четверг, 16 мая 2019 г.

Երբ հացի համար վճարեցի չորս եվրո (596-րդը)


 Նախկին հոթելի առաջին հարկը ջեռուցվում էր գիշեր ու զօր, և մենք անկարող էինք նվազեցնել կամ ավելացնել այն։  Ինքս, գիտակցաբար անհանգստանում էի հետևանքի համար, քանի որ ջեռուցումը բավականին թանկ հաճույք է այդ երկրում, բայց տաք երկրների ժողովուրդների համար, ինչպիսին Աֆրիկան և Սիրիան է՝  չկա ավելի տաքություն, առավել ևս ձմռանը՝ Գերմանիայում։ Ֆաթիման միշտ ոտաբոբիկ էր ու տաք հագնված,  Սոմալին նույնպես միշտ վերարկուով էր, բոբիկ ոտքերով՝ երկուսն էլ գլխաշորով։
Մի անգամ մեզ մոտ եկավ գյուղապետը, հանեց առաջին օրվանից մուտքին կախված հինգ կանանց անունների ցանկը՝ կախեց նորը՝ երկուսը պակասեցրած, այնուհետև յուրաքանչյուրիս իր մայրենի լեզվով տվեց նույն բովանդակությամբ մի տեքստ։ Նա հարցրեց մեր խնդիրների մասին։ Մենք էլ մեր հերթին փոքրիշատե կարողացանք ներկայացնել մի քանիսը, որոնց թվում էր հեռուստացույցը և հատակին ընկած դռան բռնիչները։ Իհարկե նաև դռների բանալիների մասին։ Նա գնաց, ծանրացած մտքով, սակայն  խոստացավ օգնել։
Տեքստերից արաբերեենը չեմ կարող ասել ինչպես, սակայն հայերեն թարգմանությունն ընդամենը առանձին բառեր էին  շարված, առանց որևէ միտք արտահայտելու։ Պարզվեց՝ ինքս պետք է կռահեի գրվածի միտքը, և պարզեցի ինչի՞ մասին էր այն․․․  Գյուղը խանութ չուներ, բայց շաբաթը երկու անգամ որոշակի ժամերի մեքենան մթերք էր բերում։ Իհարկե, ուրախացա և հոգուս խորքում սպասում էի այդ մեքենային։ Եկավ օրը, և Ֆաթիմայի հետ շտապեցինք գնումներ կատարելու, բայց երբ ծանոթացանք գների հետ, ինքս ակամա ետ քաշվեցի, քանի որ եթե երկու անգամ առևտուր անեի նույն մեքենայից, ապա ամսվա մնացած մասը պետք է միայն ջրով յոլա գնայի, ուստի մեկ անգամ գնումներ կատարելուց հետո, երբ մի հացի համար վճարեցի չորս եվրո, իմ ամսեկան վճարվող մինիմալ զամբյուղից, տխրեցի և մոռացա մթերք բերող մեքենայի գոյության մասին, որքան էլ այն շաբաթական երկու անգամ իր ներկայությունը հիշեցներ երկար ազդանշանով։

Комментариев нет:

Отправить комментарий