вторник, 17 июля 2012 г.

Օրենքն ընդդեմ բնության


Հաճախ եմ լինում Ղարաբաղում: Շրջում եմ գյուղերում, ծանոթանում հայ մարդու նիստ ու կացին: Սակայն միշտ չէ, որ ետ եմ վերադառնում հաճելի տպավորություններով: Մեծ ցավ եմ ապրում, երբ ակամա ականատես  եմ լինում այնտեղ կատարվող բարբարոսություններին:
Մեծ ցավ եմ ապրում, տեսնելով, թե ինչպիսի անմարդկային կերպով ոչնչացվում   են արժեքավոր ծառերը` մի դեպքում  ընչաքաղց ու ագահ  վարչակազմի կողմից, որպես  շինանյութ, մյուս կողմից  անկուշտ գյուղացու` մի դեպքում, որպես  վառելափայտ, իսկ  լավագույն դեպքում  հսկա ծառը տապալում են գետին անհոգ շարվում են շուրջը և նույնքան անհոգ, յուրաքանչյուրը խլում է իր բաժին միրգը:   Այդ պահին ես հիշում եմ քարե դարի  վայրի մարդուն` որսի ժամանակ:
Հերթական անգամ  Բերձորի Մոշաթաղ գյուղում էի և ականատես եղա  շատ  ցավալի փաստի: Գյուղապետի մասնակցությամբ  գետը նետվեց բարձր լարման հոսանքը, քիչ հետո  ջրից  դուրս բերվեց մի քանի տասնյակ կգ-ներով մեծ ու փոքր ձուկ, որից, իհարկե, բաժին հանվեց Բերձորում շնթռած վարչակազմի համար: Որոնք բոլորն էլ Հայաստանում խաղից դուրս մնացած  աչքածակ ու անտարբեր փորով մտածողներ  են:
Սոնասարում  կատարվածը ինձ ավելի մեծ ցավ պատճառեց. որսագողերը ոստիկաններն  էին: Նրանք անտարբեր կրակում էին  արդեն տասնյակ տարիներ կարմիր գրքում տեղ գտած  եղնիկներին ու քարայծերին, այդ պահին ես` անզորս, ընդամենը նրանց արարքը կարողացա վերնագրել` «ՕՐԵՆՔՆ ԸՆԴԴԵՄ ԲՆՈՒԹՅԱՆ»:
Սրտի   մեծ ցավով և որպես  ականատես ասում եմ, եթե քաղաքական այնպիսի մի այր, որ լինի անշահախնդիր և Մարդ մնացած, իրավասու լինի ղարաբաղյան հիմնախնդրի լուծման  շուրջ, ապա ես հազար անգամ համոզված  եմ, որ այդ  ՄԱՐԴԸ  շրջելով  Ղարաբաղ աշխարհը, և ականատես լինելով  կատարվող  բարբարոսություններին` նորից հազար անգամ  համոզված եմ, որ անհապաղ, առանց մեկ վայրկյան տատանվելու Ղ ԱՐԱԲԱՂԸ, կամ կդարձներ չեզոք գոտի, կամ էլ….  փրկելով այդ դրախտային ՊԱՏՄԱԿԱՆ  անկյունը հայի ոչնչացնող ձեռքից:
Մի՞թե այս  տասնյակ տարիներին  մեծ տերերը, շրջելով  գրաված    տարածքները, նույնպես, որպես ականատեսներ, արդեն չեն նկատել  ոչնչացնող ձեռքի մութ գործերը:
Մի՞թե  ծանրակշիռ պատճառ չէ, ընդ որում արդարացված, որպեսզի նրանք տարիներով ձգձգեն ղարաբաղյան հարցի հիմնախնդրի լուծումը…
Կարծում եմ` մտածելու տեղիք է տալիս:                              

Комментариев нет:

Отправить комментарий