четверг, 6 июня 2019 г.

Ֆաթիման ընտանիքի միությունն էր ուզում(596-րդը)


Վաղ ծեգին նորից Ֆաթիման թակեց իմ դուռը, մտածեցի՝ եկել է բարի ճանապարհ մաղթելու, բայց նա կանգնած էր դռանը ներքնազգեստով, խոժոռ դեմքով, դատարկ կաթսան ձեռքին։
-          Այս կաթսայից մեկը քեզ մոտ է, վերադարձրու՛ խոհանոց, նաև բաժակն ու ափսեն։
Ֆաթիմայի արարքը սրտիս վրա ծանրացավ և մի տեսակ վատ կանխազգացում ունեցա, բայց, երբ հնչեց դրսի դռան զանգը, այլևս ժամանակ չկար այն քննարկելու կամ  խորանալու։ Շտապեցի դուռը բանալ։ Սոցիալի ներկայացուցիչն էր։
-          Պատրա՞ստ եք,- ներս մտնելով հարցրեց նա։
-          Այո՛,- պատրաստակամ պատասխանեցի ես, բայց նա առաջացավ, մտավ իմ սենյակը, տեսնելով անկողինը՝ հրահանգեց․
-          Վերցրե՛ք ձեր անկողինն ու մի քանի բաներ, քանի որ այնտեղ դեռ ոչինչ պատրաստ չէ։
Իհարկե վերցրի՝ նորից ավելացնելով իմ իրերը, որոնք եթե ընտրելու խնդիր լիներ, համարյա բոլորը շպրտելու բաներ էին, բայց ունեի այն, ինչ ունեի և պետք է այդ ամենը քարշ տայի ինձ հետ, ուր էլ գնայի։
Ֆաթիման, սոցիալին տեսնելով, գունատվեց։ Կիսահագնված նրա հետևից դուրս եկավ բակ՝ անտեսելով հորդառատ անձրևը։
-          Ես այստեղ մնացի մենակ,- ցուցամատը վեր պահելով ասաց նա,-  Ինձ համար քաղաքում տուն գտեք և իմ որդուն էլ բերեք ինձ մոտ,- երևի հարյուրերրորդ անգամ կրկնեց այդ տառապած կինը նույն նախադասությունը։ Սոցիալի աշխատողը գլխով արեց՝ որպես համաձայնություն և Ֆաթիմայի ներկայությամբ զանգահարեց, հեռախոսով երկար խոսելուց հետո պատասխանեց․
-          Քաղաքում բնակարան չկա, գյուղում կուզե՞ք։
-          Ո՛չ, գյուղում մարդ չկա, բոլորը մեքենաներ են, իսկ ես մարդ եմ,- իսկապես նյարդայնացավ Ֆաթիման, սկսեց լաց լինել։


Комментариев нет:

Отправить комментарий