пятница, 7 мая 2021 г.

 

-        Է~յ դու´, ո՞վ ես,- բարձրացնելով աղջկա գլուխը, հարցրեց նա:

-        Ես Էմմին եմ…,- անսպասելի պատանու համար` հազիվ լսելի շշնջաց աղջիկը:

-        Դու կարո՞ղ ես քայլել,- դեպի բակը նայելով շտապողական հարցրեց նա:

-        Երևի կարող եմ,- նորից շշնջաց աղջիկը:

-        Այդ դեպքում վե´ր կաց քայլիր, մենք պիտի շատ արագ լքենք այս տունը, այն շուտով փուլ կգա, շուրջ բոլորը տարօրինակ ցեխով է լցվում,- ասաց Էդգարը և օգնեց աղջկան ոտքի կանգնելու:

Էմմին երերալով քայլեց: Նրանք հայտնվեցին բակում: Էդգարը, աղջկա թևից բռնած, ելք էր փնտրում, երբ վերջինս ասաց.

-        Սա մեր տունն է, ես այս տեղերը լավ գիտեմ, տան ետևում դեպի մոտակա սարը տանեղ ճամփա կա:

-        Իսկ ես կարծում էի կորած ենք, շուրջը ոչինչ չի երևում, դե քայլեցի´նք,- ոգևորվեց պատանին:

Թանձրացող ծխից Էմմին սկսեց հազալ: Էդգարը անսպասելի պատռեց նրա շրջազգեստի փեշը, կապեց աղջկա քիթ ու բերանը: Էմմին զարմացած մեկ նայեց նրան, մեկ էլ մերկ ազդրերին, իսկ պատանին լուռ ժպտաց.

-        Մինչև սարը, դեռ պիտի քայլենք, հապաղելը մահ է, գնացի´նք,- նա բռնեց Էմմիի ձեռքից և լքեցին տունը, որի տանիքը սկսեց ճռռալով թեքվել, երբ նրանք արդեն բարձրանում էին սարը: Աղջիկը մի ետ հայացք գցեց փուլ եկող հարազատ տան կողմը և իրեն փրկող պատանու հետ կորան ծխի և մշուշի մեջ:

Комментариев нет:

Отправить комментарий