четверг, 14 ноября 2019 г.

Ապրած կյաքնի համը


-       Առանձնապես ոչինչ, պարզապես հետաքրքիր է, ինչպես նկատեցիր,- անվստահ պտասխանեց նա։
-        Այդպես չէի ասի, ես ոչինչ էլ չեմ նկատել- գլուխը տարուբերեց Լիզան,- Անկեղծացիր, իսկ եթե չես վստահում,  ի՞նչ եմ անում այստեղ,- Լիզան նորից  ուզեց գնալ։
-       Ոչինչ էլ չեմ փնտրում,- շտապեց արդարանալ Կիմը,- Սպասի՛ր, ի՞նչ կարող եմ փնտրել մի հին ու կիսաավեր վանքում, որ տարիներ շարունակ ծառայել է , որպես ցորենի պահեստ կոմունիստների համար, իսկ դու նրանց լավ գիտես՝ դաժան են ու աչքածակ։
-       Աչկածակ լինելը՝ ցանկացածը իշխանության գալով, կարող է այդպիսին  դառնալ, իսկ դաժանը՝ հաստատուն մնալու թյուր ցանկությունն է, որն էլ հաճախ դառնում է նրա գերեզմանափորը։ Ֆաշիզմը քեզ օրինակ կամ մյուս բոլոր տապալված բռնապետերը, որոնց փոշին անգամ չի մնացել, բայց, եթե լուրջ՝ բոլորց մի բուռ փոշի մնում է․․․ Չէ՞որ մարդը ի վերջո հող է դառնում,- Լիզան մի պահ լռեց և կարծես հիշելով համարյա բացականչեց,- Իսկ կոմունիստնե՞րը, կարծում եմ նրանք ավելի արյունարբու են, բայց դեռ կան՝ ես սխալվեցի։
-       Ի՞նչ իմանանք, կա՞ն, թե մեզ թվում է,- ուսերը վեր քաշեց ԿԻմը։
-       Չե՞ս վախենում այդպես խոսելուց։
-       Ո՛չ, այստեղ ես եմ և դու, ումի՞ց պետք է վախենամ։
-       Բայց դու ինձ չես ճանաչում։
-       Ես գիտեմ, դու լավ մարդ ես։ Արի թեման փոխենք։
-       Այո, այն մի տեսակ ձանձրալի է դառնում։ Մեր վրայից սկսում է համագումարի հոտ փչել։
-       Եվ ոչ տեղին։ Տե՛ս, ի՞նչ աստղալից գիշեր է արթնանում, իսկ մե՞նք․․․ Շոշափում ենք աշխարհի ամենատաղտկալի թեմաներից մեկը․․․
-       Այո՛, այդ կոմունիստները լափեցին իմ ժամանակը և ես պետք է գնամ,- դեպի աստղալից երկնքին նայելով, շինծու բողոքեց Լիզան։
-       Գնացի՛նք, ես իմ խոսքի տերն եմ,- համաձայնեց Կիմը և փորձեց գրկել Լիզային։
-       Ի՞նչ ես անում, թող ինձ, ինքս էլ կարող եմ։
-       Այս դեպքում պետք է որ քեզանից ուժեղ լինեմ,- պատասխանեց Կիմը և Լիզային գրկած հասավ գավիթ։ Նրան իջեցրեց, պահելով թևերի մեջ։
-       Տեսնու՞մ ես, այստեղ ամեն ինչ խորհրդավոր է,- ասաց Լիզան, երբ Կիմը փորձեց համբուրել նրան։
-       Այո՛, չէ՞ որ սա Աստծո տունն է,- հազիվ լսելի շշնջաց Կիմը։
-       Քեզ հաճախ եմ տեսնում այստեղ, կամ հետաքրքիր մարդ ես կամ ինչ որ հետաքրքիր բան ես փնտրում,- Լիզան ժպտալով  ուշադիր նայեց Կիմին,- Թե՞ սխալվում եմ։
-       Այո՛, համարյա ամեն երկո այստեղ եմ լինում, բայց երբեք մտքովս չէր անցնի, որ  կարող ես ինձ հետևել,- ինքնավստահ ժպտաց Կիմը և այն Լիզային դուր չեկավ։
-       Ո՛չ, սխալվում ես, այնքան էլ ցանկություն չունեմ հետևելու մեկին, առավել  ևս քեզ։
-       Ինչու՞, արժանի չե՞մ քո ուշադրությանը։
-       Իսկապես դու հետաքրքիր ես դառնում։
-       Գուցե, բայց ոչ բոլորն են այդպես կարծում։ Մարդիկ հաճախ ինձ չեն հասկանում։ Մի ժամանակ նեղվում էի, բայց հիմա այնքան էլ չեմ ձգտում, որպեսզի ինձ հասկանան։
-       Ճամփորդությունը  թեկուզ կարճ էր, բայց և հոգնեցնող,- նկատեց Լիզան, հենվելով վանքի պատին։

Комментариев нет:

Отправить комментарий