четверг, 5 июля 2012 г.

Կոմունալ ծառայությունները անզոր են

Ժամը 19.00-ին Գ. Նժդեհի հրապարակի անցումով բարձրացա շատրվանների մոտ, առաջին զգացածս անտանելի քլորահոտն էր: Հետո շուրջս նայեցի, անմիջապես իմ դեմ դուրս եկան 6 հարբած ու փնթի տղամարդ: Երեքը, ինչ որ բան ծամելով, շարունակեցին քայլել, իսկ երեքը նստեցին հրապարակի սալահատակին: Նրանցից երկուսը տեղավորվեցին ծառերի տակ, իսկ մեկը, որ ավելի հարբած էր, մնաց արևի տակ: Հանկարծ նրա ծամող բերանից սկսվեց այնպիսի լուտանքներ թափվել, որ համաշխարհային հայհոյագիտությունը անզոր է նման անվայել բառեր բարձրաձայնել: Մոտիկ կանգնած տղամարդիկ իրար նայեցին, ապա նստարաններին շարված արևածաղիկ չրթող կանանց: Ես շարունակեցի քայլել, մինչև մի շրջան կատարեցի. հարբածը փռվել էր ողջ հասակով ու քնել: Ես հենվեցի պատին` նայելով շուրջս: Կանայք նստած շարունակում էին չրթել ու չրթել: Իսկ նրանց աչքաթող արված երեխաները վազում էին շատրվանների պատերի վրայով և ամեն նայելիս` ինձ թվում էր` հիմա ջուրը կնկնեն:
Նյարդերս չդիմացավ, շարունակեցի քայլել և ինձ համար մի ցավոտ փաստ էլ պարզ դարձավ, որ ոչ մի կոմունալ ծառայություն չի կարող մայրաքաղաքի բնակիչների դեմն առնել, մինչև երրորդ սերունդ...
Ժամը 21.00-ին ես քայլեցի տուն, և Գ. Նժդեհի հրապարակը այդ երկու ժամում մեր քաղաքացիների կողմից արդեն հագեցած էր աղբով, իսկ անկարգ կին թե տղամարդ շարունակում էին իրենց արևածաղիկային չրթոցներով նշել սահմանադրության օրը: Ասենք միայն թղթի վրա գոյություն ունեցող սահմանադրությանն ի?նչ տոն: 

Комментариев нет:

Отправить комментарий