четверг, 26 января 2012 г.

Ականատեսի աչքերով

 "Պայքա'ր, պայքա'ր մինչև վերջ" դեռ շատ հեռվից այս բառերը հասան իմ ականջին: Այն հնչում էր ռիթմիկ երաժշտության ներքո, և որքան էլ մարդ անտարբեր լիներ կատարվող իրադարձությանը, ակամա քայլերն ուղղում էր դեպի ազատության հրապարակ: Ես մի պահ հապաղեցի, ապա կլանված հնչող երաժշտության ռիթմով, խորացա բազմության մեջ: Հայտնվեցի առաջին շարքում, որտեղից պարզ կարողացա տեսնել անցած ժամանակի երկրի տերերին: Իմ մարմնով սարսուռ անցավ, քանի որ այն ժամանակ նրանց`այդ տերերին կարելի էր միայն էկրանով տեսնել: Իսկ հիմա ես շատ մոտիկից կարողանում եմտեսնել անգամ նախկին վարչապետին` Հրանտին, և մի պահ իմ հայացքը կանգ առավ այդ կարճահասակ, գանգուր մազերով մարդու վրա:  Հանկարծ իմ հայացքը նրանից սահեց ու մնաց հոկտեմբերի 27-ին սպանված հոր որդու վրա, որի հորը չգիտես ինրու?, սպանեցին, հետո որոշեցին, թե նա հերոս էր: Այդ պահին իմ գլխով մի միտք անցավ. "Մենք կենդանի հերոս չսիրող ազգ ենք", որին հետևեց մի ուրիշ միտք, որը պատկանում է հայկական թևավոր խոսքերի շարքին. "Գնա մեռի'ր, արի' սիրեմ": Հետո իմ գլխով մեկ այլ միտք էլ անցավ, որը շատ ավելի նման է հիշողության, երբ ժամանակին խոսում էին` իբր թե Պ. Սևակին նա է... Է~հ, չէ', չի' կարող, դա չար լեզուներն էին... Հետո իմ զարմացած հայացքը ռիթմիկ երաժշտության ներքո սահեց ու մնաց մի քանի օր վարչապետի կարգավիճակում եղած Արամի վրա, որի եղբորն էլ սպանեցին, որ հետո կարգեն սպարապետների շարքին, կարծես կենդանի սպարապետ հայազգին պետք չէր: Լավ, իմ հայացքը հանգիստ թողեց այդ երիտասարդին և սահեց առաջ, որտեղ ես տեսա կառավարությունից խռոված մտավորականների, որոնց յուրաքանչյուրի խոսքի մեջ անձնական վիրավորանք կար, բայց չհասկացա,  ո?ր ժամանակի իշխողներին էր վերաբերում նրանց ըմբոստ ճառերը: Գուցե նրանք չէի?ն գիտակցում, որ այդ օրն են հասել առաջին նախագահի ողորմածությամբ: Գուցե: Իմ հայացքի համար նրանք բոլորն էլ սովորական խռոված մարդիկ էին: 

Комментариев нет:

Отправить комментарий