вторник, 6 августа 2013 г.

ՈՍՏԻԿԱՆԸ

Քո` ռազմական անշունչ կեցվածքով,
Շատ ես նմանվում դու մեխանիզմի,
Քո սև մահակով ահ ես սփռում,
Եթե շատ է պետք կյանք չես խնայում, բայց ընկածինը,
Ցույցերի պահին հերոս ձևանում,
Աջ ու ձախ խփում, համբավ վաստակում:
Ճիշտ շատ ես նման դու մեխանիզմի,
Լավ մատակարար քո վերադասին:
Դու անտեսում ես մեծ մեղավորին,
Եթե քծնել է ու բան խոստացել,
Միևնույն է, թե ինչ է գողացել...
Դու շուտ ես տեսնում այն անզոր ձեռքը,
Որ փախցնում է չնչին մի պատառ գոյատևելու...
Եվ, ներարկելով քեզ մտքեր անմիտ,
Այս նույն մտքերով քեզ միշտ շահում է ,
Շահում, բայց ոչ երբեք հարգելու համար,
Այլ ինչ որ մի տեղ կարգելու համար...
Դու աջն ես դարձել մեր այն այրերի,
Որոնց շատ է պետք ուղիղ վայրենի,
Որ վերացնի միտքը հայրենի,
Որ միշտ կաշկանդի միտքը այն այրի,
Այն միտք արարող, բայց ոչ ավիրող...
Մի?թե չի ծնել քեզ ժողովուրդն այն,
Որ քո ծնունդով կրակն է ընկել...
                       ***
Կրակն է ընկել, բայց ո'չ մոխիր դառնալու համար,
Այլ միայն հույսով, որ մի օր քեզանից քեզ է կերտելու,
Կերտելու է նա ժողովրդավար, իր ազգը սիրող,
Վերևը ատող, 
Ճիշտը սփռող,
Բայց ոչ երբեք իր հացը մուրող,
Ծերունու ձեռքից պատառը խլող:
Բա'վ է այս ցավը,
Հասի'ր ինքդ քեզ
Եվ քո կոչմանը...

Комментариев нет:

Отправить комментарий