воскресенье, 5 мая 2019 г.

Սիրիացի արաբ ընտանիքը ճամբարը լքեց աննկատ (596-րդը)


-          Ջանի՜, «Տրանսֆե՜ր»,- ընդառաջ ելավ սիրիացի ծերուկը՝ ուրախ բացականչելով։
Իհարկե դժվարացա միանգամից մարսել լսածս, ուստի ներս անցա, մնացի փլված մահճակալին։ Այդ ընտանիքն այնքա՜ն նոր էր՝  անգամ չէր հասցրել մարդավարի ծանոթանալ ճամբարին և արդեն «Transfer» ուներ։ Մինչև հաջորդ առավոտ նրանք շարունակ պատրաստվում էին, մեկ հավաքելով ճամպրուկները, մեկ նորից վերադասավորելով։ Լուրը լսելուց հետո, աղջիկն անմիջապես լքեց իմ երկրորդ հարկը, նորից թողնելով չհարդարված անկողինը և այդ փաստը ստիպեց ինձ հիշելու Նաիրիին, նորից տխրելով։
 Սիրիացի արաբ ընտանիքը ճամբարը լքեց աննկատ և «իմ մահճակալով» նորից հայտնվեցի միջանցքին մոտիկ, երբ տարան նրանց մահճակալները։ Մակեդոնացին շտապեց սեղան և աթոռներ տեղավորել սիրիացի ծերուկի մահճակալների տեղում, ստացվեց անմիջապես իմ մահճակալի կողքին, որպեսզի իր իմացած  գերմաներենը ուսուցաներ մյուս փախստականներին։ Ակամա դարձա դասընթացների մասնակիցը։  Նրանք այնտեղ նստում էին մինչև ուշ երեկո՝ ոչ այնքան գերմաներեն էին սովորում, որքան աղմկելով զրուցում էին։ Մակեդոնացին ամեն օր կրկնում էր նույն նախադասությունը, այն նույնիսկ ես էի անգիր  արել, բայց երբեք պետք չէր գալիս խոսքի մեջ, ուստի շուտով մոռացա։
Մինչև ճամբարային վերջին օրը Այան մնաց իմ միակ, անփոփոխ հարևանը, նա հիմնականում նստում էր մահճակալի երկրորդ հարկում և միշտ, ուրախ տրամադրությամբ, ծամոն հիշեցնող կոնֆետներ ծամում՝  երբեմն չմոռանալով հյուրասիրել նաև ինձ, գլխիվայր կախվելով իմ դիմաց՝ սեղանի վրա։

Комментариев нет:

Отправить комментарий