понедельник, 5 августа 2019 г.

Տարօրինակ փոշին գողացավ Միքայելին «Լունա»


Ծերունու անհետանալուց հետո, մենք նայեցին փերու կողմը, նա նույնպես անհետացել  էր, մեզ  շփոթեցնող խաչմերուկի հետ:
Մայրս հաճախ էր կշտամբում ինձ, տանից փախչելու համար, քանի որ փոքր եղբորս՝ Միքայելին ես էի խնամում, երբ նա աշխատանքի էր գնում, իսկ նա ամեն օր աշխատանքի էր գնում։ Ինքս էլ որպես երեխա հոգնում էի այդ՝ ինձ համար ծանր գործից և առաջին առթի դեպքում շտապում դուրս վազել, խաղալու։ Ինձ հաջողվում էր խաղալ վաղ առավոտները և ուշ երեկոներին․․․
Մի անգամ Միքայելի հետ բակում խաղում էինք։ Մոտիկից ուժգին աղմուկ լսվեց՝ միայն հասցրեցի տեսնել, թէ ինչպես փոշու ամպը իր մեջ առավ եղբորս  ու  գնդաձև պտտվելով  բարձրացավ վեր:
-Միքայե՜լ,- առանց հասկանալու ի՞նչ կատարվեց, նետվեցի քամու հետևից, ճչալով,-Օգնեցե՜ք, նա տարավ իմ եղբորը:
Լսվող աղմուկից, մոտակա  տների լուսամուտներից   դուրս ցցվեցին մարդկանց գլուխները և ոչ մի հետաքրքիր բան չգտնելով, նորից ներս քաշվեցին։ Մնացել էի քարացած, բակում կանգնած։ Չէի ուզում հավատալ կատարվածին։Քիչ առաջ մեր խաղացած տեղը շրջանաձև ուրիշ գույն էր։ Այն մոխրագույն էր, ձեռքս դանադաղ մոտեցրի՝  տաք էր։ Վեր նայեցի՝ երկինքը պարզ էր, երևում էր միայնակ ճախրող մի աղավնի։ Ներս վազեցի, փնթփնթալով, հավաքեցի Մարտինենց հեռախոսի համարը
- Ալլո,- լսվեց Մարտինի ձայնը։
- Մարտին, հիմա որտե՞ղ ես,- շշուկով հարցերի ես, դռանը մտիկ տալով, ավելի ստույգ վախենալով մեծ եղբորս հայտնվելուց։
- Տանն եմ, ի՞նչ կա, ինչու՞ ես թաքուն խոսում։
- Մենք պետք է շտապ հանդիպենք,- շարունակեցի շշնջալ վախվորած։
- Ի՞նչ է պատահել, չի՞ լինի, թողնենք վաղը, մայրիկս արդեն եկել է։
- Ո՛չ, այնտեղ՝ քարափին կսպասեմ քեզ, լա՞վ,- թույլ չտալով Մարտինը խոսի, հեռախոսն անջատեցի, անաղմուկ դուրս եկա, սկսեցի վազել։
- Լունա՜, ետ արի՛,- իմ հետևից գոռաց մեծ եղբայրս՝ Արվինը։ Առանց ետ նայելու, մի շնչով հասա քարափի գլխին, թաքնվեցի մեծ ժայռի հետևում, մինչև Մարտինի գալը։ Ես անհանգիստ էի Միքայելի համար, կռահելով, թե ով կարող էր լինել այն փոշե գունդը։ Մտքերս ինձ տարան ամեն տեղ, որտեղ կարող էր հայտնված լինել եղբայրս։ Ներքևում երևում էր մայրամուտի հրակարմիր հորիզոնով առկայծող լճակը։ Զմայլված դիտում էի, երբ  երկնքում հայտնվեցին թռչող էակները։ Ավելի կլանվեցի, երբ նրանք իջան  և սկսեցին քայլել ջրի վրայով։  Վախեցած, սկսեցի ետ նահանջել, աշխատելով փախչել տուն, բայց մնացի տեղս, հիշելով Միքայելին։ Քայլող էակներից մեկը ձեռքով արեց ինձ։ Քայլեցի դեպի նա, բայց ինձ կանգնեցրեց սպիտակազգեստը, հայտնվելով իմ դեմ
-  Լունա՛, դու կարող էիր անդունդը գլորվել․․․ Տե՛ս ևս մեկ քայլ և․․․,- Փերու պատկերը փոխվեց և իմ առջև կանգնեց Մարտինը։ Ես ետ քաշվեցի թե շփոթված, թե վախեցած։
