суббота, 14 июля 2012 г.

Միջակ լրագրողուհին


Գործով գրողների միություն էի գնացել: Գործս չստացվեց, դե ես էլ տխուր կանգնել էի սրահի բաց դռների մոտ, որտեղ ինչ որ ասուլիս էր: Սրահից մի կին դուրս եկավ, նրան մոտեցավ երիտասարդ լրագրողուհին: Նա երկար ժամանակ հարցազրույց էր անց կացնում: Չգիտեմ ինչու` ինձ հետաքրքրեց կնոջ ով լինելը: Համբերատար սպասեցի մինչև կինը հեռացավ: Ես մոտեցա լրագրողուհուն, հարցրեցի, թե ով  էր այն կինը, պատասխանը եղավ`գրող է: Հետաքրքրությունս ավելի մեծացավ և փորձեցի իմանալ  գրողի անունը: Աղջիկը կմկմաց
վերհիշելով`Արմինե Ղոդիկյան`անկեղծ ասած ես էլ հիմա ստույգ չեմ հիշում, որի համար ներողամիտ եղեք:
Քանի որ գրող էր, ինձ ավելի հետաքրքրեց, փորձեցի լրագրողուհուց իմանալ, թե ինչ է գրել, աղջիկը կարճ պատասխանեց. չգիտեմ, չեմ կարդացել: Քաղաքավարությունից ելնելով` մի կերպ զսպեցի ծիծաղս, և  ես ոչ թե նորից հարցրեցի, այլ պոռթկաց իմ զարմանքը. իսկ ինչի? մասին էիք խոսում մի գրողի հետ, որի գործերը չեք կարդացել: Լրագրողուհին ոչինչ չպատասխանեց, միայն շտապեց խցկվել մյուս լրագրողների  մեջ: Իհարկե, ինձ էլ շիվարը տարել էր, մոռացած, որ գործս չի ստացվել, մեկ նայում էի անհայտ ու չընթերցված գրողի ետևից, մեկ էլ կարդալ չսիրող լրագրողուհու: Հետո տխուր լքեցի շենքը, մտածելով` որքան միջակ է ու որքան դեղին մեր լրատվությունը…

Комментариев нет:

Отправить комментарий