воскресенье, 24 ноября 2019 г.

Ապրած կյանքի համը


-       Ահա և լեռը, կարող ենք բարձրանալ,- դեպի սուր գագաթին նայելով առաջարկեց Կիմը։
-       Բայց  պարտադի՞ր է այնտեղ բարձրանալը ,- վեր նայելով, դծգոհեց Լիզան և նստեց ժայռի տակ։
-       Ասացի՛ քեզ կօգնեմ։
-       Այստեղ էլ վատ չէ, արի այստեղ նստենք,- հակառակ Կիմի վրդոհվելուն,  հանգիստ պատասխանեց Լիզան,  իսկ Կիմը լուռ ենթարկվեց, տեղավորվելով նրա կողքին։ Շուտով  հորիզոնը հանգավ, երկնքում ծիկրակեցին աստղերը։
-       Արդեն վախենում եմ աստղերից ու հորիզոնից,- երկնքին նայելով մրմնջաց Լիզան,- Կարծես նրանք հայտնվում են իմ կյանքին ականատեսը լինելու, կարծես երկինքը քմծիծաղում է ինձ․․․
-       Լիզա՛,- կիսաձայն արտաբերեց Կիմը,- Մի տխրի՛ր, ես քեզ չեմ թողնի, միայն թե այդ գանձը շուտ գտնեմ։
-       Դու առանց ի՞նձ ես փնտրում,- զգաստացավ Լիզան։
-       Միայն երեկ եմ մի տեղ գնացել, բայց վաղը միասին կգնանք, այսօր արդեն ուշ է։
-       Արդարանալը տեղին չէ, դու խոսք էիր տվել,- ետ հրելով Կիմին, դժգոհեց նա։
-       Երեկ քեզ սպասեցի, դու չեկար։
-       Իսկ ինչու՞ ոչ այսօր․․․
-       Այսօր դու նորից իմն ես և այս հանդիպումը չեմ փոխի ոչ մի գանձի հետ,- Կիմը նորից դեպի իրեն քաշեց Լիզային։
-       Ես․․․ես․․․ես․․․ պետք է․․․
Աստղերի փայլը կրկնապատկվեց, երբ երեևաց լիալուսինը, իսկ առաջ թեքված բարձր ժայռը ստվերում էր նրանց հանդիպումը։

Ձմռան սառնամանիքը սաստկանում է կես գիշերից, սակայն Լիզան ապրում ու շնչում էր իր գտած սիրով և սառած խավարում երջանիկ պահով, հոգով գարուն էր ապրում։ Նա սպասում էր Կիմին, երբեմն կրկնելով ասելիքը, սակայն միտքը սայթակում էր ու մնում կարկամած, ուստի սրտնեղած ասելիքը շարադրեց թղթի վրա։  Վերընթերցելուց հետո, ստացվեց սիրո բուռն խոստովանություն։  Երկմտեց, սակայն այն սեղանից խլեց, դուրս վազեց։
Քարքարոտ, հողե ճամփան նրան տարավ գավիթ։ Հորիզոնն արդեն հրդեհվել էր։ Մի անգամ էլ նայեց գրած թղթին, ի վերջո որոշեց պարզապես պատռել այն  ու դեն նետել, և լռել, որքան էլ անհրաժեշտ լիներ ասելիքը, բայց միայն հասցրեց որոշել․
-       Վաղու՞ց ես սպասում,- նրա դիմաց հայտնվեց Կիմը, նա  թուղթը պահեց հետևում, շփոթված մրմնջաց․
-       Ո՞ր կողմով եկար․․․
-       Որտեղից չէիր սպասում,- Կիմն սկսեց անզուսպ ծիծաղել։
 Տեսնելով ԿԻմին, կարծես Լիզայի հոգին թախծոտ երկմտանքից դուրս թռավ դեպի անորոշություն, ուր խավարին խառնվում էր լույսը և նորից նահանջում։ Նա կառչեց լույսից և ժպտաց սիրելիին։
-        Ինչու՞ ես կանչել, ի՞նչ է պատահել,- շարունակեց Կիմը, այս անգամ առանց ջերմության։
-        Իսկ դու փոխվել ես։ Ի՞նչն է փոխել քեզ կամ ո՞վ։ Իմ բոլոր երեկոները սպսում են քեզ իսկ դու․․․։ Ու՞ր էիր կորել․
 Կիմ սառնն էր։ Այն օրերի սիրատենչ երիտասարդը անհետացել էր և ահա Լիզան նայում էր նրան ու փնտրում իր կորցրած սիրելիին։  Նոր Կիմը իր սառնությամբ նրան խոցել էր մինչև հոգու խորքը, քիչ առաջվա  ժպիտը չքացել էր դեմքից։
-       Ամենուր եմ,- սովորության համաձայն ինքնավստահ պատասխանեց նա։

Комментариев нет:

Отправить комментарий