понедельник, 17 июня 2019 г.

Եթե չգիտես հետո ի՞նչ անել (596-րդը)


Մի քանի օր գնալ գալուց հետո, ի վերջո, հաջողվեց քարտը պատվիրել «Ֆոլքս» բանկից և սպասել։ Խոստացած օրը գնացի բանկ, քարտը վերցնելու։
«Հալո»-ն  արտասանելուց  հետո, սպասեցի հասկացնելով՝ ինչի համար եմ եկել և ով եմ։
Առաջին անգամն աշխատակիցը պատճառաբանեց՝ պատրաստ չէ, և իմ խնդրանքով գումարը տվեց կանխիկ։ Իհարկե այն ինձ չուրախացրեց, քանի որ հաջորդ օրը պետք է նորից գնայի այնտեղ և ականատես լինեի իմ լեզվի չիմացությանը։
Հաջորդ օրը, խոստացված ժամին նորից գնացի բանկ։
-          Հալլո,- անցած օրվա կրկնությամբ, կանգնեցի մի այլ աշխատակցի դիմաց, իսկ նա նորից պատճառաբանեց, թե առայժմ պտրաստ չէ։ Դե ես էլ ավելի թևաթափ դուրս եկա։
Ի վերջո քարտը հաջողվեց ստանալ միայն իններորդ օրը։ Իհարկե, այն ստանալով, ավելի տխրեցի, քանի որ քարտից օգտվել չէի կարողանում։ Մնում էր նորից գումարը բանկից կանխիկ ստանալը։ Ստացվում էր՝ այդուհետ այնքան էլ անհրաժեշտ չէր իմ հաճախակի այցելությունը տիկին Շուլցին՝ սոցիալին։
Անցնող օրերի հետ պակասում էր դասի եկող աշակերտների թիվը։ Ինքս էլ, որպես վատ աշակերտ, առ ժամանակ դասից բացակայեցի, ինչպես չէի մասնակցում առաջին անգամը, այն գյուղի դասերին։
Քավ լիցի՝ միտք չունեմ որևէ մեկին վատաբանելու, պարզապես դասի ժամանակ ինքս ինձանից նեղվում էի, որպես չհասկացվածի և հակառակը։ Դասատուի պատմածն առանց թարգմանչի հավասար էր զրոի։ Ուստի, սկսեցի դասի գնալը կարևոր չհամարել։ Փոքր ի շատե իմ կյանքը իմաստավորում էի՝ օրերով փակվելով փոքր խուց հիշեցնող խոհանոցում, հույով ավարտելու դեռ ճամբարում սկասած գործը։ Երբեմն գնում էի (Peni) գնումներ կատարելու, իսկ երեկոյան քայլում էի դեպի անտառ, օդ շնչելու, որը ոչ միշտ էր ստացվում ինձ մոտ և հևասպառ նորից փակվում էի ներքնահարկում։
Սոցիալ՝ ֆրաու Շուլցին համարյա չէի այցելում, քանի որ առաջներում միայն գումարի համար էի մտնում, իսկ հիմա այն ստանում էի բանկից։ Հիմնականում, եթե ազուլը հաճախ էր մտնում սոցիալ, ապա անպայման ինչ որ բան ուզելու համար, թեկուզ զուգարանի թուղթ, իսկ ես բնությամբ սովոր չեմ ուզելու՝ այս դեպքում համարելով, սոցիալն արդեն հատկացրել էր ինձ այն, ինչ հարկ էր համարել։ Անգամ  ամիսներով քաղաք չէի իջնում, քանի որ և՛ սուպերմարկետը, և՛ անտառը քաղաքից դուրս էին՝  հակառակ ուղղությամբ։
Կարծես, առանց սկսվելու, ավարտվեցին դասերը, որի համար ո՛չ ուրախ էի, ո՛չ էլ տխուր։ Դասատու Մաթիասը մնում էր ինձ համար, որպես մարդ, որպես ծանոթ դեմք այդ անծանոթ քաղաքում։
Դասերից շաբաթներ հետո, մի անգամ նրան հանդիպեցի խանութում, տեսնելով անչափ ուրախացա։ Գուցե, պարզապես որպես ծանոթ դեմքի՞։ Գուցե։ Նախ ժպտացի, ապա նույն ժպտիտով բարևեցի, բայց նույն պահին էլ տխրեցի և լրջացա, քանի որ, ավա՜ղ, նա իմ բարևին չէր սպասում, և բարևս մնաց անպատասխան։ Գուցե նեղացա՞ծ էր ինձանից։ Գուցե։

Комментариев нет:

Отправить комментарий