суббота, 21 августа 2021 г.

                                                                     «  Ֆլամեն հրապարակում»


Դահլիճում մնացին Կուբիկ-Վանդևը և Լիվանը իրենց ենթականերով՝ նախարարները, մողոսները, չղջիկ-թիկնապահները, Ագռավամարդն իր բանակով․․․

- Հուսամ հաճելի նորություն ունեք մեզ համար,- Վանդևը մոտենալով Ագռավամարդուն ժպտալով դիմեց նրան։

- Ոչ այնքան,- երկար թևերը հուսահատական տարածեց նա։

- Ինչպե՞ս հասկանալ քո պատասխանը,- զգաստացավ Վանդևը։

- Տղան համարյա իմ ձռքում էր, սակայն․․․

- Սակայն ի՞նչ, ու՞ր է նա,- շուրջը նայելով, նյարդերը նկատելի տեղի տվեցին։

- Բայց այդ ծերուկ Գրինյուսը ամեն ինչ փչացրեց, ինձ խճճելով ճյուղերի մեջ և ես ստիպված էի բաց թողնել տղային։

- Ափսո՜ս,- զսպված զայրույթով ֆշշացրեց նա։

- Ինչու՞ բազմությանը դուրս հանեցիք դահլիճից,- հարց տվեց ԼԻվանը, մոտենալով Վանդևին։

- Որովհետև նա չպետք է իմանա մեր թույլ կողմի մասին, որն իհարկե աննշան խնդիր է նման հզոր ուժի համար,- քամհարանքով արտաբերեց նա, գլխի շարժումով ցույց տալով ներկաներին,- Այնպես չէ՞ կոլեգա։

- Այո՛, իհա՛րկե,- գլուխ տվեց Ագռավամարտը, ետ քաշվելով։

- Ասացիր աննշա՞ն․․․Մի՞թե աննշան ես համարում այն, ինչը ինձ ու քեզ և այս բոլորին կյանք է տվել,- վրդոհվեց Լիվանը։

- Լավ, ես ընդամենը սխալ արտահայտվեցի, սակայն չգործեցի, հանդարտվի՛ր։

- Կարևոր հարցերում սխալ արտահայտվելն անգամ կարող է ճակատագրական լինել՝ չե՞ս կարծում պարոն Վանդև,- հեգնեց Լիվանը ոգևորված։

Կուբիկ- Վանդևը զգալով համախոհի բացահայտ առավելությունը, նենգ հայացքով տնտղեց բոլորին։

Ներս մտավ Ֆլամեն հրե կնոջ կերպարանք առած։ Բոլորը ետ քաշվեցին։

- Ֆլամե՛, շուտով դու բոլորիս մոխրի կվերածես, վերջապես զսպի՛ր քեզ,- երկու ձեռքերով դեմքը պաշտպանելով հոխորտաց Լիվանը։

- Հենց այնպես չեմ եկել, այնտեղ՝ դրսում ձեզ են պահանջում, իսկ տարածվող ջերմության համար մի մեղադրեք՝ հրե գագաթից եմ ուժ ստանում։

- Լավ է, սակայն մեր դեպքում զսպի՛ր քեզ, իսկ Ագռավամարդուն օգնելու համար, դրա կարիքը չկա։ Դու պետք է դաս տաս Գրինյուսին։ Այդ ծերուկը շատ է խանգարում մեր գործին։

- Այո՛, ես հաճույքով նրա կանաչը սև խանձահոտի կվերածեմ,- շողոքորթեց Ֆլամեն։

Դրսից լսվող աղմուկին խառնվեց բարձր երաժշտությունը։ Դահլիճի պատերը դողացին։

- Բոլորս դու՛րս, նրանք մեզ են պահանջում, ավելի ստույգ՝ քեզ,- հրահանգեց Վանդևը, չթաքցնելով հեգնանքը Լիվանի հանդեպ։

Առաջինը դահլիճը լքեցին մողեսների շարքը՝ դանդաղ թափահարելով թևերը օդ բարձրացան, նրանց հետևեց Ագռավամարդն իր բանակով, աղաղակելով դուրս թռան։ Չղջիկ-թիկնապահները երկու տողան կազմեցին, նրանց արանքով քայլեցին երկու առաջնորդները, նրանց հետևեցին նախարարների  հարյուր երեսուն հոգանոց շարքը։

Թիկնապահների ուղեկցությամբ առաջնորդները բարձրացան պատվանդանին։ Ֆլամեն մնաց հրապարակի կենտրոնում, որպես խառույկ, երբեմն կերպարանափոխվելով կնոջ։

Իջավ երեկոն։ Երևաց կիսալուսինը։ Երկնքում սկսեցին ճախրել հրե թռչունները, լուսավորելով հրապարակը։ Խոսափողին մոտեցավ Վանդևը։ Նա չէր հասցրել բանալ բերանը, երբ ամբոխը վանկարկեց Լիվանի անունը։ Վանդևը պարտվողի մի նենգ հայացք գցեց ամբոխի վրա, ետ քաշվեց։ Լիվանը կատարվածից շոյված, երանությամբ նայեց լուսին և այդպես մնաց։ Երբ հետղհետե կոչերը վերածվեցին ժխորի, Վանդևը աննկատ մոտեցավ Լիվանին․

- Քեզ հետ ի՞նչ է կատարվում։ Դու համրացե՞լ ես,- Լիվանը զգաստացավ այն ժամանակ, երբ համախոհը խփեց նրա ուսին։ Նա ակամա ձեռքը բարձրացրեց։ Տիրեց լռություն։ Լսվեց հռետորի կախարդող ձայնը․․․


                                                      

Комментариев нет:

Отправить комментарий