понедельник, 29 июля 2019 г.

Այնտեղ ոչ ոք չկար «Լունա»


 Ինչպես միշտ, լուսաբացը ինձ ձգում էր դեպի քարքարոտ կածանը: Նստած մոտակա բարձր քարափին, դիտում էի հեռուն, ուր շառաչով հոսում էր լեռնային քարքարոտ գետը, միաձուլվելով լճակին և կարծես խաղաղվում, դառնում էր ոսկեփայլ լճակի մի մասնիկը: Իմ հայացքը, տրված մտքիս, փնտրում էի, ներգևում երևացող ջրաղացի դուռը ճռռալով բացվեց, երևաց Լևոն քեռին, նորից վախը համակեց ինձ, վեր թռա, սկսեցի փախչել: Ետ նայեցի՝ Լևոն քեռին հետևում էր ինձ իր մշտական հեռավորությունից։ Սկսեցի ճչալ։
-       Սպասի՝ր գիժ, ու՞ր․․․,- գոչեց Մարտինը, դեմս ելնելով, իսկ ես շարունակում էի վազել,- Սպասի՝ր,- կրկնեց նա և բռնեց իմ թևից,- հևալով ու քրտինքի մեջ կորած կանգ առա, նայեցի Մարտինին․
-       Նորից նա էր, իսկ հիմա չկա, ոչ ոք չկա,- ետ նայելով, միալար կրկնում էի
-        Դու գժվե՞լ ես,- զարմացավ Մարտինը,- Այստեղ ոչ ոք չկա ։
-       Դու երեկ հավատում էիր ինձ, իսկ այսօր․․․,- հուսահատված, լացակումած շարունակեցի ես:
-       Ների'ր, ես չէի ուզում,- պատասխանեց նա, ձեռքս բռնած ինձ տարավ քարափի գլխին, որտեղից քիչ առաջ փախչում էի՝ նա հանգիստ նայեց դեպի ներքև,- Սա անդունդ է, և ոչ ոք չի կարող այստեղով բարձրանալ, ո՞վ կարող էր հետևել քեզ:
-       Նորից նա էր՝ քո Լևոն քեռին,- խռոված մրմնջացի և մնացի գլխահակ։
-       Լևոն քեռին չի կարող լինել։ Պապս ասում է, նա հիվանդ տանը պարկած է արդեն քանի շաբաթ:
-       Ուրեմն ո՞վ էր նա,ուրեմն նա իսկապես կախարդ է,- ավելի սոսկացի լսածից։
-       Այո, չէ՞ որ մենք նրան տեսանք։ Այստեղ մի բան եմ հասկանում,- մտածկոտ ավելացրեց Մարտինը։
-       Ի՞նչ․․․
-       Նա հայտնվում է այնտեղ, երբ ջրաղացը փակ է լինում և Լևոն պապիի կերպարով։
-        Դու հավատու՞մ ես ինձ, թե՞ էլի քեզ թվում է, գիժ եմ:
-       Ինչի՞ մասին է խոսքը, իհարկե հավատում եմ։ Ներիր, պարզապես, երբ տեսա մենակ բղավելով վազում ես, իսկապես գժի էիր նման,- Ասաց նա և սկսեց ծիծաղել։
-       Դու է՞լ տեսար այն ծերուկին։
-       Լևոն պապի՞ն, իհարկե տեսա։
-       Նա Լևոն պապի չէր,- ակամա նյարդայնացա ես։
-       Ա՜խ, մյուսի՞ն, իհարկե տեսա։ Լունա, իսկ դու ի՞նչ էիր անում այստեղ:
-       Նայում եմ այնտեղ,- պատասխանեցի նրան, ցույց տալով երևացող  լճակը:
-       Այնտեղ ոչինչ էլ չկա, սովորական ջուր է։ Արի գնանք այստեղից։
-       Գնանք, բայց ու՞ր։
-       Տուն։
-       Ես չեմ սիրում մեր տունը։ Այնտեղ ինձ չեն սիրում։
-       Լսի՛ր, վաղը երեխաներով հանդ ենք գնալու, դու կգա՞ս մեզ հետ,- երկար նայելով ինձ, հարցրեց Մարտինը:
-       Բայց ես այնտեղ ոչ ոքի չգիտեմ,- ուսերս թոթովեցի ես:
-       Ի՞նձ էլ չգիտես, չէ՞ որ դու ինձ հետ ես գալիս, համ էլ այնտեղ շատ երեխաներ են գալիս՝ տարբեր թաղերից:
-       Լավ, կգամ,- անվճռական, սակայն համաձայնվելով, ձեռքս մեկնեցի նրան,- Սա ևս մեր գաղտնիքն է, այնպես չէ՞,- անվճռայանությունն ամենուր իմ ընկերն էր և միշտ աշխատում էի ոչ ոքի ոչինչ չասել՝ առավել ևս,եթե տանը ինձ ծաղրում ու լացացնում էր իմ եղբայրը և առաջին հերթին չէի կամենա նրան որևէ տեղ հանդիպել։  Թվում էր, նա բոլորի մոտ կծաղրի ու կծեծի:
-       Այո', դու վաղը կսպասե՞ս ինձ, ես կգամ քո հետևից:
-       Իհարկե, առավոտյան ժամին կգաս:
-       Դե ոչ այնքան վաղ, ասենք ժամը տասին, լա՞վ է:
-       Այո':
 Ծածուկ նորից մի թաքուն հայացք գցեցի լճակին, ապա քայլեցի դեպի տուն, հաճախ ետ նայելով:  Գյուղամիջի աղբյուրի մոտից երևաց ծերուկը, սկսեցի վազել ու ճչալ։ Այդ պահին, կարծես մարդիկ կույր ու խուլ լինեին՝ ոչ ոք ինձ չէր կանգնեցնում ու գիրկն առնում՝ հանգստացնելու, ոչ ոք չէր նախատում ինձ հետևող ձեռնափայտով ծերուկին, մինչ  շնչասպառ հասա տուն, իսկ այդ տունն ամայի էր։ Իմ ծնողները երբեք ցերեկները տանը չէին լինում։ Նրանք միշտ աշխատում էին, իսկ մեծ եղբայրս հազիվ թե կարեկցեր ինձ, ուստի հևալով շատ անգամների պես մտա ներսի սենյակի մահճակալի տակ և մնացի անշարժ, մինչև  եղբայրս տանից դուրս  գնաց։

Комментариев нет:

Отправить комментарий