воскресенье, 21 июля 2013 г.

ԵՎՍ ՀԻՆԳ ՏԱՐԻ


...
Երկիր  Նաիրիս` շնչով  զարթոնքի  նոր գարունը նշեց  նորընտիր  նախագահի հին կերպարով:
ԵՎ եվս  հինգ տարի հայոց քարաստանս  տեղապտույտ  կկատարի  սոցիալ-տնտեսական  ոլորտում:
ԵՎՍ հինգ տարի հայ գյուղացին  գոյատևման շունչ կփնտրի  հանդ ու դաշտ ընկած, քարից հաց քամելով:
ԵՎՍ հինգ տարի կշարունակվեն դատարկվել  հայկական քարուքանդ գյուղերը:
ԵՎՍ հինգ տարի  մենաշնորհները կթևածեն անմրցունակ շուկայում, թելադրելով սեփական խաղի կանոնները:
ԵՎՍ հինգ տարի մանր չինովնիկները արգելք կհանդիսանան հատուկ ծրագրով` երկրի կայացմանը:
ԵՎՍ հինգ տարի հայ տեղացին  ճկռած կմնա քսանամյա  անտերության լծի տակ:
ԵՎՍ հինգ տարի  կարդարացվեն ու կհերոսացվեն ազգային ստահակները:
ԵՎՍ հինգ տարի  մշակութային միջակ նախարարությունը կնսեմացնի  հազարամյակների ազգային մշակույթը:
ԵՎՍ հինգ տարի  գիտության և կրթության նախարարությունը  կաղճատի դասագրքերը:
ԵՎՍ հինգ տարի չկրթված դիպլոմավորները կլրացնեն թափուր աշխատատեղերը, որից կհառնեն մանր չինովնիկները:
ԵՎՍ հինգ տարի աթոռակռիվ խաղացող իշխանությունը զարկ կտա  կանաչ տարածքների բնաջնջմանը` ի օգուտ քմահաճ քսակավորների:
ԵՎՍ հինգ տարի արդարադատությունը անվերապահորեն կծառայի ստվերային ուժերին և այդ հինգ տարում նա չի նկատի ձի գողացողին և ցմահ կդատի  ձու գողացողին:
ԵՎՍ հինգ տարի հայ զինվորի միտքը  կթրծվի ոչ թէ պետականամետ, այլ իշխանամետ բարբաջանքով:
ԵՎՍ հիհգ տարի բանակը կծառայի անտարբեր ու գիրացած  զինվորական վերադասի կլանին:
ԵՎՍ հինգ տարի գրողների միությունում հարդը կբարձրանա ,ցորենը կիջնի:
ԵՎՍ հինգ տարի մարզպետերի, քաղաքապետերի,գյուղապետերի, ոստիկանապետի, ռեկտորների, բժշկապետերի, քմահաճ նախարարների, դպրոցի տնօրենների  եսի բնազդը կթևածի , ոտնահարելով սահմանադրությունը:
ԵՎ վերջապես եվս հինգ տարի հայը կդատապարտվի սպասելուն, այս անգամ ոչ թէ հույսով, այլ իսկապես փոխելու, քանի որ երեք մեծագույն չարիքներից և ոչ մեկը հնարավորություն չի ունենա բռնագրավելու  ՀՀ նախագահական աթոռը: 

Комментариев нет:

Отправить комментарий