вторник, 7 июля 2020 г.

Մարդն ընդդեմ մարդկության (մաս - 53)


Մետաղյա խուցը զուրկ էր որևէ հարմարավետությունից։ Մարկոսը երկար ժամերով կուչ էր գալիս նստած, այնուհետև բռնում ճաղերից մթության մեջ հայցքով փնտրում ինչ որ մեկին։
-         Մարդասե´ր,- լսելով նա տեղում զգաստացավ, նայեց շուրջը, կարծես խավարի մեջ փորձելով տեսնել ձայն տվողին։
-         Նորից ես եմ,- շարունակեց ձայնը։
-         Խոսի´ր,  լսում եմ,- շշուկով պատասխանեց Մարկոսը։
-         Ահա´, վերցրե´ք սա, կերե´ք, դուք պետք է ուժեղ լինեք, որպեսզի կարողանաք այստեղից դուրս գալ։
-         Այո´, իհարկե,- պատասխանեց նա, մթության մեջ գտավ ուտելիքով ամանը,- Իսկ դու կարո՞ղ ես օգնել, որպեսզի ես դուրս գամ այստեղից։
-         Ցավոք, դուք շղթայված եք, իսկ ձեր շղթաները գամված են, ես ոչինչ անել չեմ կարող,- ափսոսանքով պատասխանեց անծանոթը, և մթության մեջ լսվեց հեռացող քայլերի ձայնը։
Մարկոսը կերավ առանց ախորժակի, նորից կուչ եկավ, սակայն ինչպես միշտ, քնել չկարողացավ։ Փորձեց պառկել։ Հանկարծ նրա սառած մարմնով անսովոր ջերմություն անցավ։ Շղթաները շարժվեցին։ Նա վեր թռավ պառկած տեղից։ Ձեռքերի շղթաները թուլացան, այնուհետև աղմուկով ցած թափվեցին։
-         Կանա´չ աչք, որքա՜ն երկար եմ սպասել քո վերադարձին,- երանությամբ արտաբերեց նա, ուրախությունից երկու ձեռքով բռնեց գլուխը, ապա երկաթյա ճաղերից նայեց դեպի անորոշություն, ուր խավարից զատ ոչինչ չէր երևում,- Այս խավարը կարծես լույսից շինված լինի,- սկզբում ցածրաձայն ասաց նա, ապա սկսեց կանչել,- Աբգա՜ր,- Ոչ մի արձագանք։-  Ու՞ր տարան նրանց, մի՞թե միայն ես եմ ողջ մնացել,- նորից տխրեց, ընկավ մտքերի մեջ․․․

***

Комментариев нет:

Отправить комментарий