից 5 կտառապի ճարպակալությամբ, և 10 տղամարդուց 6-ը: Մի?թե վատ ենք ապրում: Գուցե պարզապես ծու?յլ ենք, և մեր զբաղմունքը այսուհետ ծամելն է:

четверг, 5 июля 2012 г.

Կոմունալ ծառայությունները անզոր են

Ժամը 19.00-ին Գ. Նժդեհի հրապարակի անցումով բարձրացա շատրվանների մոտ, առաջին զգացածս անտանելի քլորահոտն էր: Հետո շուրջս նայեցի, անմիջապես իմ դեմ դուրս եկան 6 հարբած ու փնթի տղամարդ: Երեքը, ինչ որ բան ծամելով, շարունակեցին քայլել, իսկ երեքը նստեցին հրապարակի սալահատակին: Նրանցից երկուսը տեղավորվեցին ծառերի տակ, իսկ մեկը, որ ավելի հարբած էր, մնաց արևի տակ: Հանկարծ նրա ծամող բերանից սկսվեց այնպիսի լուտանքներ թափվել, որ համաշխարհային հայհոյագիտությունը անզոր է նման անվայել բառեր բարձրաձայնել: Մոտիկ կանգնած տղամարդիկ իրար նայեցին, ապա նստարաններին շարված արևածաղիկ չրթող կանանց: Ես շարունակեցի քայլել, մինչև մի շրջան կատարեցի. հարբածը փռվել էր ողջ հասակով ու քնել: Ես հենվեցի պատին` նայելով շուրջս: Կանայք նստած շարունակում էին չրթել ու չրթել: Իսկ նրանց աչքաթող արված երեխաները վազում էին շատրվանների պատերի վրայով և ամեն նայելիս` ինձ թվում էր` հիմա ջուրը կնկնեն:
Նյարդերս չդիմացավ, շարունակեցի քայլել և ինձ համար մի ցավոտ փաստ էլ պարզ դարձավ, որ ոչ մի կոմունալ ծառայություն չի կարող մայրաքաղաքի բնակիչների դեմն առնել, մինչև երրորդ սերունդ...
Ժամը 21.00-ին ես քայլեցի տուն, և Գ. Նժդեհի հրապարակը այդ երկու ժամում մեր քաղաքացիների կողմից արդեն հագեցած էր աղբով, իսկ անկարգ կին թե տղամարդ շարունակում էին իրենց արևածաղիկային չրթոցներով նշել սահմանադրության օրը: Ասենք միայն թղթի վրա գոյություն ունեցող սահմանադրությանն ի?նչ տոն: 

ՀՀ "անվճար" բուժօգնությունից օգտվելը մեծ ռիսկ է

Այսօր պատրաստվում էի գնալ հանրապետական հիվանդանոց բարեկամուհուս տեսակցության . նա պարկած էր ծննդաբերական "անվճար բաժնում", չնայած որ քույրերն էլ էին փող ուզում, բժիշկներն էլ: Եվ մինչև տեղ կհասնեի իմացա, որ ժամանակից շուտ դուրս են գրել, դե ես էլ զարմացած ճանապարհս փոխեցի և գնացի նրա տուն: Քանի որ ընդամենը մեկ օր առաջ էր ծննդաբերել, և շարունակելով զարմանալ, առաջին հարցս եղավ այն, թե ինչու? են այդքան շուտ դուրս գրել: Բարեկամուհիս, որ ետծննդաբերական 12 կար էր ունեցել, փոքրիկը անհաս էր ու հյուծված: Նա ցավից ճռռալով պատասխանեց.  "Ասեցին տեղ չկա, ու առանց երեխային կշռելու` տուն ուղարկեցին": Ես մի քիչ նստեցի: Այդ ողջ ընթացքում խեղճ կինը ոչ փոքրիկին կերակրել կարողացավ, ոչ էլ նստել: Ես վախենում էի ձեռք տալ նորածնին. համոզվեցի, որ նա ոչ թե հարազատի կարիք ուներ, այլ լիարժեք բուժօգնության:
Հիմա ի?նչ, հայը իր երկրում քանի? գլխի տեր է, որ կյանքը վտանգելով, օգտվի "անվճար" ծառայություններից: Ինչու? եմ "անվճար" բառը չակերտավորում, դե հասկանում եք` այն այնքան էլ իր նպատակին չի ծառայում:

вторник, 3 июля 2012 г.

Նեմեց Ռուբո

Նեմեց Ռուբոն իր վարքագծով ցախ արեց խորհրդարանում ծվարած արյունարբու ոհմակի դիմագիծը, Նեմեց Ռուբոյի դեմքը` դա խորհրդարանի այսօրվա դեմքն է; նախագահն էլ ժողովրդին համոզում է` հավատալ: Ու?մ: Նեմեցի?ն, թե... Հայ ժողովու'րդ, ի զե'ն, առա~ջ, ջախջախելու և վտարելու նեմեցներին: Այսուհետ նրանց հերթն է խոպանչի դառնալու... Հո?, մեր ճակատին գրած չէ "խոպան", հա~,  խոպան գոյատևելու...  

суббота, 30 июня 2012 г.

Ավտոբուսը ինչ կարող է փոխել, եթե ղեկին այսպիսի վարորդ է

Այսօր ժամը 20,00-ին ռայկոմի կանգառից նստեցի 32 համարի, 4461 պետ համարանիշով, մանուշակագույն միջքաղաքային ավտոբուսը: Հասանք մոնումենտի կանգառ, այ քեզ անակնկալ, ավտոբուսի վարորդը նկատեց երկու մարմնավաճառ կանանց, կանգնեցնելով ավտոբուսը` ուղղակիորեն, ուղևորների ներկայությամբ նրանց կանչեց իր մոտ: Մարմնավաճառները, վարորդից ավելի մակարդակով գտնվեով, մերժեցին, պատճառաբանելով, թե ուղևորներ կան, ինչպես գանք: Ուղևորներից մեկն էլ վարորդին դիտողություն անելով` ասաց.
-Հո, սա մասնավոր տաքսի չէ, ձեզ կարգի հրավիրեք:
 Բայց ավա~ղ փողոցային կիրքը լափել էր վարորդի կարգապահությունը: Առանց այդ էլ այդ վարորդը աչքի էր ընկնում իր խախտումներով լի երթևեկությամբ:
Եվ ահա մեկ տհաճ անակնկալին հետևեց մյուսը. վարորդը գտավ ելքը: Անմիջապես հաջորդ կանգառում, բոլոր ուղևորներին` մոտ 12 հոգի, իջեցրեց, հայտարարելով, թե սա վերջին կանգառն է, հետո էլ ուղևորներն են քիչ ճանապարհը շարունակելու համար, այնինչ վերջին կանգառը ՀայԷլեկտրոն էր, իսկ ուղևորներն էլ 12 հոգի էին:
Ուղևորները իջան` յուրաքանչյուրը հոգու խորքում թքելով նրա երեսին, և մի կին էլ արտահայտվեց. "քիչ խմեիր, որ տեղդ իմանայիր": Վարորդն էլ ջղայնացած և շտապելով պատասխանեց. "Ես խմիչքից հեռու եմ": Եվ ավտոբուսը կտրուկ շրջադարձով` շտապեց դեպի մարմնավաճառ կանայք...       

понедельник, 28 мая 2012 г.

