суббота, 4 мая 2019 г.

Հրաժեշտը մնաց բացակա Յուսուֆի համար (596-րդը)


Առավոտյան երկինքը պարզ էր։ Աշնանային ցողն, ինչպես միշտ, արծաթապատել էր կանաչը։ Գուցե այն հեքիաթային գեղեցկություն ուներ, բայց սառեց մնաց՝ որպես մի ցուրտ բեկոր, երբ բակ մտան ավտոբուսները։ Քայլեցի վրան, մնացի նստած՝ աշխատելով դուրս չգալ, հրաժեշտ չտալ հարազատ մարդկանց, բայց, հևալով եկավ Նեդան, բերեց խոստացած բաճկոնը և ճամփորդական պայուսակը, դեռ հրաժեշտ չէի տվել նրան, երբ եկավ  Խալեդը։ Նեդան բազմանշանակ ժպտաց և  դուրս եկավ, խոստանալով զանգել։
-          Եկա հրաժեշտ տալու, վերջապես դուրս եմ գալիս այստեղից,- սկսեց Խալեդը՝ բարձր տրամադրությամբ։
-          Այո՛, դու արժանաի ես, շատ երկար սպասեցիր։
-          Դե գնամ, անպայման կզանգահարեմ,- ասաց նա և գուցե ընդմիշտ հեռացավ իմ կյանքից։
-          Ջանո՜,- դռնից կանչելով՝ եկավ Սևդան,- գնում ենք, եկա հրաժեշտ տալու, անպայման կզանգահարեմ,- ասաց նա ևս և սկսեց լաց լինել, ապա գրկեց ինձ,- որքա՜ն կուզենայի միասին տեղափոխվեինք, և մենք միասին ապրեինք,- երանությամբ արատաբերեց նա, և իսկապես այդ սրտաբաց ու բարի կինն արժանի էր լավ կյանքի։
Հրաժեշտը մնաց բացակա միայն Յուսուֆի համար, նա գնաց՝ առանց հրաժեշտի։
Ողջ ճամբարային ժամանակի ընթացքում առաջին անգամ հնչեց հեռախոսի զանգը՝ տեղափոխվելուց երեք օր հետո, զանգահարեց Խալեդը։
-          Բարև,- բացականչեց  նա։
-          Բարև,- իսկապես ուրախացա, քանի որ բոլոր «հարազատ» դեմքերից նա զանգահարեց,- Ինչպե՞ս ես։
-          Լավ եմ,  քաղաքից մի քիչ եմ հեռու։
-          Մենա՞կ ես, ո՞ր քաղաքն է։
-          Մի տղա էլ կա հետս, բայց  յուրաքանչյուրս իր սենյակն ունի։ Կոբլենց քաղաքն է։
-          Ուրախ եմ քեզ համար։
-          Իսկ քեզանից ի՞նչ կա։
-          Ոչինչ, առայժմ նույնն եմ։
-          Գուցե հաջորդ շաբաթ լինի։
-          Չեմ կարծում։
-          Ինչու՞,- զարմացավ նա։
-          Ամբողջ գումարը ստացել եմ երեկ։
-          Ա՜, պարզ է,- պատասխանեց նա՝ իսկապես տխրելով։
Հրաժեշտ տալով,  հեռախոսը խնամքով դրեցի սեղանին՝ սպասելով հաջորդ զանգին, բայց օրն անցավ՝ առանց հաջորդի։

Комментариев нет:

Отправить комментарий