пятница, 7 мая 2021 г.

 

Պատանուն թվում էր գետինը փախչում է ոտքերի տակից, երբ նետվեց առաջին պատահած բաց դարպասից ներս:  Նա հևալով հենվեց դարպասին. տունը ճռռալով թեքվեց կողքի, տանիքը փուլ եկավ: Պատանին դուրս նետվեց փլվող տան բակից, շարունակեց վազել առանց ետ նայելու: Էդգարը ներս ընկավ հաջորդ տան բակը, փայտե սանդուղքով մագլցեց տանիք, այնտեղից նայեց շուրջը: Նա տեսավ փուլ եկող տներից սարսափահար փախչող մարդկանց, մյուսները, քաոսային իրարանցումից գլուխները կորցրած մնացել էին շվարած՝ գլուխները լուսամուտներից դուրս հանած:  Մարդիկ խմբերով փորձում էին փախչել: Տարածվող ծխի ու մշուշի միջից Էդգարը նշմարեց, թե ինչպես հրե շիլան լցվեց գյուղի միջով հոսող գետի մեջ: Այնտեղից սկսեց բարձրանալ անթափանց գոլորշի: Գետը թափվող լավան, ջրին խառնվելով, սկսեց սևանալ և հանկարծ սևացող զանգվածը դուրս հորդեց հունից, նմանվելով շոշափուկների, այն շարունակեց դանդաղ տարածվել: Նա ավելի սարսափեց, երբ շոշափուկների վերջույթունները նորից բաժանվեցին բազմաթիվ մասերի և նմանվելով հազարավոր սև օձերի, սկսեցին սողալ դեպի դեռ կանգուն տները` դուրս անելով ահաբեկված և շնչահեղձ լինող մարդկանց:

Մարդկային մի ստվար խումբ իր խղճուկ ինչխով հայտնվեց սև շիլայի գերության մեջ: Պատանդված մարդկանց շուտով սև զանգվածը իր մեջ առավ, և հետզհետե մարեցին լսվող սրտաճմլիկ ձայները: Էդգարը շվարած երկար ժամանակ շուրջն էր նայում` փորձելով ելք գտնել փրկվելու, և այն չտեսնելով որևէ կողմից, թևաթափ նստեց տանիքի ծայրին, գլուխն առավ ցեխոտ ձեռքերի մեջ: Այդ պահին մոտիկից նրա ականջին հասավ թույլ տնքոց: Պատանին նետվեց լսվող ձայնի կողմը և տեսավ անգիտակից աղջկան, որի դեմքն ու շորը ցեխի մեջ կորած էին:

Комментариев нет:

Отправить комментарий