пятница, 24 мая 2019 г.

Երբ ցուրտը վեր է ածվում կայուն սառնության (596-րդը)


Երբ երկու երկար ու ձիգ ամիսներ համարյա մենակ տոկում էի ցուրտ հարկում՝ ոչ ոք չլսեց իմ գանգատը և չհիշեց իմ գոյության մասին և ընդամենը մի քանի օր էր, ինչ Ֆաթիման և Սոմալին վերադարձել էին, սոցիալը յուրաքանչյուրին տրամադրել էր  էլեկտրական ջեռուցիչ, որը անչափ թանկ հաճույք էր, որպես ծախսատար։ Ինչպես միշտ նրանք չէին անհանգստանում խափանված ջեռուցման համար, չէին անհանգստանում նաև զօր գիշեր աշխատող էլ․ ջեռուցիչների համար։
Նորից հարմարվեցի ցրտին, մինչև  մի առավոտ Սոմալին հիշելով ընկերներին, գնաց, տաքացուքիչը թողնելով ինձ։ Իհարկե անչափ ուրախացել  էի և ցրտից անզգայացած մատներով շտապեցի այն  քարշ տալ իմ սենյակ։ Հաջորդ առավոտյան  հնչեց դռան զանգը։ Մինչև սենյակից դուրս կգայի, այն բացեց Ֆաթիման։ Ներս մտան երեք տղամարդ, նրանցից մեկը՝ առաջին օրվանից մեզ  ծանոթ Մանֆրեդն  էր, իսկ մյուս երկուսն անծանոթ էին։ Մանֆրեդը մոտեցավ ինձ։
-          Spezialist,- շշնջաց ականջիս, ցույց տալով  եկածներից մեկին։
Իմ իմացած լեզվով գլխով արեցի՝ որպես հավանություն և ուրախության դրսևորում, որին համեմեցի թեթև ժպիտով։ Նա մոտեցավ, բացեց կաթսայատան դուռը։ «Spezialist»-ը, որի արտաքինը հուշում էր նրա արևելայն ծագման մասին, սկսեց արագ կարգավորել համակարգը՝ պտտելով արդեն հարյուրավոր անգամներ պտտած կարգավորիչները։
Սպասում էի  սենյակում, երբ դուռը ծեծեցին։ Առաջինը ներս մտավ Մանֆրեդը։
-          Օ՜, ցուրտ է,- բացականչեց նա։ Այնուհետև եկավ «Spezialist»-ը։ Քանի որ,դեռ ամիսներ առաջ, կարգավորիչը պտտելիս մնացել էր Սոմալիի ձեռքի մեջ, ուստի նա արագ կարգավորեց բանալիով, նույն արագությամբ դուրս գնաց։ Գերմանացին նայեց ինձ ժպտաց։
-          Կես ժամից տաք կլինի,- շշնջաց նա, հետևելեվ «Spezialist»-ին, իսկ ինձ համար արդեն մի տեսակ միևնույն էր, քանի որ հունվար ամսից կոփվում էի մենաստանում և ցուրտն ինձ համար վեր էր ածվել կայուն սառնության։

Комментариев нет:

Отправить комментарий