пятница, 15 марта 2019 г.

Արամը (596-րդը)


Ճաշի ժամը վաղուց անցել էր, երբ վերադարձավ Նաիրին։ Բերել էր այն, ինչ խնդրել էի։
-          Hallo Neiiri !,- մեկը բարձրաձայն բարևեց և տնավարի նստեց նրա կողքին՝ ստացվեց իմ ու Նաիրիի արանքում։
-          Բարև,- հայերենով պատասխանեց հայրենակիցս՝ ձեռքով բարևելով սևահեր, նիհար երիտասարդին։
-          Իսկ դուք գիտե՞ք նա հայ է, անունն Արամ,- դիմեց ինձ Նաիրին։
-          Ուրախ եմ,- իմ հերթին  ուրախացած բարևեցի, քանի որ մինչ այդ նրան գիտեի որպես արաբ,- Խոսու՞մ եք հայերեն,- հարցրի Արամին, նա նայեց Նաիրիին․․․երևի նա էլ  թարգմանեց իմ հարցը։
-          Ո՝չ,- անգլերենով, մի տեսակ տխուր պատասխանեց Արամը և արագ ոտքի կանգնեց, գրպանից հանեց հեռախոսը, ցույց տվեց ինձ, ապա անգլերենով դիմեց Նաիրիին․
-          Արամն ասում է, եթե հեռախոս է պետք կարող եք օգտվել։
-          Օ՜, շնորհակալ եմ,- ուրախացած ոգևորվեցի, նույն պահին էլ տխրեցի, որ սիրիացի Արամը մայրենի լեզվով բառ անգամ չէր խոսում։

Комментариев нет:

Отправить комментарий