понедельник, 13 мая 2019 г.

Մանեն (596-րդը)


Դեռ Թրիրում, երբ ճամբարից տարել էին լուսանկարելու, այնտեղ խնդրեցի նրանց, որպեսզի գտնեն Մանեի հասցեն Գերմանիայում։ Որքան փորփրեցին՝ ոչինչ չգտան և մնացի թևաթափ։ Այն օրից անցել էին ամիսներ և այդ ողջ ընթացքում և հուսադրվում էի և հուսահատվում, երբ մի երեկո հնչեց հեռախոսի զանգը․
-          Ալլո, մամ, ես եմ՝ Մանեն,- անսպասելի լսվեց հեռախոսի միջից։ Տեղում քարացա և որպեսզի չտապալվեմ գետնին, նստեցի,- Ալլո, մամ, ինչու՞ չես խոսում։
Հեկեկոցը խեղդում էր բառերս, բայց աշխատում էի հավաքել ինձ, վերջապես ստացվեց․
-          Մանե, ինչպե՞ս գտար ինձ, որտե՞ղ ես։
-          Անյաին հիշու՞մ ես։
-          Ինչպե՞ս չեմ հիշում։
-      Նրան ճամբարից գիտեմ, միասին ենք եղել, երեկ զանգահարեց,  պատմեց քո մասին և արդեն կասկած չունեի, որ դու ես։ Վաղը կգանք քեզ տեսության։
Այլևս չառարկեցի, ինձ մնում էր լուռ համաձայնվել, որքան էլ նրա համար ճամփորդությունը հեռու և հոգնեցուցիչ լիներ։
Առավոտը ցուրտ ու ամպամած էր։ Տանից դուրս գալն այնքան էլ հաճելի չէր, բայց գնալու պատճառը հաճելիից վեր էր։ Ֆաթիման չուզեցավ մենակ մնալ, եկավ ինձ հետ։ Գուցե վախենու՞մ էր մենակությունից․․․ Գուցե․․․
Ամեն անգամվա պես ավտոբուսը համարյա դատարկ էր՝ միայն մի քանի ազուլներ էին և անցած անգամվա գերմանացի թոշակառուն՝ առջևում նստած։ Ավտոկայանում  բավականին սպասեցինք մինչև կայարանից եկավ հերթական միջքաղաքային ավտոբուսը։ Դեռ ավտոբուսի մեջ  ճանաչեցի Մանեին։ Նա եկել էր ամուսնու՝ Մաքսի և մեկ տարեկան Էռնայի հետ։ Փոքրիկին առաջին անգամ էի տեսնում։ կա հանդիպում, երբ ավելորդ են լինում բառերը և լուռ ու ատտասվախառը մենք փարվեցինք իրար։  Հուսահատության նոպան իմ մեջից նահանջեց։
-          Իմ աղջիկն է,- ներկայացրի Ֆաթիմային, նա զարմացած հերթով նայեց նրանց, ապա ժպտաց։
-          Չգնանք սոցիալ,- հանդիպման հուզումունքը կիսով մարսելուց հետո, հարցրեց  Մանեն։
-          Ինչի՞ համար,- իհարկե առաջարկը բավականին զարմացրեց ինձ։
-          Գուցե քեզ տեղափոխեն ուրիշ տեղ այդ գյուղից,-տխուր թե վրդոհված պատասխանեց Մանեն։
-          Գնանք,, բայց իմաստ չունի։
-          Ինչու՞։
-          Գնանք, կտեսնես։
Միասին քայլեցինք սոցիալի կողմը։ Ֆաթիման ետ մնաց՝ երևի չհասկանալով՝ ուր ենք գնում, ապա ձայն տվեց․
-          Ջուլի՜,- ետ նայեցի, նա ձեռքի օգնությամբ հարցրեց՝ ու՞ր։
-          Ջուլին դու՞ ես,- ծիծաղեց Մանեն։
-          Այո՛, ամեն տեղ մի անունով եմ, նա ոչ մի կերպ չի ցանկանում իմ իսկական անունն ասել։
-          Իսկ դու ինչպե՞ս ես իրա  անունն ասում, թող ինքն էլ սովորի, չնայած Ջուլին էլ վատ չէ, բայց դե քոնը չէ։
-          Արդեն սովորել եմ, անգամ մոռանում եմ, թե իրականում ով եմ եղել,- կատակեցի, բայց դրանից Մանեն ավելի տխրեց։

Комментариев нет:

Отправить комментарий