Եվրոտեսիլ 2012, Բաքու

Մի?թե աշխարհի մյուս քաղաքներում խավար է ու ցուրտ, մի?թե մոլորակի միակ նավթ ունեցողը Բաքուն է, մի?թե աշխարհի խոհանոցները դատարկ են ու անհամ, հազար ու մի բաներ, որ ծնվեցին 2012 եվրոեսիլից հետո, երբ Ադրբեջանը աշխարհին ապացուցեց, որ ինքը այն է, ինչ որ կա այսօր` առանց պատմական անցյալի, ասենք` քոչվոր ցեղին ի?նչ պատմական անցյալ: 
Ոչինչ, վատ չէին ներկայացնում բացիկներում մեր հայկական դուդուկն ու վրացական պարը, շատ շքեղ էր ներկայացված կարմիր նուռը , որով խորհրդանշվում է Փարաջանովի արվեստը. ախր նա է աշխարհին ասել...
Էկրանից ճչում էր գերքաղաքականացված Եվրոտեսիլը, որում պարզ ասվում էր նրանց` պարտվողի, կերպարի մասին, այն բանից հետո, երբ յուրաքանչյուր երրորդ բացիկում գրվում էր Գարաբախ, Գարաբախի ձիերը, մի հարցնող լինի երգ ներկայացնողը ի?նչ կապ ունի "Գարաբախի ձիերի" հետ: Պարզ տեսա նրանց ցավը պարտության ճիչով...
Ավա~ղ, իրենը չունեցող քոչվոր ցեղը ի?նչ կարող է ներկայացնել աշխարհին, եթե ոչ ուրիշի գողացված արժեքը: Ախր, աշխարհքն է ճանաչում Ջիվան Գասպարյանին յուր դուդուկով, ախր աշխարհքի համն ու հոտերից մեկն էլ մեր հայկական խոհանոցն է, ախր, ախր և քանի ախրեր, որ նրանք հասկանան, որ Բաքուն, որպես քաղաք կառուցվել և կերտվել է հայ վարպետների կողմից, ախր նրանք ընդամենը մեր թողածը ներկայացնում էին մեզ թուրքական կլկլոցի տակ:
Համոզվեցի` սովետականացումը և ապրած դարը ոչինչ չի տվել այդ ազգին որպես մշակույթ, պարզապես այլ ազգերի ողորմածությամբ ձեռք են բերել կենցաղ: Ադրբեջանցին, որպես քոչվոր, այդպիսին էլ մնացել էր, քանզի մշակույթի էջը դատարկ էր: Էգոիզմը և նենգ ծածկամտությունը դրոշի տեսքով ծածանվեց ամեն ծակ ու ծուկ: 
Որքան էլ լոիսերի մեջ խեղդեին Բաքուն, միևնույն է այն որպես աշխարհքին ներկայացվող արժեք ճղճիմ էր ու ոչինչ չասող, իսկ լույսերը... մի?թե այն սև ծովի ողորմածությամբ էչր...
Բաքվի ամեն անկյունից լսվող թուրքական կլկլոցով ոռնում է այդ ազգի բութ միաջականությունը և շինծու խաղաղությունը... 

воскресенье, 29 апреля 2012 г.

Մենք` հայերս անցած քսան տարվա մեջ հպարտանալու քիչ բան վաստակեցինք, իսկ հպարտ լինելու համար` ոչինչ: Մեր վրայից փչում է ընչաքաղցության և փողամոլության թունդը հոտը, որից կաղում է պետականությունը:
Այսօրվա հայրենիքում ամեն ինչ առնվում է ու վաճառվում: Օգնությունն անգամ օտարի հայը վաճառում է հային օտարավարի:
Իմն ու քոնն արած կիսում են ջոկում
Ծանոթ, անծանոթ, էկրանից անգամ ազնիվ ձևանում,
Տանում են առաջ ով մարդն է մեկի այն վերին խավից
Դարձյալ անիծյալ ծանոթ, անծանոթ...
Իմ մի բուռ ազգին իշխում էքծնանքը,
 Եվ դառնում հոբին, որպես մեծարանք
  Հարդը կաշառքով հարթում է ուղին,
   Որից ծնվում է ազգիս փակուղին...

Հայրենիքիս այսօրը

Լացում է ազգս կարոտից սերուցքի, որի մայրամուտով հոգեվարքի մեջ է արվեստը-գիրքն էլ, ընթերցողն էլ, քննադատողն էլ: Այս ամենից հառնում է քծնանքը, ընտրվողն ու ընտրողը, որից դողում է արդարությունը և տկարանում ճշմարտությունը, իսկ ճշտին մորթում են հենց օրորոցում...
Դու' կապուտաչյա թու'րք` հայի արյունով, միակ փրկված քո տոհմածառից այն սպանդում, որ հեղում էր արյունը և շաչում էր յաթաղանը, իսկ դու մազապուրծ քրդի ձեռքով: Անցած տարիների հետ գոնե քուրդ չմնացիր, այլ դարձար կապուտաչյա հայատյաց թուրք: 
Ցավոք աշխարհի հայերը լոկ ազգանունով են հայեր: Չէ որ նրանք խոսում են աշխարհի լեզվով: Ծնունդն են մեծ տերությունների: Նրանց նախնին է մնում Սասունցի, Վանեցի, Մշեցի, թեկուզ Իգդիրցի: Ավա~ղ, չեն սերում Արևելյան Հայաստանից:
Այս մասին խոսելիս միշտ նույն հարցն է տանջում ինձ.
Մի?թե թուրքը չի իմացել, թե որ տեսակ հային է ոչնչացնում:
90-ականների դավաճանված ազգիս փշրանքները փորձում է կառչել պատմական փշրանքներից:
Ցանկացած բեկումնային հարցի վերջին պահին մեզ` հայերիս դավաճանել են մեծ տերերը:
Ես կուսակցական չեմ` պարզապես մարդ եմ:
Ինչու? հայրենիքում չի գործում նաև մարդ մնալու օրենքը...
Այսօրվա միջակ մտածելակերպով իշխանության լծակները և բազմակուսակցությունները սրտի թրթիռով են սպառում յուրաքանչյուր Աստծու օր: Ինչու?: Դե որովհետև նրանք սարսափում են, եթե հանկարծ ելնի իսկական ժողովուրդը և ունենա միայն խոսքի սպիտակ գույնը:

пятница, 6 апреля 2012 г.

Երբ մայրն է ասում, թե կարիքից դրդված գնացի այդ քայլին, մի' հավատացեք, պարզապես կյանքի մեղքով համեմված հաճույքները նա ավելի է գերադասում: Նրա մեջ անառակ կնոջ բնազդը ավելի զարգացած է, քան մոր..
Ես, որպես հայ, կրել եմ լոկ չարքաշության խարանը և ոչ մի դեպքում չեմ գերադասել պանդխտությունը, ուստի հավատում եմ, որ իմ երկիրը մի գեղեցիկ օր կհաղթահարի ստվերային տնտեսության բռնատիրական անտես ոգին, որը իր հուժկու թաթով կարողանում է սնանկ պահել մի ողջ ազգ: 
Այո',  ես հավատում եմ` կփոխվի երկիրս, եթե թոթափի սպառված ուղեղներով խորհրդարանի լուծը: Ես համոզված եմ, որ այն կարող է կյանքի կոչել արդեն կյանք մտնող իսկական հայ երիտասարդը, որը ոչ թե ելք կփնտրի օտար ափերում, այլ կպահանջի լուծարել խորհրդարանական կազմը, որի հիմնական կորիզը նախկին խաբեբա ու կաշառասեր կոմունիստներն են:
Ինչու? եմ այդպես մտածում: Ասեմ: Շատերը գիտեն` եթե մարդը մի անգամ դավաճանում է իր սկզբունքներին, ապա դժվար չէ հաջորդ անգամները: Ցավոտ է, բայց փաստ է, որ խորհրդարանում ծվարածներից շատերի քսան տարի առաջ մեծ մասը եղել է "պրարաբ"` այսինքն ցեմենտի գող, որի ողորմածությամբ շատ շենքեր շահագործման են հանձնվել ավազակավարի, որում համոզվեցինք 88-ի երկրաշարժին, իսկ մյուս մասից մի քանիսը որպես "սիստեռի շոֆեր" և ապրել է գողացված վառելիքով, որի վառ ապացույցն էր մութ ու ցուրտ տարիների անսահման քանակությամբ վառելիքի գողոնը: Հաջորդը ապրել է որպես "կոլխոզի նախագահ" արոտները ծախելով ադրբեջանցիներին: Արժե? արդյոք շարունակել: Իհարկե, ոչ, քանի որ ժամանակի բոլոր ասպարեզներում գողությունը անհրաժեշտություն է, եթե ոչ օրենք: Կարծում եմ նման հոգեբանությամբ թրծված մարդը, որքան էլ ջանա, չի կարող փոխել էությունը, այն միս ու արյուն է դարձել արդեն:
Մնում է միայն հույս կապել այսօրվա կայացող երիտասարդության հետ և, թեկուզ ուժով, վտարել նախկին գայլերին և պետության ապարատի հիմքը դնել այն սերնդով, որը գաղափար չունի կոմունիստների ուղեղի լվացման ձևից:
Ասու?մ եք` չենք կարող: Ախր ժողովուրդը զուր չի ասում` եթե գեղը կանգնի գերան կկոտրի: Միայն թե հորդորում եմ, ինչպես միշտ վերջից չսկսենք, այլ հենց գլխավորից, որտեղ ուժը դարձել է օրենք: Կկարողանանք, եթե չկեղտոտվենք ու չերկպառակտվենք բազմակուսակցությամբ և չհավատանք նրանց սուտ ու սին վերացական գաղափարներին:
Ես` որպես իմ երկրի քաղաքացի և տեր, կո'չ եմ անում դառնալ մի բռունցք և այդ բռունցքի հուժկու հարվածով պահանջել 90-ականներից ջրի երես դուրս ելած երկրիս տիղմը նորից իջնի իր տեղը` տեղ տալով արժանավորին:

Հավատալ?

