среда, 13 марта 2019 г.

Օտար բարքեր (596-րդը)

Ճաշի ժամը վաղուց անցել էր։ Նաիրին եկավ, տեսնելով փոփոխությունն ուրախացավ և շտապեց կողքի մահճակալից տեղափոխվել նոր մահճակալի երկրորդ հարկը։ Կարելի էր միայն պատկերացնել, իսկ նրա ուրախությունից ինձ բաժին հասավ երկու կտոր շոկոլադե սալիկներ։
Այս անգամ անմիջապես իմ կողքին քնում էր մի արաբ երիտասարդ՝ մեզ իրարից բաժանում էր վարագույրի դեր կատարող սավանը, իսկ մյուս կողմը մնաց աֆղան ընտանիքըէ երեք դուստրերեով։
Աշնանային առաջին ամիսը, համարյա չէր տարբերվում ամռան վերջին ամսից։ Վրանում տոթը խեղդում էր բոլորին, իսկ երեխաները շոգից երկար լաց էին լինում՝ ողջ գիշեր անհանգիստ շուռ ու մուռ գալով։
Դեռ արևածագը փաթաթված էր գիշերվա շղարշով, անքնությունից տառապած՝ դուրս եկա օդ շնչելու։ Քայլեցի լվացարանների կողմը․․․
Առաջին վրանում եռուզեռ էր․ անկողինները դուրս էին տանում։ Այնուհետև մեծ ճամպրուկներով և մյուս իրերով՝ մարդիկ հագնված շարվում էին դրսում՝ պահակակետի մոտ։
Ոչինչ չհասկանալով՝ կարծեցի՝ ճամբարում կարևոր իրադարձություն էր տեղի ունենում։ Ինձանից գոհ, որ առաջինն եմ տեղեկանում, շտապեցի վրան։ Երեխաները լռել էին, մեծերը դեռ քնած էին․․․ Անհամբեր սպասում էի, Նաիրին աչքերը բացեր։ Մոտեցա նրա ականջին շշնջացի․
-          Դրսում բոլորը շտապ ինչ որ տեղ են գնում առաջին վրանից․․․
-          Իսկ ի՞նչ կա արտասովոր։ Սովորական հերթական «տրանսֆերն» է,- հանգիստ պատասխանեց նա, շրջվեց մյուս կողքին։
«Եթե Նաիրին չի զարմանում, ուրեմն ամեն ինչ կարգին է»․ մտածեցի ես, քանի որ նա որքան էլ չցանկանար ինձ հետ կիսվել նորություններով, միևնույն է, տասնինը տարեկան  երիտասարդի համեմատ, նստված էր ու բանիմաց։ Առանց չափազանցության ցանկացած հարցի սպառիչ պատասխանը գիտեր։ Այդ հարյուր տասը կգ քաշ ունեցող երիտասարդն՝ իր նեղ ու կանաչ աչքերով, ամեն ինչ տեսնում էր, միաժամանակ ոչինչ չէր տեսնում։ Նա խոսում էր անգլերեն, հասկանում էր գերմաներեն, բավականին լավ տիրապետում էր ռուսերենին։ Առաջին օրը հայտարարեց՝ որպեսզի բանակում անտեղի զոհ չդառնար, փախել է ԲՈւՀ-ի երրորդ կուրսից։ Ահա, իմ հայրենակցի փախուստով իմ մահճակալի երկրորդ հարկում կենվոր ունեցա, նաև երկուսիս համար պատրվագ, այն մեզանից չխլեին՝ որպես միայնակի։
Երկհարկանի երկաթյա մահճակալները ևս ունեին իրեց թերությունը։ Քանի որ երկրորդ հարկ բարձրանալն ամեն անգամ անհարմար էր, իսկ առաջին հարկում նստելիս մարդը նմանվում էր շախմատի ձիու, ավելին՝ բարձր հասակ ունեցողները պարզապես կուչ էին գալիս, ուստի վրանում երկար մնալը դանդաղ մահ էր։
 Մահճակալների փոխվելով, պարզվեց էականորեն ոչինչ էլ չփոխվեց։ Քանի որ բոլորս քնում էինք համարյա միասին՝ իրար կողք կողքի, ուստի ինքս հոգով մնում էի նույն վհատվածն ու անհանգիստը, իսկ գլխավորը՝ նվաստացուցիչ պայմաններն էին։ Շարունակում էի մխիթարություն փնտրել  հաճախ դուրս ու ներս անելով։ Հիմնականում մխիթարվում էի, թաքնվելով  խաղահրապարակում շարված փոքր ու դատարկ վրանների արանքներում։ Վարար անձրևների և գիշերվա ցրտի պատճառով ոչ ոք չհամաձայնվեց այդ վրաններում ապրել։ Եվ ահա այդ անկյունը դարձել էր ինձ համար մեկուսանալու՝ աղմուկից մի պահ կտրվելու անկյուն։
Օրեր հետո գլուխս սկսել էր մի տեսակ այրվել։ Նորից դուրս եկա՝ այս անգամ մի քանի շրջան կատարելով վրանների շուրջը։ Դրսում մարդաշատ էր։ Թվում էր՝ բոլորը փախչում են ներսի տոթից և անհարմարությունից։ Քայլեցի լվացարանների կողմը՝ որոշելով գտնել լոգարանները, քանի որ, ինչ հայտնվել էի այնտեղ, դեռ լողանալ չէր հաջողվել։
Լվացարանների կողմը մարդաշատ էր։ Ճամբարում ներկա բոլոր ազգերի կանայք  մտնում դուրս էին գալիս՝ անխնամ ու լաց լինող երեխաներին հետևներից քարշ տալով։ Ներս մտա, առաջ գնացի, բայց բացի զուգարաններից և լվացարաններից ոչինչ գտնել չկարողացա: Մի կերպ ետ եկա, քանի որ զուգարանները որոշ կանանց համար ծառայում էին նաև որպես թաքուն ծխելու տեղ, ոմանք անգամ միջանցքի լվացարանում սպասք էին լվանում, այնուհետ, ճաշի թերմացքը թողնելով լվացարանի մեջ, հեռանում, իսկ նրանց հետևից ճարպոտ ու տոմատախառը ջուրը բարձրանում էր ու լցվում հատակին, և այդ նույն աղտոտողը զզվանքով նայում էր մյուսներին։
Ճամբարում մի ներքին զզվանք կար իրար հանդեպ։ Բոլորը զզվում էին միմիյանցից և զգուշանում, սակայն բոլորը միևնույն կերպ աղտոտում էին իրենց շուրջը․․․ Կանանց համար սովորական էր օգտագործված տակդիրները շպրտել այս ու այն կողմ։ Իհարկե, տղամարդկանց բաժնում էլ պակաս փնթի չէր, չնայած այն բանին, որ նրանք տակդիր չէին օգտագործում։
Այդ օրը ներս մտնել չկարողացա, քանի որ ոտք դնելու տեղ չկար։
Վաղ առավոտ լսվեց շարժիչի ուժգին ձայնը։ Գերմանացի հայր ու աղջիկ սկսել էին մաքրել այդ ապականությունը։ Որքա՜ն համբերություն ունեին այդ մարդիկ։ Ուժ ու կորով նրանց

Комментариев нет:

Отправить комментарий