воскресенье, 4 августа 2019 г.

Լևոն քեռին, այն ջրաղացի Լևոն քեռին չէր «Լունա»


-Քեզ չի՞ թվում, կարծես մի տեսակ  մթնեց,- նկատեց  Մարտինը, երկքին նայելով:
- Ախր արև էր, որտեղից հայտնվեցին ամպերը,- տարակուսացի ու նորից մի վախեցած հայացք գցեցի  ցից ժայռափնջի կողմը: Այդ պահին  սև կերպարանքը, որը ըստ ինս, հետևում էր ինձ, ժայռի կատարից իջավ ու անհետացավ: Ակամա բռնեցի Մարտինի ձեռքից
- Մարտին արի տուն գնանք,- հորդորեցի նրան։
- Վերջապես կբացատրե՞ս թե ի՞նչ է կատարվում քեզ հետ,- նյարդյնացավ նա։
-
Լևոն պապիի ուրվականն այնտեղ է՝ ա՜յն ժայռերի մոտ,- վերջապես սիրտ արեցի ասել,- Նա կախա՞րդ է, թե՞ ուրվական:
--Չի կարող, չեմ հավատում,- զարմացավ Մարտինը և վիզը երկարացրած նայեց ժայռերի կողմը:
- Իսկ դու ասում էիր ինձ հավատում ես, և դա մեր երկուսի գաղտնիքն է լինելու,- Վիրավորված արտաբերեցի և մի կողմ քաշվեցի։
- Լունա՛, նա ծեր է, համ էլ ի՞նչ գործ ունի այստեղ, այս ամայի տեղերում։ Պապս ասում է, նա իր սիրելի ջրաղացից ոչ մի տեղ չի գնում, իսկ հիմա հիվանդ պարկած է իր տանը։
-Նա այնտեղ է՝ երկու  անգամ տեսա նրան,- վիրավորանքը կուլ տալով, կրկնեցի և ձեռքով ցույց տվեցի ժայռերի կողմը:
Մարտինը զարմացած, մեկ ժայռերի կողմն էր նայում, մեկ ինձ և մտովի կարծես փորձում էր կապ գտնել ջրաղացպանի ու ուրվկանի միջև:
-Լունա` գուցե դու վախենու՞մ ես և վախից տեսիլքնե՞ր ես ունենում:
-Ո`չ, այդպես չէ, չնայած մայրիկս էլ է քեզ նման խոսում ու չի հավատում ինձ,- ավելի հուսահատվեցի  նրա պատասխանից:
-Ես հավատում եմ քեզ, դա չէի ուզում ասել Լունա։ Ուզում եմ ասել՝ ինձ պես պարզապես քայլիր և ցույց մի տուր որ վախենում ես։ Ա՛յ կտեսնես, ոչինչ էլ չի երևա, իսկ հիմա առաջ,- ասաց Մարտինը, բռնեց իմ ձեռքից և քայլեցինք:
Հանկարծ կանաչը մեր ոտքերի տակից նահանջեց և մենք հայտնվեցինք գորշ տարածությունում, ուր կարծես  դժոխքի ձեռքն այրել էր ամեն ինչ:
-Միևնույն է այստեղ վախենալու է,- պնդեցի ես, հրաժարվելով քայլել:Մարտինը  ձեռքը գցեց իմ վզով.
-Մի վախեցիր, դու մենակ չես:
-Այո` դու մենակ չես,- լսվեց ժայռի գլխից ու երկուսով ահաբեկված նայեցինք վեր:
-Այս անգամ գոնե դու է՞լ ես տեսնում նրան,- Վախվորած շշնջացի Մարտինին:
-Այս անգամ այո՜,- ծոր տվեց Մարտինը,- պարզվում է վախենալը ոչ մի կապ չունի, բայց միևնույն է արի ցույց չտանք, թե վախենում ենք նրանից,- ավելի համարձակ ասաց նա։
-Լա`վ,- ինձանից մեծ ջանք պահանջվեց ժպտալու և անվախ ձևանալաու։
Ծերունին շատ թեթևությամբ ցած իջավ ժայռից, կանգնեց մեր դիմաց.
-Դե ի՞նչ, չե՞ս ուզում հետևել ինձ,- դիվական ժպիտը դեմքին, դիմեց ինձ:
-Ո`չ, մենք տուն ենք ուզում ,- արագ պատասխանեցի ես, ապա նայեցի Մարտինին:
-Բայց ո՞ր ճամփով, այստեղ շատ տարբերակ կա,- հեգնեց ծերունին, ձեռնափայտով ցույց տալով շփոթեցնող խաչմերուկը:
-Դուք ի՞նչ եք ուզում ինձանից, ինչո՞ւ եք ամեն անգամ հետևում ինձ, կարո՞ղ եք վերջապես ասել,- անզորությունից  բղավեցի ես:
-Եթե հետևես ինձ, դու ամեն ինչ կիմանաս ,-  պատասխանեց ծերունին ու երկիմաստ ժպտաց։ Երբ նա հենվեց ձեռնափայտին, հայացքի տակից նայեց մեզ՝ մենք տեսանք, թէ ինչպես փայլեցին նրա աչքերը՝ այս դեպքում առնվազն ինքս տեսա:
-Իսկ որտե՞ղ  եք ապրում,- հարցրեց Մարտինը:
-Մարտին դու հո չե՞ս պատրաստվում նրա մոտ գնալ,- ավելի վախեցա ես:
- Իսկ ինչո՞ւ ոչ,- համարձակ պատասխանեց Մարտինը, որից, իմ վախկոտ ու փոքրիկ սիրտը կուչ եկավ։
-Ո`չ Մարտին, միայն ոչ այս անգամ, արի տուն գնանք, շուտով անձրևը կթափվի,- որպես պատճառ՝ հուսահատությունից ցույց տվեցի կուտակվող սև ամպերը:
-Լունա՛, ես էլ դեմ չեմ տուն գնալուն, բայց ինչպե՞ս,- ձեռքերը տարածեց նա:
-Խնդրենք, գուցե նա ցու՞յց տա ճամփան,- շշնջացի, երկյուղած նայելով ծերունուն։
-Իսկ դու հաջորդ անգամ ստիպված կլինես այստեղ գալ առանց պատանու,նա չափից շատ է խոսում,- պատասխանեց ծերունին։ Այդ պահից համոզվեցի, որ  նրա մեջ կերպար առած մարդուն առաջներում երբեք  չէի տեսել, երբ ամեն անգամ  գյուղի մեջ, կամ ջրաղացի մոտ կանգնած էր լինում նա:
-Խոստանում եմ,- հուսահատությունից, առանց մտածելու պատասխանեցի ես։
-Լունա՛ դու խելագարվե՞լ ես, տեսա՞ր նրա աչքերը ինչպես փայլեցին,- իմ պատասխանից, զարմացավ Մարտինը, ականջիս շշնջաց,- Նա իսկապես կախարդ է: Նա Լևոն քեռին չէ։
-Արի հիմա այստեղից փախչենք, հետո ինչ ուզում է թող լինի,- Իմ վախին խառնվել էր հուսահատությունը, ուստի գործում էի առանց մտածելու հետևանքի մասին։
-Օ՜ ո՛չ, դու ինձ չես խաբի, ես այնպես կանեմ, ինքդ կգաս այստեղ, Լունա՛,- հեգնեց ծերունին ու հայտնվեց ժայռի վրա։
- Ուղիղ ետ քայլե՛ք և դուք կհայտնվեք ճիշտ ճանապարհին,- լսվեց մի ուրիշ ձայն, որի հնչյունները կարծես պոկվում էին երգեհոնի ստեղներից:
- Սպիտակազգե՜ստ,-  ուրախացած՝ ակամա բացականչեցի ես: Իմ մանկական հոգին զմայլվեց, երբ տեսա սպիտակազգեստ փերուն։
-Դու նրան է՞լ ես ճանաչում,- զարմացավ Մարտինը։
-Այո՛, նա բարի է,- երանությամբ պատասխանեցի, հայացքս չկտրելով փերուց:
Ծերունին սկսեց մրթմրթալ։ Մենք ուրախացած իրար նայեցինք, ապա ծերունուն, իսկ նա  կատաղած թափահարեց բռունցքը, ձեռնափայտը ուժգին հարվածելով քարին, անսպասելի անհետացավ։ Նրա կանգնած տեղից բարձրացավ բարակ, սպիտակ փոշի:

Комментариев нет:

Отправить комментарий