Հավատալու շատ փաստեր կան, բայց հայի հոգում արթնացած հավատքը լոկ ցավ է պատճառում: Միթե այսօրվա կարգը երկիրը չի տանում դեպի ոչ մի տեղ: Հաճախ իմ հավատքի ցավից հիվանդանում եմ: Հիվանդանում եմ, երբ ականատես եմ լինում ազգիս հաշվին ձեռք բերված արցախյան հաղթանակի պտուղները բաշի բզուկ վայելողներին, որոնց մոտ, բացի ախորժակից ոչ մի բարոյական գործոն չի աշխատում: Անխտիր և անամոթաբար Արցախի բնության հաշվին իրենց գրպաններն են տռզեցնում` վերացնելով բնությունն ու կենդանական աշխարհը:
Այ այսպիսի փաստերի տեսնում և հավատում եմ, թե չէ...
Ես մի պահ անգամ լացով հավատացի, ականատես լինելով ցավալի փաստի, որը, իհարկե, ես փոխել անզոր էի, երբ բարձր լարման հոսանքը հերթական անգամ գետը նետեցին և ...
Դե եթե ներշնչում եք, ես էլցավով, բայց հավատում եմ: Հավատում եմ, որ երբեք կյանքում կենդանի դեպուտատ ու նախարար չեմ տեսել` առանց էկրանի: Սրտացավով ու դեռ մարդ մնացած պաշտոնյա չեմ տեսել, անշահախնդիր գործարար չեմ տեսել: Չե'մ տեսել, պարոնա'յք, ինչի?ն հավատամ, եթե վերը նշվածին, ապա հավատում եմ արդեն քսան տարի...

среда, 4 апреля 2012 г.

Մտորումներ Պարոն Նախագահի Ելույթի Շուրջ

 Ես, ճիշտն ասած, բավականին սարսափեցի, երբ այս սոցիալ տնտեսական ծանր կացությունում հայտնված ազգիս գործող նախագահը փորձում էր էկրանից լավատեսության հավատք ներշնչել: Ելույթից հետո երկար-երկար մտածում եմ` հավատամ, եթե հավատամ, ապա ինչին: Դառնում եմ ու մի պահ ինձ ստիպում հավատալ, ապա ինքս ինձ ստիպում հավատալ, ապա ինքս ինձ հարց տալիս. հավատանք, որ փոխենք, իսկ ինչը փոխենք, ախր մեռանք փոխելով, ինքներս փոխան դառնալով ողորմած ջոջերի քմհաճույքներին: Հավատանք, որ փոխենք, և կասեք, մի անգամ անկեղծ ու շիտակ, թե ինչը փոխենք: Աղքատությու?նը`անդեմ դեպուտատի անհոգ որոճո?վ: Էլ ինչին հավատամ, օրեցօր թանկացող մի կտոր հացի?ն, հավերժ գործազուրկ հայոց մեծամասնությա?նը , թե մի քանի ծանոթ խնամի տաքուկ տեղերի մենաշնորհներին: 
 Հավատամ, թե չէ, եթե հավատամ, ախր ինչի?ն: Այո', կհավատամ այն կարծրատիպին, որը մեզ դարձրել է խաբեության գերին, բայց փոխել այն, մի?թե ինքնագլուխ ենք, ախր երկրում գործում է հզոր ստվերաին տնտեսություն` իր օլիգարխիայով, և դուք կարծես փորձում եք հիմարացնել մեզ` ժողովրդիս, ասելով` հավատանք, որ փոխենք: Ո'չ, ես ավելի քան համոզված եմ, որ այս բառերը լոկ լոզունգ են նախընտրական պայքարում:
 Այո', դուք ճիշտ եք` "քաղցր լեզուն օձը բնից կհանի", բայց ախր բերանում էլ օձ չի մնացել, 88-ին մի քաղցր լեզու բոլորին դուրս հանեց:
Հավատա?մ: Լավ, հավատում եմ, որ փոխեմ, բայց դու'ք, պարոնա'յք, անգամ վերևների պաշտոնյաներդ, մի պահ անգամ հավատու?մ եք ինչ որ բան փոխելուն: Ես, այո', կարող եմ պայմանավորված հավատալ, պարզապես, որպես Մարդ իմ հայրենիքում, բայց ախր կարողանում եմ հավատալ միայն նրան, որը ոչ մի կետով փոփոխության ենթական չէ, որ ես, որպես ՀՀ քաղաքացի ծեր եմ որպես աշխատուժ, և երիտասարդ, որպես թոշակառու: ԴԱրձյալ հարց է ծագում պարոն նախագահի թյուրիմաց լոզունգին, ինչի?ն հավատամ: Իմ վերացական վիճակի?ն, որը ես պետք է քարշ տամ որպես ինձ սպառող տարիներ նոր ու քմահաճ օրենքի ետևից, որպես ավելորդ: Ահա', ինչին եմ հավատում: Ես արդեն միս ու արյուն առած հավատք ունեմ, որ ինձ անպայման հիշելու են ընտրություններին` որպես կիսակուշտ գլխաքանակ:

вторник, 27 марта 2012 г.

Ամեն անգամ, երբ լսում կամ դիտում եմ Մարգար Օհանյանի դատավարությունը "բենզինի գործով" ակամա քմծիծաղում եմ, հիշելով 90-ականների ՀՀՇ-ականների թալանը նույն գծով, բայց խոշոր չափերի, որը սնուցում էր նույն Լևոնի քմահաճ ու կարճատես վարչակազմին, իսկ ժողովուրդը խարխափում էր ցրտի ու խավարի ճիրաններում: Մի?թե ժողովուրդը իր թևավոր խոսքում երբեք չի սխալվում, այս դեպքում."Ձմերուկ ուտողը պրծնում է, կլեպ ուտողը բռնվում..."

пятница, 16 марта 2012 г.

Ժամանակ

Մարդը հաճախ բողոքում է, թե փոխվել են ժամանակները, բայց ինչ եք կարծում` դարերից եկող միապաղաղ ընթացող ժամանակը ինչպես կարող է փոխվել հանկարծ: Ո'չ, պարզապես փոխվել է մարդը, և յուրաքանչյուր մարդ, ակամա ընտրվելով ժամանակի կողմից փոփոխություն է բերում յուր ժամանակ համար:

Ապագան

Մեր ջոջերը ժողովներում միշտ մի խելոք միտք են ասում.
"Ժողովուրդ ջան, քիչ էլ կացե'ք, ձեր վերջն է, շատ մի' լացեք":

Խորհրդարան

Այստեղ փռված ոհմակը այս գրեշների
Շատ է նման ճահճում խրված գոմեշների:

Թեկնածուն

Որպեսզի դու քեզ ցույց տաս մեզ, նախ դուրս արի ջրի երես,
Ա'յ, անորակ ու աներես,
Որ քեզ կոչենք մա'րդ- առերես:

Պատգամավորին

Դու բարձր ես ինձանից միայն մի աթոռ ու մի խոսափող,
Երեք րոպե` կարգը խախտելով ևս մեկ րոպե,
Սա այն է, ինչին ձգտել ես երեկ և հասել այսօր:

суббота, 25 февраля 2012 г.

