суббота, 4 июля 2020 г.

Հայը

Առաջ գնալով ոչնչի չենք հասնի, քանի որ մեզ հետ տանում ենք ավերակներ, տարաձայնություններ և ատելություն։ Հաղթել կարող է այս ամենը հետևում թողնող ազգը։
Մենք մեզ չենք սիրում՝ ուրիշից մունաթով գալով սեր ենք պահանջում։ Ոտնահարում ու ավիրում ենք, եթե մեկը մեզ մի բան է խոստացել։
Դարերի ձեռք բերվածը այսօր մեկի թեթև ձեռքով դրել ենք քաղաքական դաշտի կրակին և մոխիրի ենք վերածում առանց ափսոսալու, ինչա թե այդ մեկը հրաման տալու իրավունք ունի։ Մեր մեջ բուծում ենք գրպանահատին, ստախոսին, շահամոլին, քծնողին և այդ նույն խավերը միշտ բողոքում են ազնվության պակասից։
Մենք ետ ենք սովորել մաքրությունից՝ լողանալ չենք սիրում։ Շուտով լողանալը վեր է ածվելու ազգային ծիսակատարության։
Սովետական կարգերը փնովելով, միաժամանակ դուրս չենք գալիս նրանցից, պարզապես մեր մեջ կրկնապատկել ենք ատելությունն ու նախանձը միմիանց հանդեպ։
Ծույլը չի կարող սիրել աշխատողին։ Արդեն երեսուն տարի է ինչ մեզ մոտ աշխատելը ամոթ է՝ չաշխատելն ու դրսից փողի սպասելը դարձել է վատ սովորույթ։ Շատ ծնողներ երեխայի մեջ ապագա խոպանչի տեսնելով չեն ցանկանում մատը մատին տալ, պատաճառաբանելով՝ երկիրը երկիր չէ։
88-ից սկսած, մեզ աննկատ թալանել են, թողնելով ավերակներ ու չհագեցող կառավարողներ։
Ո՞վ է ասում թե մենք ունեցել ենք արժանապատիվ մեծեր, եթե ուեցել ենք, ու՞ր է ծովից ծով հայրենիքը, ո՞վ է ամեն ասպարեզում տանուլ տվել, փրկելով սեփական կաշին, իսկ հաճախ էլ թշնամին չի ներել նմաններին։
Հրեան աշխարհով մեկ սփռված միլիարդատերեր ուեցող ազգ է և այսօր նմանների շնորհիվ է Իսրայելը հզոր ու անկախ․ ի՞նչ խոսք մենք էլ ունենք աշխարհասփյուռ հարուստներ, բայց հայի եսը թույլ չի տալիս իր քթից այն կողմ տեսնելու, եթե տեսնելու հատկություն էլ ունի, ապա խոշտանգում և սպանում են նմանին։
Հայը գլոբալիզմի սիրահար է՝ շուտ տարալուծվող օտարների մեջ։ Որքա՜ն հայ մանուկներ գիտեմ՝ հայկական ընտանիքներում հայերեն չգիտեն, իսկ թուրքը օտարությունում ուսուցիչ է վարձում հատուկ երեխային մայրենի լեզուն սովորեցնելու։
Եթե ուսուցիչը, դասախոսը, գիտնականը, արվեստագետը, բժիշկը քաղաքականացված են՝ նման երկիրը եթե դատապարտված չէ կործանման, ապա առնվազն երերում են նրա հիմքերը։
Մեզ ոչ մի տերություն չի հալածում, պարզապես մենք ենք ընկել մեր հետևից։
Մշտապես կույր չլինելու համար պետք է գոնե հիշել կամ տեսնել ավիրվող երկրները։ Ումից ենք առավել։ Այո՛, ոչ ոքից, եթե այսպես շարունակենք։
Հավատացե՛ք, մենք ենք մեր գլխին բռնապետ կարգում, մեր թուլակամությամբ և մեծ սպասումներով․․․
Պատմությունից դասեր չքաղող ազգը այսպիսին է լինում։
Որպեսզի ինձ չքարկոծեք մի ճշմարտություն էլ հիշեցնեմ՝ համարհա բոլոր աշխարհահռչակ հայերը օտարությունում ծնված ու մեծացածներ են․․․ Ինչու՞․․․

Комментариев нет:

Отправить комментарий