вторник, 12 ноября 2019 г.

Ապրած կյանքի համը «Սև ապառաժը»


 Ժամանակից խունացած ու լքված վանքը, կանգնած  բարձր ժայռին, կարծես փակվել էր   իր մեջ և տարիներ շարունակ սպասում էր մարդու վերադարձին, իսկ մարդը չէր ուզում ու չէր փորձում վերադառնալ։ Դատարկ էր վանքը, դատարկ էր էր նրա գավիթը, իսկ շուրջը մեկ կիրճ էր, մեկ քարքարոտ ցեխոտ ճամփա։ Անցորդը մի կիսատ հայացք էր գցում վանքին  և նույն պահին էլ մոռանում  նրա գոյության մասին, երբ այն կորչում էր տեսադաշտից։
Կիմն հաճախ էր հայտնվում  այնտեղ՝ հիմնականում, երբ հորիզոնը կուլ էր տալիս արևի վերջին պատառը։ Նա երկար ժամերով նստում էր գավիթի պռկին, որտեղից երևում էր սև կիրճը, իսկ մոտիկից լսվում էր վանքի տակով մշտապես հոսող սառնորակ ջրի զրնգուն շառաչը, այն հոսում էր ներքև, խառնվելով լեռնային գետի խուլ ֆշշոցին։
Քարափին նստած, Կիմը սպասում էր հորիզոնի արթնանալուն, բայց այն սև ամպերով ծածակվեց և այդպես մնաց, իր հետ բերելով մութը։ Վանքի խախուտ դռան ճեղքից աղոտ լույս երևաց, նկատելով, Կիմը մոտեցավ  ճեղքից նայեց։
 Մեկը կանգնած էր  կիսախավարում։ Հետաքրքրությունը նրան անաղմուկ տարավ ներս։
-       Լիզա՞, ի՞նչ ես անում այստեղ, այս ժամին,- մոտենալով, հարցրեց Կիմը զարմացած։
-       Կանգնել եմ,- պատասխանեց Լիզան, առանց նայելու հարցնողի կողմը։
-       Տեսնում եմ կանգնել ես, բայց տարօրինակ է այս ժամին․․․ Չե՞ս վախենում։
-       Մինչև հիմա չեմ վախեցել, հետո չգիտեմ,- հանգիստ պատասխանեց նա, քայլեց դեպի դուռը,- Դու ինձ խանգարեցիր,- առանց ետ նայելու, արտաբերեց նա։
-       Ներիր, չէի ուզում,- պատասխանի հետ Կիմը հետևեց նրան։
-       Ուզելն արդեն կարևոր չէ։
-       Լիզա, դու կոպիտ ես, անգամ չնայեցիր իմ կողմը, կարո՞ղ ես գոնե ասել՝ ո՞վ եմ,- ավելի զարմացավ Կիմը, նրա հետևից հասնելով  ելքին։
-        Անցորդ ես, - ի միջայլոց պատասխանեց նա, միաժամանակ դուրս գալով դռան ճեղքից։
-       Բավականին ճարպիկն ես երևում,- նկատեց Կիմը։
-       Ընդամենը դուրս ելա, այստեղ ո՞րն էր իմ ճարպկությունը։
-       Դե անցքը փոքր է, իսկ դու․․․
-       Իսկ ես մեծ, բայց ոչ քեզանից մեծ, չէ՞ որ ինքդ էլ նույն տեղից դուրս եկար, էլ չեմ ասում ներս մտնելդ,- նայելով Կիմին ոտքից գլուխ, հանգիստ պատասխանեց նա։
-       Այո՜,- ծոր տվեց Կիմը, ծոծորակը քորելով։
-        Գնացի, քեզ բարի ժամանաց։
-       Այստեղ ի՞նչ բարի ժամանց կարող է լինել,- ուսերը թոթովեց ԿԻմը։
-       Դե՜, դու համարյա ամեն երեկո այստեղ ես, ուստի այն կամ ժամանց է կամ ավելի լուրջ ժամանց է,- հեգնեց Լիզան, շեշտելով վերջին բառը։
-       Դու առաջին անգա՞մ ես այստեղ լինում,- հետաքրքրվեց Կիմը։
-       Ո՛չ, համարյա ամեն երեկո, իսկ ի՞նչ կա որ։
-       Ոչինչ, առաջին անգամ եմ քեզ տեսնում, ինչու՞ առաջներում չեմ տեսել, եթե ամեն օր այստեղ ես։

Комментариев нет:

Отправить комментарий