Ցավալի է, բայց փաստ է

ՀՀՇ-ի պարագլուխը իրենից բացի ոչ  ոքի խելոք չհամարեց, և եթե կասկածում էր, ապա կամ վտարում էր հայրենիքից, կամ էլ հավերժ "լռեցնում": Հայոց Համազգային Շարժում- հասկանում եմ համազգային շարժման արդյունքում մաշվեց ու անհետացավ ազգիս սերուցքը և ազգս մնաց կախյալ գայլերից, որի նախնիները, ըստ ավանդության գորշ գայլն է` թուրք հասկացությամբ: Եթե  ըմբոստանում եք, կբացատրեմ. եթե հայ են ճիշտ հասկացությամբ, ապա որտեղից նման գայլային ախորժակ, նրանք յուր վարքով իրենց գենետիկական ֆոնդը կասկածի տակ դրեցին: Եվ ես իրավացիորեն կասկածում եմ, որ նման ախորժալի հոգեբանությամբ շարժման հեղինակը կարող է հայ լինել և միաժամանակ այսքան լավ մտածված մրսեցնել յուր ազգին...
Ես` 90-ականների մրսացած ազգիս զավակը, իրավացիորեն ժխտում եմ Լևոնի հայ լինելը և նրան տալիս եմ "գայլ" մականունը, նաև քանի որ այդ տարիներին ես մեծ հավատքով և լավատեսությամբ առաջին անգամ գնացի ընտրության և ընտրեցի անկախ հայրենիքիս առաջին նախագահին: Որքան վիրավորվեցի և խռովեցի նրանից, երբ նույն նախագահը չարաշահեց իր պաշտոնը և ինձ դարձրեց սնանկ ու հիասթափված: Այդ օրվանից, առհամարհելով նրան, ես դադարեցի գնալ ընտրությունների: Իմ խիղճը մաքուր է, բացի առաջին իմ մեծ մեղքից: Ես այլևս չեմ ընտրում...
Հայրենի քարաստանիս իշխում է ուժը, որին ենթարկվում է մի ողջ ազգ: Ուժային դիկտատուրան Հայաստանում անկախության հետ հաստատեց ողորմած ՀՀՇ-ն, որի օրոք քարը քարին չմնքց: Սաստիկ ձմեռ ու ցուրտ էր և' մարդկանց հոգում, և' դրսում. փողոցները լցվեցին անտուն ու անտեղ մեծ ու փոքրերով: Հայրենիքս դարձավ բռնատիրության երկիր, որը և սրբորեն կյանքի են կոչում հետագա նախագահները...

Վատ սովորույթ

Միթե այսօրվա վայ իշխանավորը անցած դավադիրների սերունդը չէ, որ հերոսների թիկունքում բտվում են ու հոռանում, և միթե նրանց ողորմածությամբ չէ, որ իսկական հայերս թառել ենք օտար ափերում:
Հիմա կասեք` միթե վար է, Արտյոմ Երկանյանը այդ աշխարհի հայերի ողորմածությամբ ծրագիր ունի, որում ազգի սերուցքն է, մեծատառով անհատներ, սակայն, ցավով, պետք է նծեմ, որ նրանք հայեր են միայն ազգանունով մնացած, բարեբախտաբար նրանց վրա չի կարող ազդել մեր տեղացի վայ քսակի գերի իշխանավորը...
Ավա~ղ, իմ հայրենիքից միջակության, կաշառասիրության, նախանձի հոտ է փչում, որն էլ ստիպում է իսկական Մարդուն հաստատվել օտար ափերում: Եվ կարծես այդ վատ սովորույթը դարձել է ավանդույթ:

Գնա մեռիր, արի սիրեմ

Տաս տարի պահանջվեց, մինչև Թբիլիսի Թումանյանի տունը ետ բերեցինք. "Տեսնես ում աչքն էր այդ տան վրա, և ինչ հետագա անձնական ծրագիր ունի, թե չե...": Շարունակեմ միտքս, բայց միթե դժվար էր ժամանակին մեր մեծն բանաստեղծին հենց հայրենիքում տեղ ու հնարավորություն  տալ ստեղծագործելու, թե չէ այնպիսի տպավորություն է, կարծես մենք` հայերս տանել չենք կարողանում ազգի կենդանի մեծերին, քանի որ մենակ Թումանյանը չէ նման բախտի արժանացել, միթե կարելի է մոռանալ, թե մեր խավարամետ եկեղեցին ու մտավորականությունը խնչպես հալածեց մեծն հայրենասեր, լուսավորող Խ. Աբովյանին` դարձյալ նույն Թբիլիսին ապաստան տվեց, կամ մեծն երգահան Կոմիտասին, դարձյալ Թբիլիսին:   Հերյուրանք է? Օ~, ո~չ, քավ լիցի:
Երբեմն ինձ թվում է վրացիները ավելի լավ են հասկանում ու գիտակցում մեծն ասելով, քան հայերս: Ցավալի փաստեր, որքան ուզեք, բայց ես համառոտ կավարտեմ, հիշելով նաև մեծն Անդրանիկին, որը վայ հայերիս ողորմածությամբ, նույն բախտին արժանացավ. նա մահափորձից մազապուրծ Երևանից վտարվեց և մինչև մահը մնաց վտարանդի օտար ափերում: Եթե զրպարտում եմ, ապա որն է այստեղ զրպարտությունը, միթե այն, երբ կարճատես Լ. Տ. Պետրոսյանի օրոք ողջ ազգակիցներից մոռացված ու կիսաքաղց, անտերության մատնված, հոգին ավանդեց մեծն գիտնական ու աստղագետ Վիկտոր Համբարձումյանը:
Մենք` հայերս, ինչու ենք անտեսում մեր ցավալի բացերը և օտարներից արդարություրն ենք պահանջում: 

пятница, 24 февраля 2012 г.

***
Կոմունիստական կառավարություրնը թևածելիս գառան մորթով գայլերը դեռ ձևի մեջ էին: Արդեն քսան տարի է գայլերը երթի մեջ են` առանց գառան մորթու...

***
Միթե Ռ. Քոչարյանը աշխարհում դեռ սեփականության պակաս ունի, որ նորից ձգտում է իշխանության:

***
Հոգնած ու ճմրթված, ճարպից այլանդակված խորհրդարանային դեմքերն են որոշողը խեղճերիս ապագան...

***
Միթե այսօրվա հայոց "ջոջերը" կարճամտությունից չէ, որ ջուր են ծեծում...


суббота, 18 февраля 2012 г.

Ռուսական ֆաշիզմը

Եթե Ռուսաստանը լավ երկիր է, ապա միայն ռուսների համար և ոչ նրանց, ով կրում է կովկասցու խարանը և ում անունն է հայ, վրացի, ադրբեջանցի, չեչեն, տաջիկ, ուզբեկ, չնայած այն դառը ճշմարտությանը, որ Ռուսիան դարեր շարունակ զավթողական քաղաքականություն է վարել տիրելու կույր մոլուցքով, և տիրելով կովկասյան աշխարհին, այդ ազգի մեջ ձևավորվել է առանց պատճառի ատելությունը և սպանելու ցանկությունը, որը ակամա հիշեցնում է ֆաշիզմը: 

пятница, 17 февраля 2012 г.

Ճշմարիտ կյանք

Դու', ճշմարի'տ կյանք, որքան դառն ես ու իրական այս անիրական ու տվայտանքների բովում: Օ~, որքա~ն կուզեմ, որ աշխարհը նայի դեպի լուսաբաց, բայց, ավա~ղ, նա արդեն մայրամուտ է ապրում ահավոր ցուրտ մի մայրամուտ, ուր թագավորում է նյութը աշխարհիկ...
Մենք մեր ազգով թափառական
Կերտում ենք մեր նոր ապագան`
Բռնած ճամփան օտարության,
Հալ ու մաշ ենք և դեռ հայ ենք...

Հուսահատություն

Մահվան ստվերն է չոքել աշխարհի բկին
ՁԻԱՀ-ով մեռնում են` փրկություն մուրալով կրկին
Եվ մեռնողն անիծում է իր տնքացող ցավից
Էլ որն է փրկությունը այս անցնող աշխարհից: 

суббота, 28 января 2012 г.

