среда, 8 мая 2019 г.

Երազանքի թմբիրը (596-րդը)


Հինգ ավտոբուսների շուրջը, մարդկանցից տասնապատիկ անգամ  շատ բեռներ էին կուտակվել, և որոնց համար փորձում էր լուծում գտնել փոքրամարմին մենեջերուհին՝ հաճախ անզոր ու թևաթափ պտտվելով ավտոբուսների և մարդկանց  շուրջը։
Շուտով չորս ավտոբուսներն իրար հետևից դուրս եկան։ Բակում մնաց հինգերորդը։ Մարդիկ նրա շուրջը սկսել էին խառնվել իրար՝ բեռները շատ էին, իսկ ավտոբուսը փոքր։  Հուսահատված բոլորը քաշվեցի մի կողմ։
Ինձ համար անսպասելի՝ վարորդը մոտեցավ, վերցրեց իմ ճամպրուկը, տեղավորեց բեռնախցիկում։ Մինչ նա ետ կգար, քարշ տալով մոտեցրի մյուսները։ Տեղավորելով ճամպրուկները՝ թեթևացած ետ կանգնեցի։
Սկսեցինք բարձրանալ ավտոբուս։ Բարձրանալիս, մուտքի մոտ ինձանից վերցրեցին «Essen» քարտը, իսկ կարմիր խաչով սպիտակ թուղթը մնաց ինձ մոտ՝ որպես հուշ Հան ճամբարից։ Լուսամուտից դուրս նայեցի՝ մի քանի հոգի՝ մի քանի տասնյակ բեռներով մնացել էին դրսում։
-          Նստե՛լ ավտոբուս,- հրահանգեց մենեջերուհին։
Բոլորը մեկ մարդու պես մի պահ կարոտագին նայեցին դրսում մնացած բեռներին, ապա ենթարկվելով հրահանգին, բարձրացան ավտոբուս։ Ավտոբուսը շարժվեց։ Հետզհետե Հանը մնաց ոլորանների, դաշտերի, սարերի, անտառների հետևում։
Մենք ընթանում էր ոլորապտույտ ու բարեկարգ ճանապարհով։  Ավտոբուսում յուրաքանչյուրը գնում էր՝ իրականացնելու իր երազանքը Եվրոպայի սրտում։ Ես էլ նրանցից մեկն էի։ Երազանքի թմբիրով տարված՝ բնությունն աստիճանաբար դառնում էր առաջվանը՝ ձմեռնամուտին այն նմանվելով հեքիաթային կանաչ դրախտի։

Комментариев нет:

Отправить комментарий