пятница, 3 мая 2019 г.

Բարեպաշտ մուսուլմանը (596-րդը)


Վաղ ծեգին, երբ դեռ նոր էի ուզում դուրս գալ դիմավորելու հերթական լուսաբացը՝ սիրիացի փոքրամարմին, արևահար մուսուլմանն արդեն վերադառնում էր նամազից՝ մրսած ու արագ քայլերով․․․ Լուսաբաց, որ միշտ փաթաթված էր լինում մշուշով, իսկ ցուրտը բոլորին քշում էր վրաններ, այդ հոգնատանջ ու տխուր մարդուն չէր խանգառում, աղոթելու օրվա մեջ երեք անգամ։   Նա միայնակ էր՝ առաջին վրանից։ Երբեք խանութ չէր գնում՝ ուտում էր, ինչ տալիս էին ճաշարանում և աղոթելուց հետո,առած ավլելու պարագաները ժրաջանորեն մնացած ամբողջ ժամանակը մաքրում էր բակը և լուռ կորչում իր անկյունում քնելու։ Մի առավոտ էլ մակեդոնացին մենակ էր ավլում։ Սիրիացի արևահար տղամարդուն ընդամենը երկու շաբաթ հետո «Transfer» արեցին։

Комментариев нет:

Отправить комментарий