Նախօրեին

-Նա կտապալի ընտրությունները և նորից ետ կգա ինքը,- ինձ սթափեցրեց կողքի խոսող տղամարդը, որը ոգևորված հրապարակ էր հասել շուկայից` գնումները ձեռքին: 
-Նայեցե'ք, նկարի մեջ անգամ նա խրտվիլակի է նման,-նայեցի հարթակին, որտեղից խոսում էր առաջին նախագահը` մատնացույց անելով կիսակառույց շենքին, և ես ետ նայեցի ու տեսա ողջ հասակով ամրացված էր նոր նախագահի հսկա պատկերը:
Այո', նա հաղթողի տեսք ուներ, բայց որքան էլ հպարտ կեցվածք ունենար, ի?նչ կարող էտալ իր ժողովրդին այս քարուքանդ երկրից:  Իմ հայացքը սահեց ու կանգ առավ հարթակին, որտեղից արդեն լսվում էր քոչարին, իհարկե, ռեմիքս արված: Ելույթն ավարտելով` առաջին նախագահը գրպանից հանեց թաշկինակը, սկսեց պարել` սկզբում մենակ թափահարելով թաշկինակը, հետո նրան միացան պաշտոնանկ նախարարները և սնանկ մտավորականները. "Նա ամեն ինչի ընդունակ է".- անցավ իմ մտքով: Քոչարու թեժ պահին ես լքեցի հրապարակը` մի քիչ ամաչելով նրա փոխարեն: Դուրս եկա բազմության միջից, դեռ չէի հասել հյուսիսային պողոտա, երբ հանդիպեցի մի խումբ մարդկանց, որոնք տաքացած խոսում էին, ես դանդաղեցրի քայլերս.
-Որ եկել է, ուրեմն նա կհաղթի,- ասաց միրուքավոր մի տղամարդ:
-Ա'յ ընկե'ր, ի?նչ հաղթել, ի?նչ պարտվել: Նա ընդամենը պատվեր է կատարում, և բոլորն էլ լավ գիտեն: Նա դեռ 90-ականներին թքած ուներ ժողովրդի վրա,- սաստեց միրուքավորին ավելի տարեց մեկը, երբ մի ուրիշն ասաց.
-Ես քաղաքականությունից գուցե բան չեմ հասկանում, բայց մի բան շատ պարզ է: Նա` այդ առաջին նախագահը ոչ մի հստակ ծրագիր չունի, դուք չե?ք նկատել` նա կրկնում է բոլոր անցյալի լոզունգները:
-Իսկ գուցե ունի և դեռ վաղ է,- նորից հույսով խոսեց միրուքավորը, որի պատասխանը նյարդայնացրեց տարեց մարդուն:
Է~հ, միամիտ մարդ արդեն ո?րերորդ օրն է նա ժողովրդին փողոց է հանել և ոչ մի որոշակի քայլ:
-Իսկ ի?նչ եք կարծում պատերազմ կլինի,-ես ակամա մոտեցա և հարցրի: Իմ հարցին պատասխանեց տարեց տղամարդը.
-Ի?նչ պատերազմ, անցյալում դա այլ էր: Նա ընդամենը լավ հռետոր է, իսկ մնացածում հույսը դնում է խելոք գաղափարների վրա:
Նրանց զրույցը քիչ-քիչ վերածվեց վեճի, և ես թողեցի նրանց ու քայլեցի: Այնպիսի տպավորություն էր` կարծես ողջ քաղաքը հեղեղված լիներ ոստիկաններով և զինվորներով: Նրանք այնքան շատ էին, որ ես ստիպված էի քայլել հենց նրանց շարքերի միջով: Նայելով 18-ամյա նորակոչիկներին` ես զարմանում էի` մի?թե... Նրանց ինչու? են հանել ժողովրդի դեմ: Հանկարծ քիչ հեռվից մեկը ինձ էր կանչում, նայեցի` ծանոթ ոստիկան էր: Նա մոտեցավ և զարմացած հարցրեց.
-Դու?, ի?նչ ես կորցրել այստեղ:
-Այստե?ղ, պարզապես քայլում եմ:
-Ես լուրջ հարց եմ տալիս,- նրա պատասխանից իմ դեմքի ժպիտը չքացավ, և ես պատասխանեցի.
-Դե, հետաքրքիր է:
-Այս ամենը քեզ պետք չէ, իմ խորհուրդը` տուն գնա:
-Ինչու?
-Այսուհետ անվտանգ չէ, մեզ հրամայված է գազ բաղ թողնել, կամ ջրի շիթ, իսկ այսօր դեռ ձմռան վերջին օրն է:
-Իսկ ինչու?, և ո?վ է հրամայողը, եթե, ես որքան գիտեմ, նորընտիր նախագահը Մոսկվայում է:
-Ես չգիտեմ, ո?վ է հրամայել, բայց պարզ գիտեմ, որ դա հրաման է և պետք է կատարվի: Ցույցերը կցրեն, իսկ ես չէի ցանկանա դու այնտեղ լինեիր:
-Ինչպե?ս, մի?թե ոստիկանն ու զինվորը նույն ժողովրդից չեն,- զարմացած զայրացա ես:
-Դե գիտես` մեզ համար սա աշխատանք է, և ոչ ոք չի ցանկանում կորցնել այն:
-Պարզ է, մենք որպես ազգ դժբախտ ենք յուրովի,- փորձեցի փիլիսոփայել, բայց...
-Է~հ, ինչ դժբախտ, ինչ բան, տուն գնա' և վե'րջ, ես չէի ցանկանա ընդհարում լիներ, բայց եթե լինի...
-Ես ցուցարար չեմ,- հստակ պատասխանեցի նրան:
-Եթե նրանց մեջ ես, ուրեմն ո?վ ես,-ափսոս այդ պահին կանչեցին նրան, և ես մնացի նայելով նրա ետևից, հանկարծ նա նորից ետ վազեց և ականջիս շշնջաց.
-Տուն գնա', հավատացնում եմ զոհեր էլ կլինեն,-նա վազեց ու խառնվեց ոստիկաններին, իսկ ես, նրա վերջին խոսքերից քարացած, մեկ նայում էի բազմությանը, մեկ զինված ուժերին, մեկ էլ դառնում նայում էի գեր ոստիկանների խմբին, որոնք առանձին կանգնած անտարբեր հայացքով ուղեկցում էին յուրաքանչյուրին և յուրաքանչյուրի մեջ էլ տեսնում էին գործող իշխանության թշնամու: 

четверг, 26 января 2012 г.

Նա անցյալն է

Ես փնտրում էի ուրիշին, որն այդ պահին, կարծես կարդալով իմ միտքը, "Միացու'մ, միացու'մ" վանկատելով, երևաց ամբիոնին: Նա տիրական բարձրացրեց ձեռքը, և երաժշտությունը լռեց: Բարձրախոսից հնչեց վաղուց անցած, բայց ծանոթ ձայնը: Ես, քսան տարի ընդմիջումից հետո, նորից լսեցի նրան: Նա քիչ էր փոխվել, փոխվել էր նրա վերարկուի գույնը և հիմա առանց գլխարկի էր: Ես ոտքից գլուխ չափեցի նրան, և իմ հայացքը մեխվեց ու մնաց նրա վերարկուի փեշին: Վերարկուն հնամաշ էր, իսկ ահա փեշին ծխախոտի այրվածքի հետք կար: Քիչ բարձրացնելով հայացքս` այն մնաց նրա ձյունաճերմակ օսլայված վերնաշապիկին, որի օձիքը նրան ազդեցիկ տեսք էր տալիս: Ես հասկացա, որ առաջին նախագահը հագուստի հարցում անգամ հակասում է ինքն իրեն: Հայացքս, իմ զարմացած լսողության հետ, երկար մնաց նրա շուրթերին, որոնք խոսում էին հանգիստ, բայց ինչ որ տիրական շեշտ կար նրա հնչեղ հռետորական ձայնի մեջ: "Ահա', նրա հաղթանակի ուժը".-անցավ իմ մտքով: Ես երկար չէի կարողանում հայացքս կտրել այդ մարդուց, որը առաջին նախագահի դիրքից հասել էր հրապարակային ցուցարարի: Ես ցավով նկատում էի, որ նա յուրաքանչյուր խոսքի մեջ աշխատում էր անցյալի սեփական սխալներով մրոտել` նորընտիր` դեռ չաշխատած նախագահին: Աղմկող բազմության մեջ ես, անշարժ կանգնած, հայացքս սևեռել էի այդ մարդու վրա և մտովի զուգահեռ անցկացնում անցյալի ու կատարվողի միջև: Ավա~ղ, տարբերություն չգտա: Այն ժամանակ էլ նա եկավ, որպես ընդդիմություն, բայց մնաց որպես հաղթած: Այո', այն ժամանակ, ցավոք, այդպես էր, և պետք է այդպես լիներ, իսկ հիմա`հիմա այն է. նա շրջապատված է պաշտոնանկներով և պարտված է պաշտոնանկներով և պարտվածներով: Ես լուռ հայացքս թեքեցի  ետ և ամենուր տեսա շատ ոստիկանների, հետո հասկացա`նա անզոր է այս ոստիկանների և այն մեքենաների թափքերում խցկված անթիվ զինվորների դեմ: Նորից նայեցի նրան և համոզվեցի, որ ոչ ոք նրա շահերը չի պաշտպանի: Նա անցյալն է:

