среда, 13 ноября 2019 г.

Ապրած կյանքի համը


-       Չգիտեմ, երևի այսօր մի քիչ ուշացել եմ,- պատասխանի հետ, Լիզան նայեց հորիզոնին,- Տե՛ս, հորիզոնն ամեն անգամվա պես չէ, այն պատված էր սև ամպերով, իսկ հիմա ընդամենը մութ է։ Ամեն անգամ այստեղից տուն գնալիս այն կարմրած էր լինում։
-       Գուցե հորիզոնը մու՞թ է, բայց աստղերը սկսեցին ծիկրակել, մի քիչ էլ մնա, աստղալից գիշերն էլ պակաս գեղեցիկ  չէ, քան քո հրակարմիր հորիզոնը,- շարունակեց Կիմը։
-       Գուցե աստղերը շատ են, բայց առանց լուսին, միևնույն է անտանելի մութ է լինում,- Լիզան  մի թաքուն հայցք գցեց դռանը, որտեղից դեռ նշմարվում  էր վառվող մոմերի աղոտ լույսը,- Գիտե՞ս, իմ աղոթքը կիսատ մնաց, երբ դու եկար։
-       Մեղավոր եմ,- ժպտաց Կիմը, բռնելով Լիզայի ձեռքը։
-       Իսկապես  իմ գնալու ժամն է,- ձեռքը ետ քաշեց նա և քայլեց դեպի  մթության մեջ հազիվ նշմարվող արահետը։
-       Մնա, ինձ հետ հետաքրքիր է,- կանգնեցնելով Լիզային, հորդորեց Կիմը։
-       Իսկ ինչու՞ մինչև հիմա հետաքրքիր չէր,- ծիծաղեց Լիզան։
-       Պարզապես մի քիչ էլ մնա,- Կիմը փոխեց խոսքի  ձևը ,- Եվ ինչու՞ առաջներում երբեք չեմ տեսել  քո աչքերը։
-       Մի՞թե հիմա հնարավոր է ինչ որ մեկի աչքերը տեսնել, թեկուզ հրեղեն լինի այդ աչքերի տերը,- սկսեց ծիծաղել Լիզան։
-       Իսկ ես տեսնում եմ, քո աչքերը խաժ են։
-       Իսկ դու գիտե՞ս, խաժ աչքերը միայն արևի լույսի տակ կարող ես տարբերել, իսկ երկրորդը՝ որոհետև ես և դու  առաջին անգամ ենք հանդիպում,- նորից  ծիծաղեց Լիզան, ետ դարձավ, կանգնեց քարափի պռկին,- Կիրճը մթնտել է՝ և վախենալու է և հետաքրքիր։
-       Արի թույլ տանք, որպեսզի հաղթի մեզ  մեր հետաքրքրասիրությունը՝  իջնենք ներքևից դիտենք վանքը,- ոգևորվեց Կիմը։
-       Մութ է, ի՞նչ կարող ենք տեսնել։
-       Դեռ կհասցնենք ինչ որ բան տեսնել։ Խոստանում եմ։
-       Արի։ Իմ կյանքից մի քանի րոպե կնվիրեմ քեզ։ Գնացինք,- համաձայնվեց  Լիզան և սկսեց իջնել քարափն ի վար, առանց սպասելու Կիմին։
-       Սպասի՛ր օգնեմ։
-       Սպասե՞մ,-  ծիծաղեց Լիզան,- Ես չպետք է սպասեմ, դու պետք է կարողանաս հասնել ինձ։
-       Հենց այդ էլ անում եմ,- ասաց Կիմը և սկսեց վազել դանդաղկոտ ու ծանր քայլերով,- Իսկ հիմա տուր ձեռքդ,- հասնելով, ձեռքը մեկնեց Լիզային։
-       Լավ, բան չմնաց, համարյա հասանք,- հրաժարվեց Լիզան և վանքի տակից նայեց վեր,- Նայի՛ր, կարծես վանքը կանգնած է մութ ու դատարկ խոռոչի վրա և իսկապես դատարկ է,- ավելի մոտենալով շարունակեց նա, երբ երևաց վանքի տակի փոքրիկ քարանձավը։
-       Այո՛, բայց դա այնքան էլ այդպես չէ։ Մութ է և թվում է թե վանքը կանգնած է դատարկության վրա, իսկ այն գետնանց է՝ վանքի հիմքը լեռնային է ու ամուր։
-       Պարզվում է, բավականին լավ ուսումնասիրել ես այս վայրը։
-       Այո՛։
-       Հետաքրքիր է, ու՞ր է տանում գետնանցը։
-       Այն գաղտնի ելք է եղել ժամանակին՝ տանում է դեպի եկեղեցու ներսը։
-       Խորհրդավոր է։ Եվ ի՞նչ է քեզ հետաքրքրում այստեղ՝ ավելի ճիշտ, ի՞նչ ես փնտրում այնտեղ՝ վերևում,- մատը վեր պարզելով, հարցրեց Լիզան և մի պահ լռեց,ապա շարունակեց, մինչ Կիմը կպատասխաներ,- Անկեղծ ասաց, ինձ էլ սկսեց հետաքրքրել․․․

Комментариев нет:

Отправить комментарий