четверг, 12 августа 2021 г.

 «Կուբիկ»-ի շարունակությունը

                                                                                     ՀԱՆԴԻՊՈՒՄ

 Փոսի մեջ ցավից կուչ եկած պատանին լսեց թռչունի թևերի ուժգին թափահարում։ Նա դժվարությամբ ոտքի կանգնեց, փորձեց դուրս նայել, բայց նորից գլորվեց ցած։

- Վե՛ր կաց,- լսվեց Ագռավամարդու ձայնը։ Նա նորից պատերը ճանկռոտելով գլուխը դուրս հանեց փոսից և տեսավ թե ինչպես Ագռավամարդու հերթական զոհը երերալով ոտքի կանգնեց։

- Ա՜, դու աղջի՞կ ես-, հիասթափված արտաբերեց թռչունը, երբ մթության մեջ տնտղեց իր զոհին։

- Այո, ես Էմմին եմ,- պատասխանի հետ նա ձեռքը դանդաղ տարավ գրպանը։

«Միայն ոչ սրտիկը»․ Շշնջաց պատանին և նորից փորձեց դուրս գալ փոսից, ոչինչ չստացվեց և նա պարզապես գոռաց,- Ո՜չ, նա Ագռավամարդն է,- և նորից տապալվեց ցած։

- Ա՛խ դու անիծյալ մարդուկ դեռ ո՞ղջ ես, իսկ ես համոզված էի քեզ արդեն խժռել են իմ ձագուկները,- կատաղությունից նա ճանկեց աղջկան և նետեց ձագերի առջև,- Գնա՛, քո տեղը ևս նրանց ստամոքսն է,- այնուհետև թևերը տարածելով անհետացավ մթության մեջ։

Էմմին իր վրա կախված տեսավ երկու մեծ ու անճոռնի գլուխներ։ Նրան վախեցրեցին այդ գլուխների չորս անթարթ աչքերը։ Նա ակամա ձեռքն առաջ մեկնեց, երբ ձագերից մեկը ուզում էր կտցահարել նրան։

- Վառվի՛ր սրտիկ,- գոչեց նա, նրան միացավ Էդգարը։ Սրտիկները բոցկլտացին՝ ձագերի ականջ ծակող ծվծվոցը կտրվեց։ Նրանք մրափեցին։ Էմմին շտապեց դեպի պատանին։

- Էդգա՛ր, որտե՞ղ ես։

- Այստեղ եմ, այս անիծյալ փոսի մեջ, զգույշ դու էլ չհայտնվես այստեղ։

- Ահա՛ թե որտե՞ղ ես դու։ Քեզ ի՞նչ է պատահել,- Կռանալով դեպի փոսը հարցրեց նա։ Ցավից տնքալով պատանին մի կերպ ոտքի կանգնեց։

- Դու վիրավո՞ր ես,- նկատեց Էմմին։

- Այո, այդ անճոռնի գլուխները երկու անգամ հարվածել են ինձ։

- Իսկ սրտի՞կը։

- Ես մենակ ի՞նչ կարող էի անել,- ուսերը թոթովեց նա,- Ավելի ստույգ՝ սկզբում չէի նկատել նրանց, իսկ երբ նկատեցի՝ ուշ էր։

Էմմիի օգնությամբ պատանին դուրս եկավ փոսից։

- Օ՜ֆ, շնորհակալ եմ,- տնքալով, համարյա տապալվեց գետնին։

- Ես էլ եմ շնորհակալ,- վրա բերեց Էմմին, նստելով նրա կողքին։

- Իսկ դու ինչի՞ համար,- զարմացավ պատանին։

- Դե՜,- ծոր տվեց աղջիկը,- Զգուշացնելու։ Գիտե՞ս, դու միշտ հայտնվում ես ճիշտ ժամանակին , ճիշտ տեղում։

- Ոչ միշտ է այդպես,- մտածկոտ առարկեց Էդգարը, ցավից ավելի կուչ գալով։

- Ապա ցույց տու՛ր, որտե՞ղ է ցավում։

- Ահա՛, մեկը գլխիս է հարվածել, իսկ մյուսը այստեղ,- նա ձեռքը դրեց որովայնին։

- Կտուցի տեղը վերք է, իսկ շուրջը կապտած է,- վերքը զննելուց հետո ասաց Էմմին,- Կարո՞ղ ես քայլել։

- Կփորձեմ։ Պետք է աշխատել այստեղից շուտ հեռանալ։ Պարզվում է այս անճոռնիները  նրա ձագերն են, իսկ նա շուտով ետ կգա։

- Այո՛, մեր վիճակը այնքան էլ նախանձելի չէ, բացի այն, որ մենք նորից գտանք իրար։

- Լավ է, որ հիշեցրիր։ ՈՒ՞ր կորար այն գիշեր։

- Տեսնել չկարողացա ո՞վ, բայց մեկն ինձ օդ բարձրացրեց։

- Ագռավամարդը չէ՞ր,- զարմացավ պատանին։

- Ո՛չ, նա հետո ինձ ճանկեց, երբ առաջին ճանկողը բաց թողեց քարերի  մեջ, ուր քիչ մնաց ջարդ ու փշուր լինեի։

- Պարզ է։

- Իսկ հիմա փորձիր ոտքի կանգնել,- առաջարկեց աղջիկը և Էդգարը նրա օգնությամբ ոտքի կանգնեց,- Հենվի՛ր ինձ։ Ես քեզ կտանեմ։ Միայն աշխատիր մի կերպ ոտքերդ քարշ տալ։

- Լավ,- պատանին մի ձռքով որովայնը բռնած, մյուսը աղջկա ուսով գցած, նրանք ուղղություն վերցրեցին դեպի արևելք։


 

Комментариев нет:

Отправить комментарий