Ականատեսի աչքերով

 "Պայքա'ր, պայքա'ր մինչև վերջ" դեռ շատ հեռվից այս բառերը հասան իմ ականջին: Այն հնչում էր ռիթմիկ երաժշտության ներքո, և որքան էլ մարդ անտարբեր լիներ կատարվող իրադարձությանը, ակամա քայլերն ուղղում էր դեպի ազատության հրապարակ: Ես մի պահ հապաղեցի, ապա կլանված հնչող երաժշտության ռիթմով, խորացա բազմության մեջ: Հայտնվեցի առաջին շարքում, որտեղից պարզ կարողացա տեսնել անցած ժամանակի երկրի տերերին: Իմ մարմնով սարսուռ անցավ, քանի որ այն ժամանակ նրանց`այդ տերերին կարելի էր միայն էկրանով տեսնել: Իսկ հիմա ես շատ մոտիկից կարողանում եմտեսնել անգամ նախկին վարչապետին` Հրանտին, և մի պահ իմ հայացքը կանգ առավ այդ կարճահասակ, գանգուր մազերով մարդու վրա:  Հանկարծ իմ հայացքը նրանից սահեց ու մնաց հոկտեմբերի 27-ին սպանված հոր որդու վրա, որի հորը չգիտես ինրու?, սպանեցին, հետո որոշեցին, թե նա հերոս էր: Այդ պահին իմ գլխով մի միտք անցավ. "Մենք կենդանի հերոս չսիրող ազգ ենք", որին հետևեց մի ուրիշ միտք, որը պատկանում է հայկական թևավոր խոսքերի շարքին. "Գնա մեռի'ր, արի' սիրեմ": Հետո իմ գլխով մեկ այլ միտք էլ անցավ, որը շատ ավելի նման է հիշողության, երբ ժամանակին խոսում էին` իբր թե Պ. Սևակին նա է... Է~հ, չէ', չի' կարող, դա չար լեզուներն էին... Հետո իմ զարմացած հայացքը ռիթմիկ երաժշտության ներքո սահեց ու մնաց մի քանի օր վարչապետի կարգավիճակում եղած Արամի վրա, որի եղբորն էլ սպանեցին, որ հետո կարգեն սպարապետների շարքին, կարծես կենդանի սպարապետ հայազգին պետք չէր: Լավ, իմ հայացքը հանգիստ թողեց այդ երիտասարդին և սահեց առաջ, որտեղ ես տեսա կառավարությունից խռոված մտավորականների, որոնց յուրաքանչյուրի խոսքի մեջ անձնական վիրավորանք կար, բայց չհասկացա,  ո?ր ժամանակի իշխողներին էր վերաբերում նրանց ըմբոստ ճառերը: Գուցե նրանք չէի?ն գիտակցում, որ այդ օրն են հասել առաջին նախագահի ողորմածությամբ: Գուցե: Իմ հայացքի համար նրանք բոլորն էլ սովորական խռոված մարդիկ էին: 

суббота, 21 января 2012 г.

Հետաքրքիր խաչմերուկ

Երբ աշխատանք եմ փնտրում ինձ ցույց են տալիս դուռը` ասելով, թե մեծ եմ, դե ես էլ քայլերս ուղղում եմ դեպի կենսաթոշակային ֆոնդ, այնտեղ էլ նույն կերպ դուռն են ցույց տալիս` պատճառաբանելով, թե դեռ շատ երիտասարդ եմ: Հիմա շվարել մնացել եմ այս խաչմերուկին ու չգիտեմ, ինչպես անցկացնեմ գոնե մի տասնյակ տարի էլ, որ իրոք ծեր լինեմ` գոյատևելու կենսաթոշակով: Գուցե այս վերոհիշյալ օրենքից բացի կառավարությունն ունի ևս մի օրենք, որ մարդը կարողանա անցնել իր անպետք դարձած տարիքը առանց սնվելու, թե սա հատուկ ծրագիր է. մարդը թոշակին չհասնելու... 

воскресенье, 8 января 2012 г.

Վերադարձ 2004թ.