- Նա կանչում էր ինձ,- նվաղած արտաբերեցի և ամուր բռնեցի Մարտինի թևից։
- Դարձյա՞լ,- վրդոհվեց ընկերս,- դրա համա՞ր ես կանչել ինձ, եթե տանը լիներիր ոչինչ էլ չէր երևա քո աչքին։
- Ո՛չ, դա կարևոր չէ, ուրիշ խնդիր կա։
- Իսկ ի՞նչ կա, ավելի կարևոր,- Մարտինն անհամբեր քաշեց իմ ձեռքից և մենք տեղավորվեցինք ժայռի տակ, մնալով աննկատ ճամփի կողմից,- Հիմա լսում եմ։
- Միքայելն է անհետացել։
- Ինչպե՞ս, ե՞րբ- նստած տեղից կանգնեց Մարտինը։
- Այսօր։ Այնտեղ կարծես ոչ ոք չկար, բացի սպիտակ փոշուց, այն իր մեջ առավ եղբորս ու բարձրացավ օդ։
- Ուրեմն այնտեղ էլ՝ ժայռի գլխին, երբ ծերուկն անհետացավ, այն ոչ թե ծուխ էր, այլ փոշի և որտեղ կա փոշի, այնտեղ այդ ծերուկն է,- եզրակացրեց Մարտինը, որից ավելի տխրեցի։
- Նա ինձ է ուզում, ես պետք է գնամ նրա մոտ, որպեսզի  բաց թողնի եղբորս․․․
- Լունա՛ դու նու՞յնն ես մտածում, ինչ որ ես,- Մարտինը բազմանշանակ նայեց ինձ։
- Իսկ դու ի՞նչ ես մտածում։
- Մտածում եմ, այդ ամենը այն ծերուկի ձեռագիրն է և նա ամեն գնով ուզում է քեզ տեսնել իր մոտ, ինչու՞․․․
- Չգիտեմ, բայց իմ եղբորը պետք է ետ բերել, նա փոքր է և մեղավոր չէ ոչնչում։ Մայրիկս նրան շատ է սիրում, ինձ չի ների, եթե նրա անհետանալու պատճառն իմանա և գիտե՞ս Մարտին, թե որն է տարօրինակը․․․,- Լռեցի, գիտակցելով պատահածի հետևանաքը։
- Ո՞րը․․․,-
- Այն, որ Միքայելին էլ է նույն փոշին է գողացել և չգիտեմ, թե ուր է տարել։
- Այո՛ փոշին՝ հիշու՞մ ես,  նույն կերպ մենք այն օրը մեր տեսադաշտից կորցրեցինք երեխաներին։ Անցորդներն ասում են, երբեմն այն հին ջրաղացից այնպիսի փոշի է բարձրանում, իսկ այդ տարօրինակ ծերուկը չխեղդվելու համար, ներսում սկսում է երկար հազալ ու փռշտալ։
- Այն Լևոն պապի՞ն։
- Ճիշտն ասաց, ես արդեն շփոթում եմ, և չգիտեմ ո՞վ է այդ Լևոն պապին,- Ուսերը թոթովեց Մարտինը և նորից փլվեց ժայռին։
- Մարտի՛ն, հիմա ի՞նչ պետք է անենք։ Եղբայրս իմ պատճառով է անհետացել, եթե մայրս իմանա, ինձ չի ների։ Նա Ալեքսին շատ է սիրում։
- Իսկ քե՞զ․․․
- Չգիտեմ,- ուսերս վեր քաշեցի ես,-  Գուցե սիրում է, բայց երբեք ցույց չի տալիս։
-       Ինչպես թե չգիտես,- զարմացավ Մարտինը,- Դու դեռ երեխա ես և արդեն զգում ես, որ մայրդ տարբերություն է դնում քո  և եղբորդ միջև։ Լունա՛, քանի՞ տարեկան ես։
-       Տասը։
-       Ինձանից երկու տարով փոքր ես,- պատասխանեց նա և նկատելի գոռոզացավ իր տարիքային առավելությամբ։
-       Մի՞ թե մենք ստիպված ենք լինելու նորից վերադառնալ այն ժայռերի մոտ,- նորից  հիշեցի ես։
-       Կարծում եմ, այո,-  Որքան էլ իմանայի, պիտի գնանք այնտեղ, միևնույն է տխրեցի, երբ Մարտինը հաստատեց իմ միտքը։ Ես վախենում էի։

Комментариев нет:

Отправить комментарий