пятница, 15 ноября 2019 г.

Ապրած կյանքի համը


-       -Դու հոգնեցիր իմ ցանկությամբ,- Կիմը աննկատ Լիզայի ձեռքն առավ իր ձեռքի մեջ ու հպեց շուրթին։ Լիզան չընդդիմացավ, հանգիստ ազատեց ձեռքը և անխոս հեռացավ։
-     -  Վաղը նորից կգա՞ս,- Կիմը կանգնած տեղից ձայն տվեց նրա հետևից։ Լիզան առանց ետ նայելու, շուտով կորավ մթնտած ոլորանում։

Լիզային հանդիպելուց հետո, Կիմը հաջորդ  երեկոյան ավելի վաղ  հայտնվեց քարափի գլխին թիկնած եկեղեցու գավիթում և երկար ժամեր  մնաց այնտեղ։ Նա աննկատ ներս  սողաց դռան ճեղքից, վառեց ձեռքի փոքրիկ լապտերը, մոտեցավ, նայեց երկվա վառված մոմերի մնացուկին, կռացավ հոտ քաշեց, շշնջաց․
-     -  Ինչու՞ այսօր էլ չեկար։
-       Եկա՝  նորից ուշացած,- նա ետ նայեց, Լիզան կանգնած էր իր առջև։
-       -Դու՞, դու իսկապե՞ս ոչնչից չես վախենում,- զարմացավ Կիմը։
-       Միայն քեզանից,- կիսատ ժպտաց Լիզան։
-      - Ինչու՞․․․- զգաստացավ Կիմը։
-       -Չգիտեմ, բայց այն ուրիշ վախ է,այն նման չէ սովորական վախի, այն հաճելի ու կանչող  և ահա ես եկա քո կանչով։
-     -  Բայց ես քեզ չեմ կանչել,- ավելի զարմացավ Կիմը, թոթովելով ուսերը։
-       Ես լսում էի քո հոգու կանչը, իսկ վերջին նախադասութնունն արդեն այստեղ լսեցի, երբ ներս մտա։
-       Դու  այդ ամենը լու՞րջ ես ասում։
-       Կարծում եմ մեր երկուսի տրամադրությունն էլ կատակելուց շատ հեռու է՝ գոնե այս պահին։
-       Եթե հեռու է, դա ինձ դուր է գալիս,- ուրախացավ Կիմը,- Արի քեզ մի տեղ ցույց տամ՝ մութ ու խորհրդավոր,- Կիմը բռնեց Լիզայի ձեռքից և քաշեց եկեղեցու խորքը, երբ մթության մեջ դեմ առան պատին, նա վառեց լապտերը,- Ահա՛, նայիր սա դուռ է։
-       Եվ  ու՞ր է տանում այն,- զարմացավ Լիզան, մթության  մեջ շոշոափեց, կարծես համոզվելու, որ այն իսկապես դուռ է։
-       Դեպի երեկվա դատարկությունը։
-       Ա՜, խորհրդավոր է,- հիացած, ծոր տվեց Լիզան և  հրեց դուռը։
-       Սպասի՛ր, այն հենց այնպես չի բացվում, ես բանալի ունեմ,- ասաց Կիմը և ցույց տվեց ժանգոտված, մեծ բանալին։
-       Որտեղի՞ց այն քեզ,- այս անգամ Լիզայի զարմանքին խառնվեց հիացմունքը, Կիմին տեսնելով,  որպես ամենակարողի։
-       Ոչ մի հարց մի տուր, պարզապես ընկերացիր ինձ և մենք շատ ավելին կարող ենք միասին։
-       Այսինքն, ի՞նչ նկատի ունես և ինչպե՞ս կարող ենք,- թերահավատորեն զարմացավ  Լիզան։
-       Դե՜,- ծոր տվեց Կիմը, ասպետի պես հպարտ կեցվածք ընդունելով,- Վերջերս շատերն են գանձ որոնում, բայց միայն ես եմ կարողանում բացել խորհրդավոր ու փակ դռները,- ասելով, նա ճոճեց ժանգոտած բանալին։
-       Ամենակարո՞ղ ես,- հեգնեց Լիզան։
-       Ո՛չ, պարզապես երկար եմ մտածում և հայտնվում եմ ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում։
-      - Այո՜,- նորից ծոր տվեց Լիզան,- Չեմ կարող չհամաձայնվել։
-       Իսկ հիմա այն կբացեմ,- Կիմը  բանալին պտտեց կողպեքի մեջ, դուռը սուր ճռինչով ետ գնաց։
-       Մեր առջև սև՞ է թե անդունդ,- ետ քաշվեց Լիզան, բռնվելով Կիմից։

Комментариев нет:

Отправить комментарий