*** 
 Ես վերադարձա, ու երբ ոտքս դիպավ հայրենի հողին, խորը շունչ քաշեցի` մտածելով, թե իմ տանն եմ, ուր կա ազատություն, ուր չկա վախ, և ես ինձ անտեր չեմ զգա, ու, որ ես իմ երկրի տերն եմ, իսկ երկիրն էլ իմ տերն է, տեր է սիրող մոր նման` բարի և հյուրասեր: Մտածեցի ու հողն իմ համբուրեցի և համբուրեցի հողն իմ հայրենի, խաչակնքելով փառք տվեցի Աստծուն, որ վերջապես կա մի երկիր, որն իմն է և այն էլ անկախ...
  Այն երջանիկ գլխապտույտ պահից անցել են տարիներ. անցել ու սպառվել են նաև իմ սպասումներն ու ցանկությունները, և ես հոգնած, ուժասպառ ու չարաչար խաբված հուսալքություն եմ ապրում:
  Ո?վ ծվեն, ծվեն արեց իմ հավատը, ո?վ. մի?թե ես նորից պետք է բռնեմ օտարության ճամփան: Ես անզոր եմ իմ մայր լեզվով նկարագրելու այն հոգեկան, ինչու չէ նաև ֆիզիկական չարչարանքներն ու նվաստացումը, որ կրել եմ այս մի քանի տարվա ընթացքում աշխատանք որոնելիս:
  Պատկերացնու?մ եք, փնտրում եմ, փնտրում ու ոչինչ չեմ գտնում, գտածս էլ ի?նչ, օրավարձով մի քանի դրամ, դրանով արի ու ապրի այս թանկ ու կրակ հայրենիքում:
   Ասում են` ՀՀ իշխանությունը հոգում է, որպեսզի վերադառնան օտարություն մեկնած բազում հայեր, դե ես էլ եկա, որ զգամ այդ հոգածությունը և հաստատվեմ հայրենիքում: Եկա, որ ապրեմ, սակայն եկա ու տեսա, որ իմ հայրենիքը դարձել է թշվառների և անզգա վաշխառուների երկիր:
  Ոյո', եկել եմ, որ մնամ, մնամ ու ապրեմ իմ հայրենի եզերքում, տվե'ք ինձ աշխատանք, աշխատանք, որը ինձ չի ստիպի զգալ ստրուկի կարգավիճակում: Օգնե'ք անծանոթ հայուհուս: Ո?վ գողացավ իմ հույսերը, և ո?վ փակեց ճանապարհը դեպի լավատեսություն, որով եկա, սակայն չհասա: Ճանապարհ դեպի ժողովրդավար պետություն, և որն է այդ ճանապարհը. շուրջ բոլորը հակառակն եմ զգում:
***
Երեկո է: Ես ուժասպառ աշխատանք փնտրելուց դառնում եմ տուն, և ճանապարհին տեսնում եմ հիասթափված դեմքեր, որոնք անցումներում նստած կամ մոտենում են, կամ աղտոտ փողոցում հաց ու կանաչի վաճառում: Ինչու? հայի կյանքը վերածվեց համբերության, և նա լուռ հանդուրժում է ներքին կեղեքողներին: Ինչու? լռեց պայքարը, ո?վ փոխեց նրա ձևը: Մի?թե մենք այն նույն հաղթանակ կրող ազգը չենք, որ կերտեցինք արցախյան հաղթանակը:
  Ի?նչ անել, ինչպե?ս մի ելք գտնել, եթե իմ պայքարը լիներ պայքար արտաքին թշնամու դեմ, ապա ես գիտեմ, որ գործ ունեմ զենքի հետ, բայց այս պայքարը կռիվ է ինքս ինձ հետ, ախր ես սիրում եմ իմ հայրենիքը, իսկ հայրենիքը ինձ...
  Մտածում եմ` մեկ էլ վեր կենամ գնամ, ախր ու?ր գնամ, ես ինձանից ինչպե?ս գնամ: Սա իմ երկիրն է, և ես, որպես լիիրավ քաղաքացի իրավունք ունեմ աշխատելու և ապրելու: Ես իրավահավասար մարդ եմ, այնպես ինչպես իրավահավասար Աստծո առաջ: Իմ կարծիքով` նույն իրավունքով էլ պետք է ապրենք ու անցնենք բոլորս մեր կյանքի ճամփան:
  ***
  Ողջ տիեզերքում ու?մ ի?նչ հոգն է, թե ի?նչ է կատարվում Հայաստանում: Մենք ոչինչ չունենք աշխարհի ուշադրությունը սևեռելու, որպեսզի այդ մեծ տերերն էլ գոնե շահից ելնելով գան ու կարգ ու կանոն հաստատեն այս կարգազանց երկրում:
  Մեծ տերերին ի?նչ, թե ով է այսօր հաղթում կամ տանուլ տալիս այս քարաստանում և, վերջիվերջո, նրանց ի?նչ, թե ով ում գլուխն է սափրում, և այդ սափրած գլուխը ում գլխին են կարգում:
  Անօրինականությունը եղել է բոլոր ժամանակներում, բայց այսքան հաստատված և այն էլ սկսվի պետական այրերից, և որոնք ուռճացան ստվերային տնտեսության հաշվին, այ սա նոր տեսություն է, ինչպես աշխարհի մի քանի հետամնաց երկրներում, այնպես էլ Հայաստանում:
***
Կորցրել եմ այն ժամանակը, երբ ազգս մի բռունցք դարձած փորձում էր գտնել պետականություն և անկախություն, չէ? որ այն դարեր շարունակ քաղցր երազ է եղել յուրաքանչյուր հայի համար: Գտա'նք: Գտանք և' պետականություն, և' անկախություն, սակայն դարձյալ սայթակեցինք, ա~խր կորցրեցինք ամենակարևորը` պետական այրերի մարդկային կերպարը, որից պետք է ծնունդ առներ ժողովրդավարությունը, և իմ հայրենիքի անկախությունը կայացած համարվեր:  Չկայացավ: Չկայացավ, քանի որ ժողովրդի ոտքի տակ լպրծուն քար հայտնվեց, և այդ քարը բերովի էր: Հարց եմ տալիս. մի?թե հայ ժողովրդի ազատությունը չի վերածվել անտերության:
***
Ես կհարմարվեմ իմ նորմալ կենցաղի փլուզման հետ, եթե գոնե երեկվա Արցախյան հաղթանակի կայացման խնդիրը այսքան անորոշ չլիներ: Եթե ես կարողանայի ինձ վերագտնել Արցախում: Ախր Արցախը դարձել է կոռումպացված և ստվերային: Այնտեղ օրենքը դուրս է մնացել օրենքից և մտել ուրիշ մի խաղի մեջ, քանի որ վարչակազմի հիմնական կորիզը Հայաստանում խաղից դուրս մնացած աչքածակեր են: Այո', վարչակազմը ծառայում է անօրինականությանը, Արցախում համատարած հատվել են ու հատվում են արժեքավոր շատ ծառեր, իսկ գետերում էլեկտրականության միջոցով անխտիր վերացվում են ծատ արժեքավոր ձկնատեսակներ, դեռ չասած` թե ինչ անգթորեն, այն պարազիտ վարչակազմը, իր հաճույքի համար վերացնում է առանց այն էլ աղքատ կենդանական աշխարհը:
  Ձե'զ եմ հարցնում, հայրենասե'ր հայեր. ցանկացած դիտորդ` լինի դա ամերիկացի, թե եվրոպացի, հայամետ , թե ոչ, մի?թե իր քվեն կտա նման ժողովրդի օգտին, չէ? որ մինչև Արցախի անջատումը հարևան երկրից, այնտեղ բնություննը դրախտ էր:
  Պարզվում է, որ, ցավոք, իմ ազգի մեջ վատը մեծամասնություն է կազմում, թե չէ էսպես չէր լինի: Է~հ ի?նչ արած թացն էլ չորի հետ վառվում է: Լավ ասենք, մի քանի տարի էլ լավ ապրեցին, բա հետո, նրանք չեն մտածում, թե ինչ են թողնում եկող սերնդին:
***
  Ամեն անգամ, երբ դուրս եմ գալիս փողոց, առաջին քայլն անելու նոր սկսվող օրվա, և այդ միտքն է` աշխատանք գտնելը, և հենց այդ առաջին քայլն էլ հիասթափություն է բերում, և չի լքում այն զգացումը, որ հայրենիքում նոր խաղ է սկսված, և իմ նման բազում մարդիկ դուրս են մնացել այդ խաղից, և որ խաղի կանոնները փոխվել են, և այդ խաղում հաղթողներ չկան: Կա միայն քծնանք և միշտ ձևանալ, թե հաղթել չգիտես, և այդ կանոններին ծառայում են նրանք, ովքեր գտել են ապրելու նոր ձևը:
  Ես էլ գիտեմ ապրելու ձևը, սակայն այդ ձևի հնարն եմ կորցրել, կորցրել եմ այն ժամանակ, երբ կորցրեցի հասկանալ մեր պետական այրերի այսպես վարվելու պատճառը:
  Է~, օգնություն մուրացող պետականությունը երբեք չի հոգա ժողովրդի կարիքը, եթե նույնիսկ ցանկանա` մի պարզ պատճառով. մեր պետական ապարատում աշխատող տղաներն էլ են ուզում գոնե արտաքինից նմանվել այն երկրների ներկայացուցիչներին, որ իրենք էլ հաշվեհամար ունենան շվեյցարական  բանկում, որ իրենց կանայք ու երեխաներն էլ հանգստանան այն էկզոտիկ կղզիներում, և որ իրենց սեղանին էլ լինի ինչ սրտներն ուզի... Բա?...
  ***
Լինում են պահեր, երբ հերթական անգամ գլուխս խփում եմ պետական այրերի փակ դռներին և ուզում եմ էդ ցավացող գլուխս առնել ափերիս մեջ ու գոռալ: Մեկ էլ մտածում եմ` ախր լսող չկա, ու?մ ինչ, թե մի գլուխ էլ հուսահատ ճչում է... Ցավալին այն է, որ ինչ կատարվում է իմ հայրենիքում ո'չ թուրքի ձեռքի գործն է, ո'չ թաթար-մոնղոլի, ո'չ պարսիկի և ո'չ էլ մի պատմություն դարձած թշնամու, այլ հենց հայն է հային այսպես խեղում, հոգով անդամալույծ դարձնում: Բա որ մեր հայոց այրերը այսպես ոգևորված սկսել են ժողովրդի հոգու թալանը, չե?ն մտածում, որ վաղը օտար մեկը ոտնձգություն անի մեր սուրբ հողի վրա, էդ խեղճ ու կրակ, թալանված հոգով ժողովրդից ի?նչ զինվոր պետք է դուրս գա, որ հայրենի սահմանը պաշտպանի, թե? հույսները դրել են ռուսի վրա:
