суббота, 15 мая 2021 г.

 

Անսպասելի վեր խոյացող խառույկը, նորից վերափոխվեց կնոջ և կանգնեց ուղիղ Գրինյուսի դիմաց:

Երևացող հրե գագաթից դեռ շարունակվում էին պոկվել կրակե լեզվակները և վեր բարձրանալով դառնում հրե թռչուններ, միանում Ֆլամեին:

-        Գրինյուս, դու  տեսնո՞ւմ ես, թե որքա՞ն արագ են  բազմանում իմ զաքվակները,- թևերը տարածելով իր շուրուջը, շարունակեց հեգնել հրե կինը: Ծերունին տխուր նայեց վեր:

-        Որքա՜ն գեղեցիկ են,- ակամա դուրս թռավ Էմմիի բերանից:

-        Այո՛, գեղեցիկ և սպանիչ,- մտահոգ արտաբերեց Գրինյուսը, հայացքը հառած հրե թռչուններին:

-        Ծերու՛կ, ճանաչի՝ր պարտությունդ և դադարիր օգնություն հայցել մարդուց,- Ֆլամեն  խոսքի հետ քամհարանքով ցույց տվեց պատանուն և աղջկան, ապա շարունակեց,- Չէ որ մարդն է քեզ դարձրել այդպես խղճուկ ու ծերացող, իսկ ես այդ դեպքում քեզ կշրջանցեմ մեծահոգաբար: Ներկա ժամանակում, բացի պարտված լինելուց, նաև  զառամյալ ես, ապա ինձ նայիր, թե որքան հզոր եմ, եթե շարունակես հույս կապել մարդու հետ, քեզանից միայն մոխրի կույտեր կմնան, իսկ լավագույն դեպքում՝ կոճղեր:

Ֆլամեի լեզվակները տարածվեցին գետնով,  նորից վերածվելով խառույկի, բարձրացան մինչև ամպերը: Էմմին ու Էդգարը տարածվող ջերմությունից  ավելի կուչ եկան:

-        Ա՛խ դու, հանդուգն հիմար, ինչպե՞ս ես խոսում ինձ հետ,- տվրթաց Գրինյուսը և պղտոր ջրի մի շիթ բաց թողեց Ֆլամեի վրա: Կրակը կիսատվեց և նրանից ծուխ ու գոլորշի բարձրացավ: Այդ պահին երկնքում  ճախրող հազարավոր թռչուններից իջան, ակնթարթորեն լրացրեցին Ֆլամեին:

-        Ահա՛ Գրինյուս, տես թե ո՞րն է իմ առավելությունը, իսկ երբ դու ես կիսատվում, քեզ տարիներ են անհրաժեշտ վերականգնվելու, կամ արդյո՞ք այդ նույն մարդը թույլ կտա քեզ վերականգնվել,- ասաց ինքնաբավ Ֆլամեն և սկսեց ծիծաղել,- Հա՜…հա՜… հա՜…

Ֆլամեի պահվածքից ծերունին ավելի բորբոքվեց և նորից ջրի շիթը բաց թողեց նրա վրա: Այս անգամ հրե կինը իր բոցերով հարձակվեց , իր մեջ առավ Գրինյուսին: Սկսվեց կատաղի մի պայքար: Էմմին ու Էդգարը անզոր տարածվող ջերմության դեմ, մնացել էին շվարած, բայց հանկարծ պատանին խառնվեց մարտին և նույն պահին էլ ճչալով ետ քաշվեց.

-        Նա այրու՜մ է, մի՞թե մենք ոչինչ անել չենք կարող:

-        Կարող եք,- լսվեց Արեգանի արձագանքող ձայնը:

-        Արեգա՜ն,- բացականչեցին պատանիները:

-        Դուք մոռացե՞լ եք լուսատու սրտիկները:

-        Մենք այնքան շփոթված ենք,- փորձեց արդարանալ Էմմին:

-        Դեռ հապաղու՞մ եք, շուտով Գրինյուսից ոչինչ չի մնա:

-        Վառվե՛ք սրտիկնե՛ր,- ձեռքերը դեպի Ֆլամեն մեկնած, գոչեցին նրանք:

Սրտիկներից երկնագույն կայծեր բոցկլտացին, որից Ֆլամեն թուլացավ, տարածվեց գետին, հետզհետե քաշվեց, հեռացավ: Մի ակնթարթում հայտնվեց  երևացող գագաթին և նրա բոցերը հասան ամպերին:

Գրինյուսը երերալով ոտքի կանգնեց՝ խանձված ու կիսաայրված , նրանից բարձրանում էր թանձր ծուխ ու գոլորշի:

-        Շնորհակալ եմ Արեգան,- շշնջաց Գրինյուսը:

-        Նրանց շնորհակալ եղի՝ր,- պատասխանեց Արեգանը, գլխով ցույց տալով պատանիներին:

-        Այո՛, բայց առանց քո հայտնվելու…,- ծերունին խոսքը կիսատ նայեց իրեն:

-        Իսկ դուք շատ դանդաղ եք առաջ շարժվում, շտապե՛ք,- մեղմ հանդիմանությամբ նկատեց Արեգանը: Էմմին ու Էդգարը լուռ գլխով արեցին, իսկ նա  մոտեցավ Գրինյուսին.

-        Արիացի՛ր Գրինյուս, արիացի՛ր…

-        Անիծվածը մարմնիս վրա տեղ չի թողել,- ձեռքերով շոշափելով խանձված հագուստը տխուր մրմնջաց Գրինյուսը, ապա նայեց Արեգանին, բայց նա արդեն անհետացել էր։

-        Գրինյուս ասա՛ խնդրում եմ, ինչու՞ էր քո բաց թողած ջրի շիթը այնքան պղտոր,- հարցրեց պատանին, մոտենալով օգնելու ծերունուն հագուստը կարգի բերել, նրան հետևեց աղջիկը:

-        Ես այն ծովից էի վերցրել այստեղ գալու ճանապարհին,- պատասխանեց ծերունին և քայլերն ուղղեց սարն ի վար:

-        Գրինյու՛ս, այսուհետ մենք բարեկամնե՞ր ենք,- նրա հետևից ձայն տվեց Էմմին:

-        Այո՛, բայց այսուհետ նաև ավելի դժվար կլինի ձեր ուղին,- առանց ետ նայելու պատասխանեց ծերունին:

-        Ինչու՞,- հարցրեցին նրանք միաժամանկ:

-        Օգնելով ինձ, դուք նոր թշնամի վաստակեցիք, Ֆլամեն հզոր ախոյան է,- պատասխանեց Գրինյուսը և քայլելով տարալուծվեց երևացող թփերի մեջ: Էմմին ու Էդգարը տխուր իրար նայեցին և շարունակեցին ճանապարհը:

Комментариев нет:

Отправить комментарий