воскресенье, 15 августа 2021 г.

 «Անտառը որպես թաքստոց»

Երեկո էր։ Ագռավամարդու թռչող բանակը օդ բարձրացավ, կռկռոցը տարածելով ամենուր։ Վեևից Ագռավամարդը նկատեց տղային, սրընթաց իջավ, ճանկեց, սակայն վեր բարձրացնելիղ Գրինյուսը հասցրեց լիանայի ճկուն ճյուղերով փաթաթվել նրա վզով։ Նրանց միջև սկսվեց անհավասար պայքարը։ Ծեր Գրինյուսին լքում էին ուժերը և երբեմն քիչ էր մնում բաց թողներ ախոյանին, բայց ի վերջո հաղթեցին լիանայի ճյուղերը, Ագռավամարդը ստիպված բաց թողեց տղային։

Սև երամը սկսեց աղմկելով պտտվել Գրինյուսի գլխավերևը։

- Թաքնվի՛ր տղա,- մեղեդային ձայնով հրահանգեց ծերունին, որի արձագանքը տարածվեց անտառով։ վագը նետվեց կաղնու փչակը, որը նրան թվաց հայտնվեց իրեն թաքցնելու համար։ Գրինյուսը խորը շունչ քաշեց, որի արձագանքից Ագռավամարգու տեսադաշտից դանդաղորեն մշուշվեց ու անհետացավ անտառը։

- Դեպի՛ ժայռերը, անբաննե՛ր,- գազազած բղավեց երամի առաջնորդը և նրա հրամանին հետևեցին հեռացող թևերի թափահարումները։

Պատանին և աղջիկը աշխատում էին առանց ժամանակ կորցնելու լքել բարձունքը։ Նրանք հազիվ էին հասել ժայռի պռկին, երբ երևաց սև երամը։

- Ագռավամա՛րդը,- առաջինը նկատեց Էմմին։

- Թաքնվեցինք,- ասաց պատանին և միասին գլորվեցին ներքև։ Նրանք հայտնվեցին մութ քարանձավում։

- Էդգա՜ր որտե՞ղ ես,- մթության մեջ խարխափելով ձայն տվեց աղջիկը, սակայն պատանու փոխարեն լսվեց ինչ որ մեկի վրդոհված ձայնը։

- Ինչու՞ նորից ինձ անհանգիստ արեց մարդը՝ թու՜․․․,- նրանց թվաց ձայնը լսվում է ընդդերքից և նքւյն պահին երկուսն էլ դուրս նետվեցին քարանձավից։ Թվաց մութ խոռոչը նրանց դուրս թքեց։

Անհյուրընկալ քարանձավից նրանք անդունդն էին գահավիժում, երբ մի ուժ նրանց խլեց ու տարավ։

- Գրինյու՛ս,- լսվեց Արեգանիի մեղեդային ձայնը։ Էդգարն ու Էմմին հայտնվեցին կանաչ թփի վրա։ Զսպանակի պես այն նրանց ետ հրեց և նրանք հայտնվեցին անտառում։ պատանին ու աղջիկը իրենց առջև տեսան ծեր Գրինյուսին և սլացիկ կեցվածքով Արեգանիին։

- Արեգանի՛, այնպես սրընթաց իջար, թվաց արպատախիլ կլինեմ նման արագությունից,- գոհունակությամբ արտաբերեց Գրինյուսը։

- Եթե դանդաղեի նրանք ջարդ ու փշուր կլինեին,- այդ պահին Էդգարը կուչ եկած հենվեց աղջկան,- Դու վիրավո՞ր ես,- նկատեց Արեգանին,- կարծում եմ սխալ թույլ չեմ տվել, միայն արագությունն եմ չարաշահել,- ժպտալով մոտեցավ պատանուն։

- Դուք մեղք չունեք, նրան վիրավորել է Ագռավամարդու ձագը,- շտապեց պատասխանել Էմմին։

- Ինչպե՞ս,- զարմացավ Արեգանին,- Ինչպե՞ս եք հայտնվել այնտեղ և ինչպե՞ս է ձեզ հաջողվել ողջ մնալ։

- Մեր կամքով չենք հայտնվել։ Նա մեզ չանկեց ու տարավ, բայց հետո պարզվեց մենք նրան պետք չենք և թողեց, որպես կեր իր ձագերին,- բացատրեց Էդգարը։

- Պարզ է։ Նա ձեղ այնտեղ չի տարել, որպես կեր, այլ․․․Արեգանին լռեց և բազմանշանակ նայեց Գրինյուսին,- Գրինյու՛ս օգնի՛ր նրան, տեսնում եմ տանջվում է։

ծերունին անխոս երկարացրեց իր հագուստի կանաչ ճյուղերից մեկը, փաթաթեց տղայի մարմնով, ապա ետ պտտելով ուժգին շպրտեց։ Էդգարը ոտքի կանգնեց, մի ձեռքը տարավ գլխին, մյուսը որովայնին, զարմանքով նայեց ընկերներին,- Այլևս չի ցավում, շնորհակալ եմ,- գոհունակությամբ արտաբերեց նա։

Փչեց թեթև քամի։ Լսվեց ագռավների կռկռոցը։ Արեգանին անհանգստացած նայեց երկինք։ Երևաց ագռավների սև երամի սկիզբը,- Ագռավամա՛րդն է,- գոչեց նա,- Գրինյու՛ս թաքցրու նրանց ևս, իսկ դուք հիշե՛ք ձեր պարտականությունը և այն ավելի է դժվարանում, քանի որ ամեն անգամ նոր թշնամի եք վաստակում։ Այս երամի հետ առճակատվելիս ավելի բարդ է ձեր գործը, քանի որ չեք կարող օգտվել սրտիկներից,- խոսքն ավարտելով, նա վեր սլացավ, մխրճվելով ագռավների երամի մեջ։ Արագությունից մի քանի շարքային թռչուններ անշնչացած թափվեցին նրանց ոտքերի առաջ։ Տեսնելով սեփական զինվորների մահը Ագռավամարդը գազազեց։

- Թաքնվե՛լ,- հրահանգեց Գրինյուսը պատանուն և աղջկան։


Комментариев нет:

Отправить комментарий