  Օ~, ոչ չարաչար կսխալվեն դարձյալ, չէ? որ "ուրիշի ձի նստողը շուտ է իջնում": Միշտ պետք է հիշենք 1915 թվականը, երբ ռուսի ողորմածությամբ կորցրեցինք Էրզրումն ու Մուշը, իսկ 1921-ին էլ նույն հաջողությամբ Ղարաբաղն ու Նախիջևանը:
  Ինչու? հայոց պատմության մեջ չկա շրջադարձ, որ ունենա շլացնող հաղթանակի պատմական էջեր, որ մարդ կարդա ու զգա, որ հեռու չէ այն օրը. երբ ինքը կունենա հզոր հայրենիք:
  Օ~, քավ լիցի, ես չեմ ժխտում, իհարկե, կան հերոսներ, սակայն ի?նչ, բոլորի վախճանն էլ պարտությունն է կամ մատնությամբ սպանությունը: Էնպես որ ժողովուրդը չի սխալվում "Ձուկը գլխից է նեխում"... Ես մի ցավոտ բան եմ նկատել, երբ ճիշտ ես ասում կամ գրում, կարծես սկսում ես ակամա բողոքել: Մի?թե հայի եսը դարեր շարունակ իր տունը չի քանդել, քանդում ու կքանդի: Էս հազարամյակների պատմությունը մեզ` հայերիս դաս չի լինում, խրատվենք ու ես-ից անցնենք մենքի, որն, անկասկած, միշտ վերածնող հաղթանակներ կբերեր: Ախր հոգնել եմ ես-ից, մենքի անցնել էլ չեմ կարող, իսկապես մենակ եմ ու մոլորված. մարդ էլ մոլորվի? իր հայրենի եզերքում...
  Մի չար կատակ էլ է նոր կյանքի կոչվելն իմ երկրում, երբ ինչ որ բան ես ուզում ձեռնարկել կամ մի բան ես ուզում դու էլ ունենաս, հազար տեր կգա ու գլխիդ կկանգնի, բայց արի ու տես ընդհանուր վերցրած անտեր է երկիրը. այ քեզ քաղաքականություն...
  Աստված ինձ արարել է և տվել աշխատելու շնորհք և իմ աշխատանքով ապրելու, երեխա մեծացնելու, իմ նույն այդ աշխատանքով հայրենիք սիրելու և հզորացնելու, և այս ամենի հետ Տերն ինձ արարել է նույն կերպով այն մեկի, որն այսօր ինձանից խլել է իմ իրավունքը:  Հիմա ասացե'ք իմ ինչի?ն է պետք այն օրենքը, որի մեջ չկա իրավունք և որի մեջ ինձ պատին է սեղմել ուժը, և այդ ուժը Աստծո կամքը չէ արդեն, այլ մեր հայոց "ողորմած մեծերի"...
  ***
  Երբ դուրս եկա օտար երկրից, էնտեղ ասացի,-"գնում եմ ապրեմ"- ասացի, մտածեցի ու վերադարձա: Սակայն եկա, ի?նչ տեսա: Եկա ու տեսա իմ երկրի նաիրյան դալար բարդին գլուխը կախած խորը վիշտ ունի և առանց Չարենցի ոչ մի ելք չունի, եկա ու տեսա նրա վզին ցախ ու փայտի պլան դրած, չգրված օրենքով, հատում են ու հատում առանց ափսոսանքի, և եղբայրական երկրի կանաչապատումն անգամ հայրենիքում հաստատված նոր կարգերը սխալ հանեցին անտառներին` նոր տեսք տալով. կոճղերի պատը...
   Եկա ու շատ բան տեսա, քաղաքական աշխարհում չլսված ու չտեսնված այնպիսի բաներ, որ գործում էր հատուկենտ երկրներում` ի թիվս Հայաստանի: Եկա ու տեսա ժողովրդից շատ կուսակցություններ, որոնք գաղափարով մեկը մյուսի կրկնությունն էր: Ես սա հենց այնպես չեմ գրում: Երբ նոր էի վերադարձել, տեսա երկրում օրենքը չի գործում, որոշեցի իմ լավատեսությունը իսպառ չվերածել հոռետեսության: Դիմեցի կուսակցություններին. որի դուռը ծեծեցի, պարզվեց, որ նրանցից յուրաքանչյուրը ուրիշ ցավով է տառապում.մեկը դուրս է մնացել իշխանության շարքերից և ուզում է մուռ հանել, մյուսը ոչնչով աչքի չի ընկնում, պարզապես կուսակցություն է էլի, թող լինի, մեկով ավել, մեկով պակաս, ի?նչ է խանգարում:
  Էսպես փորձեցի ժողովրդի գլխին փորձաքար դարձած բոլոր կուսակցությունների համը և մի ցավալի բան պարզեցի ինձ համար. ժողովրդին պառակտող ուժը հենց վերոհիշյալներն են: Դե պատկերացնու?մ եք` կառավարությունը որքան էլ վատը լինի, նա մեկն է, և ժողովուրդն էլ  է մեկը, իսկ պատկերացնու?մ եք` որքան կուսակցություն, այնքան էլ ժողովուրդ, և ցավալին այն է, որ այս երևույթը մեր պատմության մեջ նոր բան չէ, այս բազմակուսակցությունների գաղափարը միշտ էլ հանդիսացել է երկրի ջլատող գլխավոր ուժը:
***
  Ինձ համար հերթական օրվա առավոտը սկսվում է փնտրումով, որին ուղեկցում է մի հոգնատանջ հույս` հույս, որը քանի քանի տարիներ չարիք է դարձել հայ ժողովրդի գլխին: Արդեն մեկ տասնամյակից ավելին է, ինչ ամբիոնից մեզ կերակրում են հույսով, հույս, որ հաճախ մեռնում է, և ամեն մի մեռնող հույսի հետ մի հայ շինական պակասում է հայրենիքից. նա գնում է շենացնելու օտար քաղաքներ և այնտեղ ապրում այն հույսով, թե մի օր հայրենիքը իրեն տուն է կանչելու...
  Ինչու?, երբ ես աշխատանք եմ փնտրում նման եմ մուրացողի, տպավորությունն այնպիսին է, որ ոչ թե փնտրում եմ, այլ մուրում: Ինչու? է զգացողությունն այսքան ստորացուցիչ, գուցե աշխատանք տվողը ստրկատիրության բնազդ ունի, կամ նրա մեջ գլուխ բարձրացրած նյութապաշտության քաղցը սպանել է նրա մեջ ժամանակի զգացողությունը, որ սա ոչ թե 14-րդ դարն է, այլ 21: Իմ հայրենիքի ամեն մի անկյունում առկա է կարոտը, ուրախ և կոշտ ժողովրդի կարոտը, կառուցող ձեռքի: Եվ ոչ այն ձեռքի, որ այսօր իր բարեգործությամբ ծախսում է բազմաքանակ վանքեր կառուցելուն: Ակամա ժպիտ է առաջանում դեմքիս այն մտքից, թե մի քանի տարի հետո յուրաքանչյուր տեղացի հայիս մեկ վանք է ընկնելու: Բա որ էսպես գնանք, մեր խոյացող վանքերում էլ աղոթող չի լինի, բա որ աղոթող չլինի, բա մեր մեծերի  մեղքերի համար ո?վ պետք է մոմ վառի և Աստծո առաջ մեղա գա: Այո', կարոտ է կառուցող ձեռքի, այն ձեռքի, որ կոչվում է ժողովրդի ձեռք, ոչ անհատ վաշխառուի, որ խանութ շինելուց բացի ուրիշ բան չգիտի: Չգիտեմ, բայց էսպիսի ձեռք, որքան ուզեք: Հայրենիքս չունի այն ձեռքը կառուցող, որ պետք է շենացնի հայոց ոստանը, հայկական գյուղը, արարող ձեռքի շնորհիվ թոթափի ավերականման տեսքը: Այո', կուզեի` երկիրս ունենա այն հզոր ձեռքը, որն ունենա կառուցելու բանալին և այն չի օգտագործի իր անհագ ափը լցնելուն:
***
   Երբ հերթական անգամ քայլում եմ Երևանի փողոցներով, սիրտս ցավում է ու մոռանում եմ իմ դառը վիճակը, երբ տեսնում եմ իմ քաղաքամայր Երևանի մութ ու վանող փողոցները կամ մայթերից կարոտ ճանապարհները, ուր նախկին մայթերի վրա շարված են անթիվ, անկանոն բենզալիցքակայանները, մեկը չկա հարցնի. այս տգեղությունը մինչև ե?րբ, մինչև ու?ր, և ո?վ է այն անճաշակ քաղաքապետը, որը թեև զուրկ է գեղագիտությունից, սակայն քաղաքապետ է : Ես հասկանում եմ, և ինքը քաղաքապետը պետք է հասկանա, որ քաղաքի տեսքը քաղաքապետի դեմքն է և ցանկացած շինարարական անկարգություն քաղաքապետի արատն է և ինքը` քաղաքապետը պետք է վիրավորվի իր անձը արատավորող վարքաբեկողից: Ախր մենք` հայերս, ընդամենը մի մայրաքաղաք ունենք, թե քաղաք, թե մայրաքաղաք, ուրիշ երկրների պես չունենք տասնյակ զարգացած արդյունաբերական քաղաքներ: Միայն մի հատիկ քաղաք, էն էլ հազիվ կաղալով փախչում է օրինազանցներից:
***
   Իմը տիրելու հույսով վերադարձա և հիմա սարսափում եմ հավերժ կորցրածի վախով: Ես այս ամենում մի բան եմ հասկացել և վստահ եմ, որ մինչև չվերանա էս "ախպերական" առ ու ծախը ոչ ես կգտնեմ իմը, ոչ էլ իրենցը կորցրած բազում հայեր...
  Կարծես թե ոչ մի տեղ ոչինչ չմոռացանք, բայց ինչու կորցրեցինք: Կորցրեցինք, երբ հավատացինք, երբ վստահեցինք "ախպերներ" դարձած մի քանի արկածախնդիր "ազգասերների": Այդ բոլոր տղաներն էլ ամեն հարցից մի քիչ գլուխ հանելով եկան ու հայ ազգին տնից հանեցին փողոց ու էն հանելն էր` մինչև միամիտ ազգս սթափվեց, ետ դարձավ տուն, տեսավ այդ նույն "քաջ" տղաները հասցրել են լույսն էլ կտրել, ջերմությունն էլ, և հայ մարդը մնաց խավարում հոգեպես թե ֆիզիկապես: