четверг, 25 июля 2019 г.

Լևոն քեռին «Լունա»


Ջրաղացպանը, հենված ձեռնափայտին, նայում էր արահետին, տեսնելով մեզ, դիմեց մորս, իսկ մայրս  ամուր բռնել էր իմ ձեռքից, կարծես վախենալով իմ անհետանալուց։
-       Որտե՞ղ էր աղջիկը Նորա:
Մայրս չէր հասցրել պատասխանել, երբ շանթվածի պես ետ քաշվեցի ու թաքնվեցի մորս ետևը:
-       Նորից ի՞նչ պատահեց քեզ, Լու'նա,- զայրացավ մայրս:
-       Այդ նա' է իմ ետևից գալիս,- վախեցած ճչացի, մորս  փեշով ծածկելով դեմքս՝  իմ աշխարհից, ուրվականը խոսում էր մայրիկիս հետ։
Մայրս մնացել էր շվարած՝ մեկ  նայում  էր ծերունուն, ապա ինձ:
-       Արի՛ տուն գնանք, մայրի'կ, ես նրանից վախենում եմ,- լաց լինելով, սկսեցի քաշեց  փեշից:
-       Սպասի'ր, Լու'նա, հիմա կգնանք,- մայրս չէր զարմանում և չէր անհանգստանում, իսկ այն ավելի էր հուսահատեցնում ինձ:
-       Քեռի' Լևոն, ինչպե՞ս թե հետևում եք իմ փոքր երեխային:
-       Երեխային թվացել է, գուցե շփոթում է, ես ծեր մարդ եմ, ինչու՞ պիտի հետևեմ մի մատ երեխային և որտե՞ղ,- Լևոն քեռին սկսեց արդարանալ, Նա խոսում էր հանգիստ, միաժամանակ անհանգստացած իմ պահվածքից, բայց իմ առջև կանգնած էր ամեն մթնշաղի ինձ հետևող ծերուկի կերպարը։
-       Լևոն քեռի, ձեռքդ դիր երեխայի վրա, թող հասկանա, որ բարի մարդ եք և որ չեք կարող վնասել նրան,- հորդորեց մայրս և փորձեց ինձ մոտիկ տանել ծերուկին։ Ես ընդդիմացա։ Ծերուկը տեսնելով, մոտեցավ և ձեռքը դրեց իմ գլխին։ Ես ճչացի ու սկեցի վազել զառիվեր ու քարքարոտ ճամփով, մորս թողնելով այնտեղ։
-       Սպասի՛ր Լունա՛,- իմ հետևից ձայն տվեց մայրս, բայց ես փախչում էի առանց կանգ առնելու։ Ընթացքում ետ նայեցի՝ Լևոն քեռին նույն հանգիստ քայլերով հետևում էր ինձ։ Սկսեցի ճչալ, ավելի արագ վազելով, հաճախ ետ նայելով։ նա քայլում էր տմբտմբալով ու նույն հեռավորության վրա։
-       Վաղ, առավոտ որտեղի՞ց ես գալիս,- հարցրեց մայրս, երբ մտա բակ, ապա թևիցս բռնեց ներս տարավ,- Ամբողջ օրը թրև ես գալիս ու ասում ես էլ ծերուկը հետևում է ինձ, նստի՛ր տանը, ոչ մի տեղ չգնաս,- մայրս բղավելով ինձ ետ գցեց իմ անկողնուն,- Ե՞րբ ես դուրս եկել, չեմ էլ նկատել,- սկսեց ձայնը ավելի բարձրացնել։ Այլևս ականջներս խլացան և մտքով երկու զուգահեռներ տարա այն լճափի մայրիկի և այս, որ կոպտորեն ինձ ներս տարավ։ «Նրանցից ո՞րն է իսկական մայրիկը» մտածում էի, երբ մայրիկի ձայնը  լսելով, եկավ ինձանից երկու տարով մեծ եղբայրս
-       Դու տգեղ ես, ոչ ոք քեզ չի սիրում,- սկսեց նա։
-       Մայրի՛կ, ասա նրան,- սկսեցի լաց լինել։
-       Դու խրատվողը չես,- եղբորս սաստելու փոխարեն, կշտամբեց ինձ։ Եղբայրս ավելի ոգևորվեց, սկսեց ծամածռել դեմքը։ Լաց լինելով դուրս եկա, աչքերս մաքրելով, բակից էլ դուրս եկա։ Ուզում էի կորչել, բայց անհնար էր՝ գյուղն իմ ծննդավարյն էր և որքան էլ փոքր լինեի՝ ինձ ծանոթ էր ամեն քար ու թուփ, փողոց ու տուն։

Комментариев нет:

Отправить комментарий