понедельник, 19 августа 2013 г.

ՍԱՖՐԱԶՆԵՐԻ ՄՈՌԱՑՎԱԾ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ

 Մարիամ Աստվածածին վանքը, արդեն քանի-քանի դար բազմել է  բարձր ժայռի կատարին:
Ներքևից դիտողին թվում է` այն, մի տեսակ հպարտությամբ, իր շուրջն է նայում, ուր թագավորում է ժամանակի անտես թաթը, որի տակ էլ անհետանում են հազարավոր պատմամշակույթային  արժեքաքվոր  հուշարձաններ:
Վանքի տակից  դարերով հոսող սառնորակ ու մաքուր ջրերը մինչ այսօր էլ խորհրդավորություն են ներշնչում, բայց այսօր, անգեղակոթցու ավիրող ձեռքի ողորմածությամբ, այն հունը կորցրած ավիրում է շատ պատմական արժեքներ:
Մարիամ Աստվածածին վանքի տակի փոքրիկ քարայրին կից դուրս են ցայտում երեք միանման աղբյուր, որը  մի ժամանակ ուժ էր տալիս վանքի տակի փոքրիկ ջրաղացին:
Եկեղեցու իսկական  դեմքն աղավաղվեց, երբ 90-ականներին "վայ" անգեղակոթցու շնորհիվ  ավազածածկ եղավ գավիթի հուշաքարը, որը սերունդներին հուշում էր 1699թվի Անգեղակոթի գաղտնի ժողովի մասին` Իսրայել Օրու գլխավորությամբ:
Ժամանակին վանքի գավիթում թաղվել են նշանավոր մարդիկ, եկեղեցին ունեցել է մեծ գերեզմանատուն:
Երբ հաստատվեց կոմունիստական դիկտատուրան, վանքը  72 տարի ծառայեց, որպես  ցորենի շտեմարան, այդ ընթացքում գերեզմանատունը դարձավ մեքենաների բանուկ ճանապարհ, իսկ մյուս մասերը ծառայեցին որպես գոմաղբի լցման ու չորացման տեղեր:
Շատ  խաչքարերի վրա կառուցվել են գոմեր:
Ցավոք, այսօր վանքի շրջակայքը պատված է աղբակույտերով և աթարի դեզերով, չնայած այն մի քանի տարի է, ինչ գործում է:
Անգեղակոթցին այսօր անտարբեր ծամում է իր մի կտոր քրտինքով վաստակած հացը և անտարբեր նայում Սաֆրազների մոռացված հուշարձանին...

Комментариев нет:

Отправить комментарий