вторник, 23 июня 2020 г.

Մարդն ընդդեմ մարդկության (մաս - 34)


Փչող քամու հետ Կորին հայտնվեց հրապարակում։ Բաց դռնից  շարունակվում էր ռոբոտ-զինվորների ելքը դեպի քաղաք։
-         Աբու-Սաի՜դ,- ձայն տվեց նա՝ ներս մտնելով դամբարան։ Արձագանք չեղավ։ Կորին մտավ լուսավոր սրահը, նայեց շուրջը, դարձյալ ոչ ոք չերևաց։ Սրահի հեռավոր անկյունում փակ դուռ նկատեց, մոտեցավ՝ այն կողպված էր։ Կորիի աչքերից արձակված շանթից դուռը պոկեց, ընկավ գետին։
-         Ո´չ,- երբ Կորին ուզեց ներս մտնել, նրա ճամփան կտրեց Աբու-Սաիդը։ Կորին նայեց նրա աչքերին։
-         Դարձյալ ո՜չ,- դեմքը երկու ձեռքով ծածկելով՝ գոռաց ռոբոտ-զինվորը, գլորվեց ցած։
Կորին նրա վրայով առաջ անցավ։
-         Ո՞վ կա այստեղ,- ձայն տվեց նա, առաջանալով։
Բացվեց ներսի փակ դուռը, երևաց Վիվին։ Կորին մնաց տեղում քարացած՝ տեսնելով աղջկան՝ փոքրիկ տղայի հետ։ Վիվին մոտեցավ նրան։
-         Կորի՛, վերջապես վերադարձար,- կիսաձայն շշնջաց նա՝ շոյելով նրա գանգուրները։
Կորին ետ քաշվեց։ Վիվին ժպտաց, նայեց փոքրիկին։
-         Նա Կորին է,- շուրթը հպելով փոքրիկի ականջին, շշնջաց աղջիկը ժպտալով։
Կորիի կանաչ աչքերը ուրիշ կերպ էին փայլում, նա ուշադիր նայում էր երեխային։
-       Ո՞վ է նա։
-       Նա ինձ հետ է այն օրից, երբ Աբու-Սաիդը սպանեց նրա ծնողներին, ես նրան հարազատի պես եմ սիրում։
Կորին ժպտաց, մոտեցավ գրկեց տղային, խորը շունչ քաշելով, կարծես մի ծանր քար ընկավ նրա ուսերից։
-         Նրա աչքերը ևս կանաչ են, միայն թե սպիտակ մաշկ ունի,- ոգևորված ասաց Կորին՝ շոյելով փոքրիկի գանգուրները,- Անունն ինչպե՞ս է։
-         Միկի,- ուրախացած պատասխանեց Վիվին։
-         Աբու-Սաի՞դն է քեզ այստեղ պահում։
-         Այո´, նա ինձ պատանդ է պահում Ադամանդի հրամանով՝ նման կերպ պատժելով հայրիկին։
-         Պարզ է, հայրդ քեզ է սպասում, գնացի´նք,- ասաց Կորին, գիրկն առավ աղջկան, դուրս սլացավ՝ իր հետ տանելով նաև տղային։


Комментариев нет:

Отправить комментарий