четверг, 9 января 2020 г.

Ապրած կյանքի համը (շարունակությունը)


-       Դա՞ էր ասելիքդ։
-       Ոչ,  պարզապես ուզում էի հիշեցնել,- անսպասելի Լիզայի համար, Կիմը զգուշորեն բռնեց նրա ձեռքը և հպեց շուրթին։ Լիզան գիտակցում էր՝ որ այդ հանդիպումը չպետք է նման ընթացք ունենա, և որ ինքն ասելիք ունի, և որ պետք է ասվի։ Նա ձեռքը կամաց ետ քաշեց,- Կի՛մ, ես ասելիք ունեմ, նախ պետք է լսես ինձ,- Լիզան զգում էր, ավելի հեշտ բռնկվում է սիրվելու տենդով, քան կարող էր խոսել և որպեսզի վերջնականապես չտապալվեր հանդիպումը, նա ձեռքերը խոթեց գրպաններն ու զգաստացավ։
-       Իսկ ի՞նչ պետք է ասես, վերջերս ամեն անգամ նույն բաննե ես կրկնում,- մերժվածի անտարբերությամբ արտաբերեց Կիմը։
-       Սկսեց ավելի ցրտել,- Լիզան առաջինն էր խախտել լռությունը  իր զանգով, այդ զանգի մեջ նա իրեն նսեմացած էր զգում և կարծես անտես մի բութ գործիք անդադար հարվածում էր նրա ուղեղին, հիշեցնելով Կիմի առավելությունը։ Նա դժվարանում էր խոսել կարևորի մասին և մի պահ արտահայտվելու ցանկությունը մեռավ նրա մեջ, վերածվելով խեղդող լացի։ Միաժամանակ Լիզան պարզ գիտակցում էր, եթե հիմա չխոսեր, գուցե ընդմիշտ կորցնում էր  հնարավորությունը։ Լիզան ճիգ գործադրեց, մոտեցավ Կիմին, բերանը մոտեցրեց նրա ականջին․
-       Մենք պետք է երեխա ունենանք։ Դու և ես։
Մինչ այդ արյունը եռռում էր Կիմի մեջ։ Լսածից նա քարացավ, կարծես նույն պահին նույն եռռացող  արյունը սառեց նրա երակներում, պոռթկաց որքան ուժ ուներ․
Ի՞նչ,- նա բռնեց Լիզայի թևերից սկսեց թափահարել, կրկնելով,- Ի՞նչ ասացիր, ապա կրկնի՛ր անպետք։ Գլխիս սարգեցի՞ր անբարտավան։
Լիզան չէր դիմադրում, միայն շշնջաց,- Չէ՞ որ դու ինձ սեր խոստացար, իսկ հիմա վիրավորում ու ցավեցնում ես ինձ,- Կիմը նրան բաց թողեց։
-       Որքա՞ն ժամանակ է,- նա հարցրեց ավելի խաղաղված ու անվրդոհվ, այն ավելի վախեցրեց Լիզային։
-       Վաղուց, բայց ժամանակը չգիտեմ։
-       Եվ դու այսքան ժամանակ թաքցրե՞լ ես ինձանից,- Կիմը նորից դարձավ առաջվանը և ուժգին ետ հրեց Լիզային։ Լիզան վայր ընկավ։
-       Դու խուսափում ես ինձանից,- ընկած տեղից լացակումած բողոքեց Լիզան և  վեր կացավ,- Կիմը գլուխը կորցրած, չէր ուզում  նկատել նրան և մինչ Լիզան վեր էր կենում, նա նստեց տապանաքարին։
-       Ի՞նչն է քեզ այդպես հունից հանում, չէ՞որ դու խուսափում ես ինձանից, իսկ լսափողի միջից միշտ լսում եմ մորդ կշտամբող ձայնը, կարծես նա քեզ դժոխքից է պաշտպանում, հասկանալի է ինձանից փոքր ես, բայց մանուկ չես, քեզ հավաքիր և տղամարդավարի հեռացիր,- խոսելու հետ մեկտեղ Լիզան ձեռքը տարավ ցավացած կողին։ Կիմը նկատեց, բայց գերադասեց անտարբեր ձևանալ։
-       Հետաքրքիր է, իսկ ես ի՞նչ կարող եմ անել, եթե անգամ չհեռանամ,- անսպասելի տեղից վեր թռավ Կիմը։ Լիզան զարմացած նրան էր նայում։
-       Եվ այդ ամենն այն վաղեմի քաջ ասպե՞տն է ասում, ախր ընդամենն ամիսներ առաջ էր, որ սեր խոստացար, իսկ ես՝ հիմարս․․․,- Լիզան առամները սեղմեց, դեմքը ծամածռելով, նայեց Կիմի աչքերի մեջ, բայց խոսել չկարողացավ, աչքերն արցունքակալվեցին, և միայն երկու կաթիլ կախվեցին, առանց գլորվելու։ Թվում էր նրա  աչքերը հրաժարվում էին արտասվել իրեց տիրուհուն ցավ պատճառողի համար։

Комментариев нет:

Отправить комментарий