пятница, 15 ноября 2019 г.

Ապրած կյանքի համը


-       Մի վախեցիր, այն ընդամենը մութ է, իսկ դու ասում էիր ոչնչից չես վախենում և միայն ինձանից, բայց վախեցար սովորական մթից, եկար դեպի ինձ,- խորամանկ ժպտաց Կիմը, որն իհարկե չէր կարող նկատել Լիզան, նրան պարզապես խոցեց Կիմի կոպիտ լինելը  և ձեռքը ետ քաշեց նրանից։
-       Ներիր,  չափն անցա,- շշնջաց Կիմը և նորից բռնեց Լիզային,- Գնացի՛նք։
-       Այստեղ միայն սև է, կարծես սովորական մութ չէ,-  Լիզան մնաց իր կարծիքին և վախվորած ոտքն առաջ դրեց,- Կարծես ուր որ է պիտի գլորվենք անդունդը։
-       Չենք գլորվի, ես այստեղ հազար անգամ եղել եմ,- ոգևորվեց Կիմը, ավելի հպվելով վախեցած Լիզային։
-       Ինչու՞ չես վառում լապտերը։
-       Ա՜խ մոռացել էի նրա գոյության մասին,- շինծու գոչեց Կիմը, նրա ձայնը արձագանքեց քարանձավը և կրկնվելով կարծես իրենցից առաջ ընկած փախավ դեպի դուրս,- Ահա վառեցի,- Կիմը լույսը պահեց Լիզայի վրա։
-       Ինչու՞,- վրդոհվեց նա, դեմքը թեքելով։
-       Ուզում էի քեզ տեսնել, այսօր, որքան ժամանակ է իրար հետ ենք և դեռ  չեմ տեսել քեզ, դա արդար չէ։
-       Տեսա՞ր։
-       Այո։
-       Իսկ գուցե երեկվա Լիզան չե՞մ,- Կիմի արարքն ավելի խոցեց նրան։
-       Ո՛չ, ինձ դուր եկած աղջիկն ես,- անջատելով լապտերը, սկսեց ծիծաղել Կիմը։
Լիզան այլևս լռեց և ուշադիր քայլեց դեպի դուրս, հաճախ սայթակելով և նույն հաճախականությամբ էլ հենվելով կամ փարվելով Կիմին,- Ահա և վերջ,- կանգ առավ նա,- Բայց նույն մութն է,- շուրջը նայեց Լիզան։
-       Ո՛չ, դու վեր նայիր,- առարկեց Կիմը, ձեռքը վեր ցույց տալով։
-       Այո՜, աստղերը,- երանությամբ ժպտալով շշնջաց Լիզան։
-       Լիզա՛, արի ետ գնանք,- Կիմը  ետ քաշվեց քարանձավի խորքը, Լիզան ակամա հետևեց նրան։
-       Այնտեղ լույս եմ տեսնում, որտեղի՞ց հայտնվեց այն,- շշնջաց Լիզան զարմանախառը, փորձելով ետ դառնալ։
-       Մի վախեցիր, ես եմ վառել՝ մոմեր են։
-       Ո՞րն է իմաստը,- զարմացավ Լիզան, կանգ առնելով։
-       Երեկ եմ պատրաստել, քո գնալուց հետո,- ինքնավստահ պատասխանեց Կիմը։
-       Դու մնացել ես այս մթության մե՞ջ և ինչի ՞ համար,- ուսերը վեր քաշեց Լիզան ավելի զարմացած։
-       Քեզ համար։ Այս քարանձավը կլինի մեր գաղտնի համդիպման վայրը։
-       Մի՞թե ավելի լուսավոր գաղափար չունեիր, այս խավարից զատ և որքանո՞վ ես համոզված իմ ցանկության մեջ քեզ հանդիպելու,- վրդոհվեց, թե ձևացրեց Լիզան։
-       Իսկ ի՞նչը քեզ դուր չի գալիս։
-       Չգիտեմ,- նորից ուսերը  թոթովեց Լիզան,- Ինչի՞ համար է այս գաղտնիությունը։
-       Որպեսզի ոչ ոք չիմանա մեր տեղը։
-       Ինչու՞, ի՞նչը չիմնանա․ ո՞վ չիմանա․․․Ոչինչ չեմ հասկանում,- տխրեց Լիզան, գլուխն օրորելով։
-       Լիզա, ես քեզ սիրում եմ, ի՞նչ կա չհասկանալու- Կիմը մոտեցավ համբուրելու նրան։
-        Սպասիր,- Լիզան նրան ետ հրեց,- Բայց դու փոքր ես ինձանից հինգ տարով։ Այդ մասին և՞ս գիտեիր և ինչու՞ ես քո այդ հնարած սերը պարուրում նման խավարով, այն էլ այս լուսավոր դարում,- Լիզան սկսեց ծիծաղել։ Կիմը շրթունքը կծեց։
-       Այն ինձ համար ոչինչ չի նշանակում։  Միշտ քեզ փնտրել եմ և ահա,- թևերը տիրաբար տարածեց Կիմը։

Комментариев нет:

Отправить комментарий