четверг, 2 мая 2019 г.

Մարդը վատին ավելի արագ է ընտելանում (596-րդը)


Նախաճաշի ժամն էր։ Կանայք, հավաքված զուգարանների մոտ, աղմկում էին։ Սպիտակ գլխաշորով կինը խոսում էր բոլորից բարձր ու քաշում էր՝ միշտ իր հետ քայլող երիտասարդի թևից, մյուսը՝ Սևդան էր։ Վերջինս կուչ էր եկել և քիչ էր մնում լաց լիներ, ինչին նպաստեցի իմ հարցով;
-          Ի՞նչ է պատահել։
-          Ես տեսա, թե ինչպես նա իր հետևից թողեց աղբն ու դուրս եկավ։ Հիշեցրի այդ մասին, հարձակվեց ինձ վրա,- հազիվ արտաբերեց նա և սկսեց լաց լինել։
Այդ պահին դեպի վրանը վազեց սպիտակ գլխաշորով կինը, մի քանի րոպե հետո, հագուստը փոխած, նորից ետ եկավ, և կարծես ոչինչ էլ չէր պատահել։ Նա հանգիստ էր։ Սևդան շվարած նայեց նրա հետևից։
-          Տեսա՞ք, թե որքան ճարպիկ հնարք բանեցրեց։
-     Այո՛, բայց պետք է հեռու մնալ նրանցից,- ոչ պակաս վախեցած՝ իբր խորհուրդ տվեց Կաման։
-          Նրանք անկաշկանդ են ու վայրի։
-          Արի մոռանանք նրանց, մեր ասելով ոչինչ էլ չի փոխվելու,- ավելի շատ անզորությունից խորհուրդ տվեցի նրան։- Ե՞րբ եք դուրս գալիս ճամբարից։
-          Բոլորի հետ՝ «տրանսֆերի» օրը։
-          Ուրեմն բան չմնաց։
-        Այո՛, չզարմանաք, բայց, կարծես, սովորել եմ այս կյանքին և մի տեսակ չեմ ուզում գնալ։
-           Ցավոք մարդը վատին ավելի արագ է ընտելանում։
-          Իսկապես․․․, եկե՛ք գնանք թեյ խմենք, հետո կգնաք,- առաջարկեց Սևդան։
-          Ես գործի տեղից դուրս եկա՝ աղմուկը լսելով, այլապես կգայի,- ասաց Կաման և գնաց։
-          Ես էլ նախաճաի հետևից էի գնում, աղմուկն ինձ բերեց այս կողմ, կգամ քիչ հետո։
-          Արդեն չեմ աշխատում, կսպասեմ, ժամանակ շատ ունեմ։

Комментариев нет:

Отправить комментарий