воскресенье, 18 августа 2013 г.

Իշխանությունը և ընդդիմությունը իրար բերան թքած, ժողովրդի  երեկվա մոլորության արդյունքն են...
***

Բարբաջում են  ազգային խորհրդարանում` տաքուկ ու հարմարավետ, երկրի երեկվա  թյուրիմացությունները, որոնք աննկատ ու սողալով հայտնվեցին այնտեղ...
***

Երկար ժամանակ մնացի կանգնած պատերազմի  մայթին, ուր մահացու չէր, բայց վտանգավոր էր, քանզի այնտեղ թևածում էր սառը մահը, որին կարելի էր տալ ամեն անուն` սով, ցուրտ, մութ, սարսափ, անտարբերություն և կրակոցնե~ր, կրակոցնե~ր...

***

Այս բիրտ աշխարհքում կարիքը այնքան զգացմունք ունի...
Այն ցուրտ է, սոված, մութ է ու անտուն`
 Ահա կարիքը անուն առ անուն...
***

Հին  դեմքերով նոր կառավարությունը ժամ առ ժամ կանգնում է ժողովրդի բկին, որը ոչ կուլ տալ գիտի և ոչ էլ թքել և այսպես ևս հինգ տարի և հինգ տարի հետո, դարձյալ  կիսախեղդ, կիսասոված ու աչքածակ հայը կհավատա  անցած ընտրությունների կրկնվող, խունացած խոստումներին և նորից կգնա ընտրելու նույն ազգային թյուրիմացությանը և այսպես անվերջ և այսպես մինչև վերջ...

Комментариев нет:

Отправить комментарий