четверг, 25 июня 2020 г.

Մարդն ընդդեմ մարդկության (մաս - 37)


Կորին սլանում էր քաղաքի փողոցներով, համարյա ամենուր ուրվականներն էին՝ առած ռոբոտ-զինվորների կերպարանքները։ Այլևս Ադամանդի բանակը քաղաքի համար դադարել էր մեծ չարիքը համարվել։ Կորին կանգնեց երկնաքերի տանիքին,  նայեց սպիտակ քաղաքին։ Նրա կողքին հայտնվեց Քառակուսի գլուխը։ Կորին մնաց անտարբեր՝ շարունակելով դիտել հեռուն։
-       Հրամանատա´ր, ես փնտրում եմ իմ մարմինը։
-       Ինչու՞ չեք վերադառնում ձեր աշխարհ,- առանց նրա կողմը նայելու՝ հարցրեց Կորին։
-       ՈՒրվականը աշխարհ չունի, միաժամանակ նրա աշխարհն ամենուր է,- ներքևից աղմուկ լսվեց,- Ահա´, նրանք։ Նրանց մեջ կգտնեմ ինձ,- տեսնելով ուրվականներից փախչող ռոբոտ-զինվորներին՝ գոչեց Քառակուսի գլուխը, եթերային քայլերով ուղղվեց նրանց կողմը։ Կորին հետևեց նրան, և նրանք հայտնվեցին հրապարակում, ուր մշուշի միջից նշմարվում էր եղյամյա շերտը՝ սառնության շունչ հաղորդելով քաղաքին։ Կորին, նկատելով փախչողների մեջ Աբու-Սաիդին, շտապեց նրա կողմը, բայց մնաց դրոշի մոտ կանգնած,  երբ նորից լսվեց Քառակուսի գլխի ձայնը․
-       Ո՜չ։
Բոլոր ուրվականները ետ քաշվեցին ռոբոտ-զինվորներից։ Նա առաջ սլացավ։
-       Նա ես եմ,- վանկարկեց, մոտեցավ Աբու-Սաիդին։
Մյուս ուրվականները հարձակվեցին մնացած խմբի վրա։ Աբու-Սաիդը սարսափահար սեղմվեց  պատին։ Ուրվականը եթերային քայլերով կախվեց նրա վրա։
-       Դու ես եմ,- շարունակեց կրկնել նա։
-       Ո´չ, դու չես կարող հաղթել ինձ, դու անգո ես, հեռացի´ր քո աշխարհ,- բղավեց ռոբոտ-զինվորը՝ թափահարելով սղոց-ձեռքը։ Այն կտրեց ուրվականի գլուխը, և մինչ մարմինը փնտրում էր սեփական գլուխը, Սաիդը, շուրջը նայելով, սկսեց գոռալ․
-       Օգնեցե՜ք։
-       Խոսի´ր, Աբու-Սաի´դ, ի՞նչ է պատահել,- Ադամանդը դուրս նայեց։
-       Օգնի´ր ,Ադամա´նդ, օգնելու քո հերթն է։ Նա հետապնդում է ինձ։
Ադամանդը հապաղեց՝ դանդաղ շոյեց մորուքը։ «Նրանցից ո՞ր մեկը կարող է ավելի վտանգավոր լինել ինձ համար»,- սկսեց խոսել ինքն իր հետ, միաժամանակ պատասխանելով,- Իհարկե, Քառակուսի գլուխը։ Իսկ ո՞վ է ավելի հզոր,- շարունակեց նա,- Դարձյալ Քառակուսի գլուխը,- նայեց ներքև, նորից շոյեց մորուքը,- Դժվար է ընտրել՝ ու՞ժը, թե՞ հավատարմությունը։ Թո´ղ հաղթի ուժեղը,- վճռեց նա, մնաց անտարբեր դիտորդի դերում։
Ուրվականը տեղը դրեց սեփական գլուխը, ուղղվեց դեպի ռոբոտ-զինվորը կրկնելով․
-         Նա ես եմ, նա ես եմ, նա ես եմ․․․։
Աբու-Սաիդը հուսահատ թափահարում էր սղոցը՝ հաճախ նայելով դեպի պատշգամբ։ Սղոցն ամեն անգամ ուրվականին բաժանում էր մասերի, բայց նա նորից վերստանում էր իր ամբողջականությունը։ Քառակուսի գլուխը ձեռքը երկարացրեց, նրա երկաթյա ճանկերը սեղմեցին Աբու-Սաիդի կոկորդը։ Նա կռացավ նրա վրա, սկսեց խմել արյունը։ Ռոբոտ-զինվորն անշնչացած տապալվեց գետնին։ Ուրվականը առավ Սաիդի կերպարանքը, այնուհետ երևացին նրա ժանիքները։ Քառակուսի գլխից մնաց միայն դեմքի սպիները։
-       Հա՜, հա՜, հա՜,- բարձր քրքջաց նա, նայեց անշնչացած Աբու-Սաիդին, ապա նայեց վեր, անհետացավ հրապարակից։
-       Նա ավելի սարսափելի է, մի՞թե ես սխալվեցի,- ափսոսանքով արտաբերեց Ադամանդը, ետ քաշվեց սարսափած՝ կարծես թաքնվելով Աբու-Սաիդի նոր կերպարից։
Արվարձաններում անգամ եղյամն այլևս տեղ-տեղ չէր։ Կորին հուսահատ նայեց քաղաքին, սլացավ դեպի միայնակ տունը։

Комментариев нет:

Отправить комментарий