понедельник, 9 июля 2012 г.

Այն "խաղաղ" ցույցերը











Այն ցույցերի խաղաղ շնչով ինչե~ր տարան ավիրելով,
Եվ ի~նչ բերին` նոր անուններ որոնելով:
Հայրենասեր շնչի ներքո, ավիրող մի ուժի խելքով,
Բերեցին մեզ կառույցներն այն, նախատեսված հոգու թալան,
Խոսքի, մտքի, "ազատության", գաղափարի չտեսության,
Մեր այրերի մարած մտքի կաղապարի ծանրություն,
Մեզ խորտակող, ազգ ուրացող, ազգից հեռու թմբկահարող,
Ազգի մասին փնթփնթացող, բայց դե հստակ ոչինչ չասող,
Այս մտքերի շարասյունը մեզ բերեցին այն ցույցերը:
Մեր ազգային աթոռախտի "վիրուս" բերին,
Այդ նույն ախտով տառապողի մի ողջ ոհմակ մեզ բերեցին:
Որքան բոբիկ մտքեր բերին, ինչու չէ` բոբիկ ոտքեր:
Մեզ փշրող բազմաբնույթ ու բազմաոճ ձայներ մուրող ձեռքեր բերին,
Որքան տեղի ու անտեղի հարկեր գանձող մտքեր բերին
Հարկատուից շուտ նեղացող, գալիքի դեմ դավեր նյութող անձեր անթիվ:
Խավար սփռող, լույսեր մարող, որքան "լույսի մարդ" բերեցին:
Գրպան նայող ու նոր միայն վիրահատող` կյանքի գինը չհասկացող,
Կյանքից կառչած մարդկանց միտքը վիրահատող,
Հատող ձեռքի մի բազմություն մեզ բերեցին այն ցույցերը:
Որքան ցեցեր բազմացրին, ազգի գլխին ծանրացրին,
Որքան սառած` ավելի ճիշտ միտքը մարած դեմքեր բերին,
Մարդ հոշոտող, իր սև գործում չվարանող օտարամոլ մի գանգ բերին
Ու բերեցին կառույցներն այն մարդ ուրացող, այն գարշապար պարողների երթը նորից,
Որ պարում են մեր այրերը մինչև այսօր ու ոչ հոգնում, ոչ էլ մի պահ վարանում են:
Ազգ ուրացող, վարկի հաշվին փող մուրացող, որքան ձեռքեր ու նենգ սարքեր մեզ բերեցին:
Մորն ուրացող մեղքեր բերին, ինչու չէ և փողոցային այս մուրացող
Մանուկների թախիծով լի աչիկները մեզ բերեցին ու չտարան:
Տրորված այս բողբոջների, այս չծաղկող գարունները մեզ բերեցին այն ցույցերը:
ազգի ցավով նախատեսված, սեփականի համն զգացած,
Այն բազմաթիվ ցույցերն անվերջ`միթե սա էր զարթնել մեր մեջ:
Վերից վարը չտարբերող, այն ցույցերը միտք ավիրող,
Ինչու եկան ու ավիրին և ուր տարան մեր լավերին:

Комментариев нет:

Отправить комментарий